Նոյեմբեր 22, 2021 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-11-2021

ԱՄՆ-ում այս անգամ ավելի քան 100 բնիկ ամերիկացի աշակերտների աճյուններ են հայտնաբերվել, ինչը բազմաթիվ ենթադրությունների ու հարցերի տեղիք է տվել։

Քեյհան օրաթերթ

Այս անգամ 100 բնիկ աշակերտների աճյուններ են հայտնաբերվել ԱՄՆ-ում

******

Այն բանից հետո, երբ կանադայում հայտնաբերվեցին քսաներորդ դարասկզբին կանադական կառավարության կողմից կանադական դպրոցներում սպանված մոտ 1200 բնիկ երեխաների մնացորդները, հերթական ցնցող լուրն է հրապարակվել, ըստ որի,  ամերիկացի բնիկ երեխաները նույնպես ռասիզմի զոհ են դարձել:

Rassia Today լրատվական գործակալությունը ցնցող ռեպորտաժ է հրապարակել, որչում անդրադարձել է ԱՄՆ Նեբրասկա նահանգում ավելի քան 100 երեխաների  աշակերտների հայտնաբերմանը։ Ըստ այս հաղորդման՝ նրանք մահացել են ԱՄՆ կառավարության կողմից վերահսկվող՝ բնիկների դպրոցներում: Հետազոտողները կարծում են, որ այս աշակերտների մահը տեղի է ունեցել տասնիններորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին: Աշակերտների ոսկորների հայտնաբերման վայրում հետազոտությունները շարունակվում են: 

Մասնագետները նշել են, որ աշակերտները մահացել են տարբեր պատճառներից: Նրանցից ոմանք մահացել են տուբերկուլյոզից և թոքաբորբից։ Ոմանք խեղդվել են, ոմանք՝ գնդակահարվել։ Մյուսների մահվան պատճառները դեռևս հայտնի չեն և հետաքննությունը շարունակվում է։

 

Շարղ օրաթերթ

Գրոսսին այսօր կայցելի Թեհրան

*****

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին  այսօր ժամանել է Թեհրան։ Ըստ հայտարարված ժամանակացույցի, նախատեսված են նա հանդիպումները Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամիի հետ։

Գրոսսին ավելի վաղ նույնպես հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Էսլամիի հետ։ Բայց սա կլինի ՄԱԿ-ի միջուկային կազմակերպության ղեկավարի՝ որպես «իրավարարի», առաջին հանդիպումը Էսլամիի հետ։ Ավելի վաղ, տարբեր հարցազրույցներում նա հայտարարել էր Իրան այցի մասին և ընդգծել, որ դեռ չի հանդիպել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և անհրաժեշտ կապեր չի հաստատել Իրանի նոր կառավարության հետ։

 

Խորասան օրաթերթ

Արաքս գետի «մահվան» մղձավանջը

*****

Թուրքական ջրային ծրագրերը և միջազգային գետերի վրա ամբարտակների կառուցումը շուտով կազդեն Արաքս գետի, ինչպես նաև Հիլմենդի, Հարիրոդի, Տիգրիսի և Եփրատի վրա: Իրանի փոխնախագահն ու  խորհրդարանի անդամները համոզված են, որ պատճառը ջրային հարցի շուրջ դիվանագիտության թուլությունն է:

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Մուստաֆա Աբդոլլահիի կարծիքով՝ Քամալ Խանի ամբարտակը և Իլիսու ամբարտակը բավարար չէին,և հիմա  պետք է անհանգստանա; Թուրքիայի Քարակորթի և Սևիլմերի համար ու պատրաստվել Արաքս սահմանային գետի հնարավոր չորացմանը:

 

 Ջավան  օրաթերթ

«Սարսափի հավասարակշռում»՝ բռնագրավված Երուսաղեմի  սրտում

*****

Բռնագրավված Երուսաղեմում, Ալ-Աղսա մզկիթի մուտքի մոտ  պաղեստինցի մոջահեդների երեկ իրականացրած գործողության արդյունքում սպանվել է մի սիոնիստ, ևս չորսը վիրավորվել են: Գործողության ամսնակցի պաղեստինցիներից մեկը նույնպես նահատակվել է:

