Հոկտեմբեր 26, 2021 11:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.10.2021

Իրանի նախագահը եվրոպական երկրներին կոչ է արել անկախ քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ և չընկնել ԱՄՆ-ի քաղաքականության ծուղակը։

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Իրանի մոդելը ոչ Ռուսաստանը է, ոչ էլ Հյուսիսային Կորեան

ԱՄՆ հարցերով փորձագետ Ամիր Ալի Աբոլֆաթն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Խնդիրը միջուկային բանակցությունների մեջ չէ, խնդիրը միջուկային բանակցությունների հաջորդ օրվա մեջ է: Միացյալ Նահանգները ձգտում է միջուկային բանակցություններ սկսել ՀԳՀԾ-ի և դրանցի դուսր այլ տեքստի շուրջ, մինչդեռ Իրանը ցանկանում է միջուկային բանակցություններ վարել միայն ՄԱԳԱՏԷ-ի պահպանման ուղղությամբ»:

Իսկ  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին բացահայտել է, որ Վաշինգտոնում Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ ինքը համաձայն չի եղել ՀԳՀԾ-ի կարևորության և համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու հետևանքների շուրջ»: Նա ասել է. «Իսրայելցիները կարծես թե չեն հասկանում, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը պատճառ է դարձել, որ իրանցիները հեռանան դրա  գործադրումից»:

 

Շարղ օրաթերթ

Որքանո՞վ է լուրջ Իսրայելի սպառնալիքը.

Գերտերությունների հետ Իրանի բանակցությունները վերսկսելու և միջուկային գործարքը վերականգնելու միջազգային ջանքերի գագաթնակետին, Սիոնիստական ​​ռեժիմը բացահայտորեն խոսում է Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մասին: Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի հետ ռազմական առճակատումն անվանել է «անխուսափելի» և այն որակել որպես Իսլամական Հանրապետության միջուկային հզորություն ձեռք բերելը կանխելու միակ միջոցը։ Լիբերմանի խոսքով՝ «Իրանի հետ առճակատումը միայն ժամանակի հարց է, որը շատ երկար չի տևի»։

Լիբերմանի հայտարչարությանը զուգահեռ, ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդում են, որ 1,5 միլիարդ դոլար է հատկացվել իսրայելական բանակի սպառազինությունն արդիականացնելու համար, որպեսզի հնարավոր լինի  «հարձակում իրականացնել  Իրանի միջուկային օբյեկտների դեմ»: Որպես Իրանի միջուկային ծրագրի հակառակորդ՝ Իսրայելը, ի լրումն լայնածավալ և ինտենսիվ դիվանագիտական ​​գործունեության, որն ուղղված է եղել օգտագործել  միջազգային հնարավորությունները՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար, լրտեսության միջոցով ետղեկանալով Իրանի առաջընթացի մասին, սպանելով միջուկային գիտնականներին և հարձակումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ, երբեք թաքցրել  Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մտադրությունը:

 

Ջավան օրաթերթ

Իրանը Եվրոպյին հորդորել է անկախանալ ԱՄՆ-ից

«Մի ենթարկվեք ԱՄՆ-ի ճնշմանը», ասել է Սեյեդ Էբրահիմ Ռայիսին՝ եվրոպական մի քանի երկրների դեսպանների  հավատարմագրերը ստանալու արարողության ժամանակ։ Եվրոպական երկրները երբեք անկախ չեն եղել Իրանի հետ հարաբերություններում, և նրանց քաղաքականությունը, որն իրականում նրանց վերածել է Միացյալ Նահանգների աչքերին ու բերանին, հանգեցրել է նրան, որ իրանցիները  դրական չեն վերաբերվում եվրոպական երկրներին, իսկ հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ նարքն կախվածության մեջ են ԱՄՆ-ից ու հետևում են այդ երկրին՞

 

Համշահրի օրաթերթ

Հայաստան. Բաքուն թաքցնում է բանտարկյալների իրական թիվը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվը։Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը մնում է առաջնահերթություն։  Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է խախտել Ժնևի կոնվենցիայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի պահանջները և խոչընդոտում է բանտարկյալների վերադարձին։

 

armenpress.am

Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

 Vera SU չորաբեռնանավը, որը Բուլղարիայի սեւծովյան առափնյակում խրվել Էր խութերի մեջ, պատահարից հետո 36-րդ օրը հաջողվել Է դուրս բերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բուլղարիայի ազգային ռադիոն (ԲԱՌ): Ռադիոյի հաղորդմամբ, նախապես դուրս են բերել ազոտային պարարտանյութերի բեռը շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու համար:

 

Գործողությունն սկսվել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) եւ տեւել Է ավելի քան յոթ ժամ: Դրանում գործի Է դրվել երեք քարշակ: Չորաբեռնանավն սկսել Է ընթանալ կեսգիշերից 16 րոպե անց, արդեն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին: Նավը քարշակվում Է Վառնա քաղաքի նավահանգիստ, դրա համար կպահանջվի 16-ից մինչեւ 18 ժամ:

Ինչպես նշում Է ռադիոն, Vera SU չորաբեռնանավի հետագա ճակատագիրը հայտնի չԷ: Թուրքական 90-մետրանոց Vera SU նավը, որ տեղափոխում Էր ազոտային պարարտանյութեր, աղետի ազդանշան Է տվել սեպտեմբերի 20-ի առավոտյան: Պանամայի դրոշի ներքո ընթացող չորաբեռնանավը խրվել մնացել Էր «Յայլատա» ազգային հնագիտության արգելոցի մերձակայքի խութերի մեջ: Ավելի վաղ ողջ անձնակազմը՝ Թուրքիայի վեց քաղաքացի եւ երեք ադրբեջանցիներ, տարհանվել են նավից: Կալանքի տակ են գտնվում չորաբեռնանավի կապիտանը եւ նրա երկրորդ օգնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

Մյունխենի անվտանգության կոնֆերանսն անմիջակա ձեւաչափով կկայնա 2022 թվականին

 Մյունխենի անվտանգության կոնֆերանսը 2022 թվականին կկայանա սովորական անմիջակա ձեւաչափով: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվությամբ՝ միջոցառումը տեղի կունենա 2022 թականի փետրվարի 18-ից 20-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մասնակիցների թիվը նախկինի պես սահմանափակ կլինի: «Անձնական շփումների վերականգնման պահանջն առանձնապես մեծ Է այն անձանց թվում, ովքեր որոշումներ են ընդունում արտաքին քաղաքականության վերաբերյալ, քանի որ դրանք շատ հաճախ նրբաբնույթ հարցեր են»,- նշել Է Իշինգերը:

Ըստ որում նա հույս Է հայտնել, որ Գերմանիայի ապագա կառավարությունը խորհրդաժողովում կներկայացնի իր արտաքին քաղաքական օրակարգը: «Ես հաստատ համոզված եմ, որ ապագա կանցլերը կցանկանա օգտվել առիթից եւ կլինի այնտեղ: Դա նաեւ կարող Է վերաբերվել արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին եւ նախարարների կաբինետի մյուս անդամներին»,- ընդգծել Է Իշինգերը:

Մյունխենի կոնֆերանսը հիմնվել Է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էդվարդ ֆոն Կլայստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: 1999 թվականից դրան սկսել են մասնակցել քաղաքական գործիչներ եւ զինվորականներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից, ինչպես նաեւ գործարարության ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական եւ անձնական հանդիպումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հնդկաստանում գրանցել են մարտի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացածների ամենափոքր աճը

 Հնդկաստանում բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են 12,4 հազար COVID-19-ով հիվանդացած. դա ամենափոքր աճն Է 238 օրվա ընթացքում կամ մարտից ի վեր ընկած ժամանակաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջապահության նախարարությունը նշել Է, որ կորոնավիրուսի դեմ բուժում ստացողների ընդհանուր թիվը կրճատվել Է՝ հասնելով 163 հազար 816-ի, ինչը ամենացածր ցուցանիշն Է 241 օրվա ընթացքում: Միեւնույն ժամանակ նշվում Է, որ կորոնավիրուսից եւ դրա հետ կապված հիվանդություններից անցած օրվա ընթացքում Հնդկաստանում մահացել Է 356 մարդ, ապաքինվել Է ավելի քան 15,9 հազար մարդ: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել Է համավարակը, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 34,2 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 33,5 միլիոն, մահացել Է 455 հազարից ավելի մարդ, իսկ բուժում ստացողների թիվը կազմում Է 163 հազար:

Դրա հետ մեկտեղ Հնդկաստանը երկրորդ երկիրն Է, որը հաղորդել Է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինն ստացել Է ավելի քան 1 միլիարդ քաղաքացի: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը Հնդկաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել Է 1,02 միլիարդ մարդ, ընդ որում՝ պատվաստանյութի մեկ չափաբաժինն ստացել Է ավելի քան 719 միլիոն մարդ, երկու չափաբաժինը՝ 310 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ԿԽՄԿ փոխնախագահը ՀՀ-ում հանդիպել է նաև անհետ կորածների ընտանիքներին

  Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է նաև անհետ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ, տեղեկացնում է Shantnews.am-ը Կարմիր խաչի գրասենյակի վրա հղումով։

Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ քննարկել էր արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:

 

panarmenian.net

Սիմոնյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական ձևաչափի մեկնարկը

 Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին և կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարևորելով Կիպրոսի հետ տնտեսական և զբոսաշրջային համագործակցությունը:

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:

 

panarmenian.net

Թուրքիայում անտառի հրկիզման կասկածանքով ՌԴ 7 քաղաքացու են ձերբակալել

  Թուրքական Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով ձերբակալել, իսկ հետո կալանավորել են ՌԴ 7 քաղաքացու։

Միջադեպը տեղի է ունեցել Չաղլարջա տեղանքում, երբ զբոսաշրջիկները քայլերթ էին կատարում «Լիկիայի արահետը» երթուղով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Գլխավոր հյուպատոսության վրա հղումով։

Նշվում է, որ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է կալանավորված զբոսաշրջիկներին, պարզաբանել նրանց ներկայացված մեղադրանքի էությունը և իրավական ասպեկտները։

Հյուպատոսությունը նաև հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը։

Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։

Պիտակ