Նոյեմբեր 24, 2021 16:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.11.2021

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, մեջբերելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքերն, ասել է.«Պարոն Գրոսսին բանակցությունների ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրում որեւէ շեղում չի տեսել»։

Քեյհան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրում շեղումներ չի գրանցել

*****

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին երեկ առավոտյան Ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ համատեղ ասուլիսում ասել է. «Պարոն Գրոսսին բանակցությունների ժամանակ մի քանի անգամ  հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրում որեւէ շեղում չի տեսել, և Իրանը միջուկային գործունեություն է իրականացնում պայմանագրերին համապատասխան»:

Mehr գործակալության հաղորդմամբ,  նա ասել է. «Կարևոր է, որ պարոն Գրոսսին հայտարարեց, այն է, որ Իրանի միջուկային ծրագրում որևէ շեղում չկա, և Իրանը գործում է միջուկային ծրագրի կանոններին և կանոններին համապատասխան»։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանական «Բարաքաթ» պատվաստանյութի արտադրությունը գերազանցել է 20 միլիոն դեղաչափը

*****

Հայտարարվել է 12-18 տարեկան տարիքային խմբի համար առաջին իրանական կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության պաշտոնական մեկնարկը։

Երեկ, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական ​​կոմիտեի անդամների,  Shifa Pharmed Industrial Group ընկերության գործադիր տնօրենի և Իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբի մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ,   «Էրամ» հյուրանոցում մեկնարկել է 12-18 տարեկանների համար նախատեսված պատավստանյութի կլինիկական փորձարկումը:

«Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական հետազոտության տնօրեն Մինո Մեհրզը արարողության ժամանակ ասել է. «Պատավստանյութի փորձարկումը մեկնարկել է նախորդ շաբաթ, տասը կամավորների մասնակցությամբ: Առաջին փուլում պատավստանյութը կներարկվի 60 դեռահասի»: 

 

Քեյհան օրաթերթ

Նաֆթալի Բենեթ. Իրանցիները հրթիռներով շրջապատել են Իսրայելը

*****

Քննադատելով գերտերությունների վերադարձը միջուկային համաձայնագրին՝ Իսրայելի վարչապետը խոստովանել է Իրանի հրթիռային հզորությունը: Նաֆթալի Բենեթը  հայտարարել է, որ նույնիսկ եթե Միացյալ Նահանգները վերադառնա Իրանի հետ 2015 թվականին կնքված  միջուկային համաձայնագրին, Իրանի դեմ  գործողությունները կշարունակվեն. Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցություններին՝ նա ասել է, որ ռեժիմը գտնվում է Իրանի հետ հակամարտության կրիտիկական փուլում։ Բենեթը վերահաստատելով միջուկային համաձայնագրին իր դեմ լինելն ասել է. «Նույնիսկ եթե գործարքին վերադարձ լինի, Սիոնիստական ​​ռեժիմն իրեն չի սահմանափակի Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված որևէ համաձայնագրով»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

2 շատ հակասական նորություն Մարադոնայի մասին.

*****

 Դիեգո Մարադոնայի մահվան առաջին տարելիցից երկու օր առաջ, երկու տարբեր լուրեր են հրապարակվել ֆուտբոլային լեգենդի մասին: Առաջին նորությունը վերաբերվումէ նրան, որ Մարադոնան թաղվել է առանց սրտի:

Արգենտինացի բժիշկ և լրագրող Նելսոն Կաստրոն, «Դիեգոյի առողջություն. իրական պատմություն» գրքում, որտեղ ներկայացված են Մարադոնայի առողջական վիճակի մասին հետաքրքիր մանրամասներ և տեղեկություններ, գրել է, որ Մարադոնայի սիրտը  հանել են հետազոտության համար և   նրան թաղել են առանց սրտի։

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ սրտի կանգից։

Երկրորդ լուրը հրապարակել է The Guardian-ը: Թերթը գրել է, որ կուբացի մի կին հայտարարել է, թե 2 տասնամյակ առաջ բռնության է ենթարկվել Մարադոնայի կողմից և իր  ողջ մանկությունն ու պատանեկությունը կործանվել է։

 

armenpress.am

 Լեհաստանի վարչապետը նոր պատժամիջոցներով է սպառնացել սահմանի իրադրության էսկալացման դեպքում

*****

Լեհաստանը պատրաստ Է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին իրադրության Էսկալացման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին՝ հանդես գալով Փարիզում տեղի ունեցած ճեպազրույցում: Մորավեցկու ելույթը հեռարձակել Է Լեհական հեռուստատեսությունը:

«Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը: Բայց եթե բելառուսական կողմից Էսկալացիա սկսվի, ապա մենք պատրաստ ենք այդ Էսկալացիոն աստիճաններով վեր կբարձրանալ»,-ասել Է Մորավեցկին:

«Թող օրինակ լինեն տնտեսական պատժամիջոցները, սահմանների, սահմանային անցումների փակումը երկաթուղային երթեւեկության եւ ապրանքների տեղափոխության համար: Էսկալացման այդ աստիճանները մենք կօգտագործենք, եթե գրոհները սաստկանան»,-հավելել Է նա:

Վերջին ժամանակներս Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում:

Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանումը, կենտրոնացրել են զինվորականների եւ կանխում են երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում Է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում Է փախստականների հետ կապված իրադրությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում քանիցս տեղեկատվություն Է եղել այն մասին, որ ապաստանի համար դիմողներին արտաքսելու Վարշավայի պրակտիկան հակասում Է միջազգային իրավունքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԵՄ-ն համաձայնեցրել է մարդու իրավունքների խախտման համար մեկ տարով պատժամիջոցների երկարաձգումը

*****

 Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ: Նոյեմբերի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեսպանները համաձայնեցրին մարդու իրավուքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմի երկարաձգումը:

(ԵՄ-ի) Խորհրդի պաշտոնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,- հայտնել Է նա: Այդ սեւ ցանկում ներառված են 15 ֆիզիկական անձ եւ չորս կազմակերպություն հինգ պետություններից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից եւ Հյուսիսային Կորեայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Գերմանիայում «կանաչները», սոցիալ-դեմոկրատները եւ լիբերալները համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը

*****

 Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել Է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, պայմանագրում արձանագրված Է նախարարական պորտֆելների բաշխումը, նկարագրված են ներքին եւ արտաքին քաղաքականության ասպեկտները, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի սցենարները, համավարակի հակազդման լծակները: ԶԼՄ-ներ թափանցած լուրերի համաձայն՝ որոնք հրապարակվել են անցած օրերին, ԳԴՀ-ում կհայտնվի նոր՝ կլիմայի եւ Էներգետիտկայի նախարարություն: Այն կգլխավորի «Կանչների» համանախագահ Ռոբերտ Հաբեկը:

Այդ կուսակցության մյուս համանախագահին՝ Անալենա Բերբոկին, կանցնի արտգործնախարարությունը: ԳՍԴԿ-ն, ԱԴԿ-ն եւ «Կանաչները» կոալցիայի շուրջը բանակցություններ են վարում սեպտեմբերի 28-ից: Սկզբնապես ենթադրվում Էր, թե դրանք կավարտվեն նոյեմբերի 23-ին, բայց եզրափակիչ փուլը ձգվել Է մինչեւ խոր գիշեր՝ առանց որեւիցե արդյունքի համաձայնության: Հաջորդ կանցլերն, ինչպես ենթադրվում Է, կդառնա սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Վանեցյան․ Pegasus-ով հարձակվել են իմ ու ընտանիքիս հեռախոսների վրա

*****

 «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։

Նա հրապարակել է Apple ընկերությունից ստացած նամակը։

«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․

1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։

Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։

2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։

Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից», - ասվում է գրառման մեջ։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է աննկատ տեղադրվել Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով աշխատող բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա: Ծրագիրը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը:

 

panarmenian.net

Ալիևն ու Օվերչուկը քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

*****

 Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիքներ են փոխանակել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ, որը կոչված է զբաղվելու կոմունիկացիների ապաշրջափակմամբ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Օվերչուկին այդ ուղղությամբ գորածդրված ջանքերի համար, գրում է Interfax.az-ը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նոյեմբերի 6-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ապաշրջափակմանը, նշել էր, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

 

panarmenian.net

ՀՀ-ն հաստատել է մասնակցությունը Սոչիի եռակողմ հանդիպմանը

*****

 ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատել է՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Տեղեկությունը հայտնել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հաստատում ենք, որ տեղի է ունենալու նախ եռակողմ հանդիպում, ապա Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք Կրեմլի հաղորդած օրակարգը նույնն է, Խաչատրյանը նշել է, որ օրակարգի հետ կապված մեկնաբանություն այս պահին չունի։

Նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։

Մինչ այդ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր սպասվում, որն, ըստ Կրեմլի, հեռավար էր անցնելու, սակայն այն չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։

Պիտակ