 

armenpress.am

ԱՄՆ-ում բազմության վրա ավտոմոբիլի վարերթից հետո 28 մարդ հիվանդանոց Է տեղափոխվել

Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ Է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել Է: Նոյեմբերի 21-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց տվյալների համաձայն՝ երեք մարդ գտնվում Է օրհասական վիճակում, չորսը՝ ծանր, վեցը՝ միջին ծանրության վիճակում:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանական վաչության պետ Դեն Թոմփսոնը հայտարարել Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է մի քանի մարդ՝ ընդգծելով, որ իրավապահներն առայժմ պատրաստ չեն տեղեկատվություն հայտնելու զոհվածների ստույգ թվի մասին: Սկզբնապես հաղորդվել Էր, որ հիվանդանոցներ Է տեղափոխվել 23 մարդ՝ 11 չափահաս եւ 12 երեխա:

 

lragir.am

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Բրիտանիայում

Դեկտեմբերին Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

yerevanlur.am

Պուտինի և Բայդենի հանդիպման հիմնավոր նախապատրաստում է ընթանում. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Բայց որպեսզի շփումը կայանա, անհրաժեշտ է դրա հիմնավոր նախապատրաստումը, ինչով էլ մենք զբաղվում ենք»,- ասել է նա:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նախապատրաստվող հանդիպման օրակարգը շատ լայն է, հայտարարել է Ռյաբկովը:

«Օրակարգը հսկայական է»,- նշել է նա։

Ինչպես նշել է Ռյաբկովը, ԱՄՆ-ն Ռուսաստանին մի շարք պահանջներ է ներկայացնում, այդ թվում ՝ Ուկրաինայի թեմայով: «Նրանց պետք է հանգամանալից բացատրել, թե ինչ և ինչպես է տեղի ունենում, մենք զբաղվում ենք դրանով»,- պարզաբանել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ հայտարարել է, որ Պուտինի և Բայդենի հանդիպման համար ավելի նախընտրելի է տեսաձևաչափը, բայց ամեն ինչ կախված կլինի պետությունների ղեկավարների որոշումներից: Պեսկովի խոսքով ՝ շփումների ժամկետների վերաբերյալ առայժմ հստակություն չկա, դրանք կարող են կայանալ և մինչև Նոր Տարի, և ավելի ուշ:

 

slim.am

Ըստ թուրքական աղբյուրների Էրդողանը վաղվա կառավարության նիստին խոսելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ՝ վաղը Անկարայում կառավարության նիստ է կայանալու:

Ըստ թուրքական աղբյուրների՝ նիստի ժամանակ քննարկվելու է Սիրիայում, Արցախում, Լիբիայում, Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:

Սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Դրանից զատ քննարկվելու է Թուրքիայում шհшբ-եկչшկшն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պшյքшրի հարցը:

Սպասվում է, որ նիստի ավարտից հետո Էրդողանը հանդես է գալու մամուլի ասուլիսով:

 

slim.am

«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է». Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է, ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին լուրը:

«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բան, որի համար ես կարող եմ ափսոսանք հայտնել , որը դեռևս չկա , դա քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում մեծ կարմիր աստղն է ։ Քանի որ այն Թուրքիայում չէ, եւ այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, ցանկացած թուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք սերել են։ Ես դա ասում եմ , որպես թուրքագետ:»,- ասել Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք ՝ Ստամբուլում կայացած Թյուրքական խորհրդի գագաթնաժողովից հետո , Թուրքիայի «Ազգшյնшկան շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կուսակցության հետ դաշինքի կազմում է , Էրդողանին նվիրել է բավականին ուշագրավ քարտեզ , որտեղ Սիբիրը ներառված է Թուրքիայի կազմում:

 

 

 

 

 

 

Պիտակ