Նոյեմբեր 23, 2021 08:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.11.2021

ԱՄՆ-ը Սիոնիստական ​​ռեժիմին զգուշացրել է, որ Իսրայելի դիվերսիաները հանգեցրել են Իրանի միջուկային առաջընթացին:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ը  Սիոնիստական ​​ռեժիմին զգուշացրել է, որ Իսրայելի դիվերսիաները հանգեցրել են Իրանի միջուկային առաջընթացին

*****

Ըստ The New York Times-ը գրել է, որ անցած 20 ամիսների ընթացքում, իսրայելական հետախուզության գործակալները սպանել են Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականին և  դիվերսիոն գործողություններ իրականացրել Իրանի չորս միջուկային և հրթիռային օբյեկտներում՝ հուսալով խաթարել միջուկային վառելիք արտադրող ցենտրիֆուգների աշխատանքը և հետաձգել այն օրը, երբ «Իրանը կարող է ռումբ ստեղծել»: Սակայն ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներն ու միջազգային տեսուչներն ասում են, որ իրանցիները արագորեն  վերականգնում են ցենտրիֆուգների աշխատանքը, հաճախ դևրրանք փոխարինելով ավելի արդիական մեքենաներ, որոնք կարող են շատ ավելի արագ հարստացնել ուրանը:

Թերթը գրում է, որ երբ ցենտրիֆուգների կարևոր պահեստամասեր արտադրող գործարանում գարնանը տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով ոչնչացան միջազգային տեսուչների կողմից տեղադրված  տեսախցիկների և սենսորների մեծ մասը, ամռանն արտադրությունն արդեն վերսկվել էր: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան  հայտարարեց, որ դա Թեհրանի «ավելի լավ վերակառուցման» նախագիծ էր:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի ԱԳՆ խոսնակ. Մենք Վիեննա ենք մեկնում պատժամիջոցները չեղարկելու նպատակով

*****

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրեն պարոն Գրոսսիի՝ Թեհրան կատարած այցին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք միշտ փորձել ենք տեխնիկական հարաբերություններ ունենալ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև»։

«Մենք կարևորում ենք Վիեննայի բանակցությունների լուրջ լինելը, և դիմացի  կողմերը քաջ գիտակցում են, որ մեր ուշադրությունը կենտրոնացած է Իրանի դեմ միակողմանի և արտատարածքային պատժամիջոցների վերացման վրա։ »,- ասել է նա։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հնարավոր մինչև 93 տոկոսով պաշտպանվել կորոնավիրուսի ծանր դեպքերից

*****

Վերջերս գիտնականները պարզել են, որ պատավստանյութի երրորդ  չափաբաժին   կարող է ուժեղացնել մարդու իմունային համակարգը։

2021 թվականի ընթացքում SARS-CoV-2 վարակներն ուժեղացել են աշխարհի շատ մասերում՝ հիմնականում «դելտա» շտամի տարածման հետևանքով։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաները մտահոգված են, որ ներկայիս պատվաստանյութի արդյունավետությունը նավզել է և որ այն չի դիմադրում  նոր շտամին: Ուստի շատ կառավարություններ նախատեսում են սահմանել կորոնավիորւսի պատվաստանյութերի նոր չափաբաժիններ:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 40 մարդ

*****

ԱՄՆ-ում Սուրբծննդյան տոնակատարություններից մեկ ամիս առաջ անցկացված երթը վերածվել է արյունահեղության:  Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կիրակի օրը,  Վիսկոնսին նահանգի Վակիշա քաղաքում, կարմիր բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան երթի մասնակիցների ամբոխի մեջ:  Հանցագործության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 40-ը վիրավորվել է։

 

armenpress.am

ՀՀ-ի ու Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

 ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:

Հանդիպմանը քննարկվել են մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները, COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը:

 

