Նոյեմբեր 27, 2021 17:18 Asia/Tehran

Այն պայմաննեռում, երբ Ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի պահպանման կանոնների խախտումներ և մարդկային զոհեր, Բաքվի և Երևանի ղեկավարները Մոսկվայի միջնորդությամբ հանդիպել ու բանակցել են։

Բաքվի կառավարությունը դիմել է Երևանի կառավարությանը՝ կոչ անելով Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի տարածքի մի մասը զիջել Ադրբեջանի Հանրապետությանը։ Թուրքիայի շահերից ելնելով` Իլհամ Ալիևը խնդրել է Հայաստանին համաձայնել Զանգեզուրի միջանցքի հանձնմանը։ Սակայն հայ պաշտոնյաները կտրականապես դեմ են արտահայտվել Ադրբեջանի պահանջին՝ ընդգծելով, որ դա հնարավոր չէ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ  Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր.«Մենք դեմ ենք Նախիջևանը Հայաստանի միջոցով կապելու համար Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Սակայն մենք համաձայն ենք վերացնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի շրջափակումը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Ադրբեջանի Հանրապետության զինվորականները կարծես թե ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը։ Այս կապակցությամբ,  հայ ռազմական փորձագետ Վան Համբարձումյաննա սում է.«Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգեշնչված 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով, ընտրել է Սյունիքում ​​սողացող պատերազմի մարտավարությունը։ Ադրբեջանի Հանրապետության վերջնական նպատակն է ստանալ միջանցքը և դրա նկատմամբ սեփականությունը»:

Ադրբեջանա-հայկական շփման գծում վերջին ռազմական լարվածությունը Հայաստանի վրա ճնշում գործադրելու Բաքվի ջանքերի մի մասն է՝ տարածաշրջանում  Իլհամ Ալիևի կառավարության նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Թուրքիան հրահրում  է Ադրբեջանին: Որովհետև միջանցքի կառուցման հիմնական նպատակը Թուրքիան Կասպից ծովին և Կենտրոնական Ասիային միացնելն է։

Ռուսաստանի Սոչի քաղաքում Բաքվի, Երևանի և Մոսկվայի ղեկավարների եռակողմ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային լարվածությունը շարունակվում է։ Այնուամենայնիվ Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը հաջող է ավարտվել։  Երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով՝ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային գծերը որոշելու և տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների վերաբացման համար ։Հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանը: Հանդիպման ավարտին վերջում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սոչիի փաստաթուղթն ամբողջությամբ արտացոլում է Ադրբեջանի Հանրապետության տեսակետները»։

Սոչիի գագաթնաժողովն ըստ երևույթին, ընդգծեց տարածաշրջանի տնտեսական ներուժին ուղղված նախագծերի իրականացումն արագացնելու անհրաժեշտությունը, ներառյալ 10 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի պայմաններով երկաթուղային և ճանապարհային երթուղիների բացումը:

Թվում է, թե Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը փորձում են միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին պարտադրել իրենց նպատակներն ու պահանջները։ Չնայած հայ պաշտոնյաների վերջին մեկնաբանություններին, հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև միջանցքի վերաբերյալ, քիչ հավանական է թվում, որ Բաքուն և Անկարան կկարողանան կատարել իրենց պահանջները։ Թուրք պաշտոնյաներն ակնկալում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը կկատարի իր բոլոր պահանջները Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ։ Բայց այդ պահանջների իրականացումը Բաքվի իշխանությունների ուժերից վեր է։