 

armenpress.am

Բելառուսում գտնվող փախստականներին կտրամադրվի հումանիտար օգնություն

 Ամփոփելով Գրոդնոյի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն, ինչպես նաև հիվանդանոցներ կատարած այցի նախնական արդյունքները՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն նշել է, որ նոյեմբերի 25-ին Բելառուս կուղարկվի հումանիտար բեռ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Բելտա»-ն:

Նշվում է, որ այն հիմնականում լինելու է բժշկական օգնություն՝ սարքավորումներ, բժշկական պարագաներ, դեղամիջոց:

Մերձավոր Արևելքի երկրներից  դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքի ավելացում նկատվում է 2021 թվականի մայիսից: Ամենաբարդ իրավիճակը Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում է։ Միգրանտները Բելառուսի տարածքով փորձում են հասնել այդ երկրներ: Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվում են հազարավոր միգրանտներ:

 

armenpress.am

Ավստրիայում հայտարարել են լոքդաունի ընթացքում բոլոր սահմանների փակ լինելու մասին

Համազգային լոքդաունի ընթացքում, որը կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, Ավստրիայում բոլոր սահմանները փակ կլինեն անգամ պատվաստված օտարերկրացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրի իշխանությունները հստակեցրել են, որ, կախված համաճարակաբանական իրավիճակից, կարանտինը կարող է տևել մինչև դեկտեմբերի 13-ը:

Երկրի զբոսաշրջային գրասենյակի տեղեկություններով՝ լոքդաունի օրերին Ավստրիայում փակ կլինեն բոլոր ռեստորանները, հյուրանոցները, մարզասրահներն ու այլ սպորտային հաստատությունները, գեղեցկության սրահները և խանութները:

Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները, բանկերը, փոստային բաժինները:

 

panarmenian.net

ԱԳՆ-ն մեկնաբանել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին լուրերը

*****

 ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատել և չի հերքել նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հնարավոր եռակողմ հանդիպման մասին տարածվող լուրերը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ երբ ձևաչափի ու տեղի մասին ձեռք բերվի համաձայնություն, կտեղեկացնեն, գրում է «Փաստինֆոն»։

«Ինչպես նախկինում ասել էինք՝ տարբեր ձևաչափով, տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի, ձևաչափի մասով, մենք նախօրոք, խելամիտ ժամկետներում դրա մասին կտեղեկացնենք»,- ասել է Հունանյանը։

Ավելի վաղ մոտալուտ հանդիպման մասին հայտնել էին տելեգրամ ալիքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Մինչ այդ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր սպասվում, որն, ըստ Կրեմլի, հեռավար էր անցնելու, սակայն այն չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։

 

panarmenian.net

Սիրիայի դեսպան․ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ

*****

 ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ։ Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը։ Այս իմաստով խորհրդարանի փոխխոսնակը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը։ Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը։ Ընդգծվել է սիրիահայերի մեծ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում մասնավորապես «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ։

 

panarmenian.net

Հրապարակում ցուցարարները պահանջել են հրապարակել, ըստ իրենց, Փաշինյանի սեղանին դրված փաստաթուղթը

*****

 Հանրապետության հրապարակում «Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են գաղտնազերծել, իրենց պնդմամբ, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

Ակցիայի մասնակիցները դիմում են ներկայացնելու կառավարություն, ապա քայլերթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր և ԱԺ, վերադառնալու են Հանրապետության հրապարակ համահավաքի։

«Մեր ակցիան խաղաղ բնույթ ունի, և մեզ համար զարմանալի է՝ ինչու են այստեղ այսքան ոստիկաններ հավաքվել։ Այս ակցիան վերկուսակցական է։ Ակցիայի նպատակն է՝ պահանջել Նիկոլ Փաշինյանից հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որն, իր ասելով, դրված է իր սեղանին և որը, կրկին իր ասելով, ինքը պատրաստ է ստորագրել», - հայտարարել են ակցիայի նախաձեռնողները, գրում է Aysor.am-ը։

Նրանք ընթերցել են նաև կառավարությանը հասցեագրված դիմումը․

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։ Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։

Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»։

Դիմումը սահմանված կարգով փոխանցվելու է հասցեատիրոջը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

 

Պիտակ