Նոյեմբեր 28, 2021 11:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Աշխաբադում ընթանում է ECO-ի 15-րդ գագաթնաժողովը

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ECO), Ասիա մայրցամաքի տարածաշրջանային կարևորագույն կազմակերպություններից է։

Տնտեսական ու տարածաշրջանային այս կարևոր կազմակերպության առաջնահերթություններն են  առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, ներդրումների և բանկային համագործակցության ոլորտներում անդամների համագործակցությունը: ECO-ի կարևոր նպատակներից են՝ ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրի ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի միջև առևտրի ինտեգրմանն ուղղված  ջանքերը: Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծման նպատակներից են՝ անդամ երկրների համար կայուն տնտեսական զարգացման պայմանների ապահովումը և առևտրային խոչընդոտների վերացումը, որպեսզի այս միջոցով անդամ երկրների միջև կոնվերգենցիա ստեղծվի՝ ներտարածաշրջանային առևտուրը ընդլայնելու նպատակով:

1962թ., Իրանի, Թուրքիայի և Պակիստանի պաշտոնատարները ստեղծեցին Տարածաշրջանային զարգացման կազմակերպությունը (RCD)-ն: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մի քանի տարի անց, հիմնվելով Իզմիրի պայմանագրի վրա և նպատակ ունենալով բարձրացնել տարածաշրջանի ժողովուրդների կենսամակարդակը, 1984 թվականին, Տարածաշրջանային զարգացման կազմակերպությունը վերանվանվեց՝ Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ECO: 1992 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, տնտեսական կազմակերպությանը միացան տարածաշրջանի յոթ մուսուլման երկրներ Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Երեք տասնամյակից ավելի  քիչ ժամանակահատվածում, ECO-ի անդամները տասնյակ հանդիպումներ են անցկացրել պետությունների ղեկավարների, ԱԳ նախարարների խորհրդի, տրանսպորտի նախարարների, ապահովագրական և կենտրոնական բանկերի ղեկավարների և փորձագիտական ​​մակարդակով:14 գագաթնաժողովների անցկացումը ցույց է տալիս տարածաշրջանային համագործակցության այս կազմակերպության կարևորությունը։

Ուստի կարելի է ասել, որ  կազմակերպության նիստերը անհրաժեշտ  են՝ արդյունավետ և կարևոր  որոշումներ կայացնելու պատճառով: Անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունեն ԱԳ նախարարների խորհրդի և ECO-ի ղեկավարների հանդիպումները։ Որովհետև փորձագետների և ECO-ի պլանավորողների տարբեր հանդիպումներում ընդունված որոշումներն իրականացվում են հենց այդ հանդիպումների շրջանակներում։  Նոյեմբերի 28-ին,  ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի գագաթնաժողովին:

Աշխաբադում, ընթացող գագաթնաժողովի մասին  ընդհանուր առմամբ  կարելի է ասել, որ կազմակերպությունը ստեղծվել է անդամ տասը երկրների  տնտեսական կայուն զարգացման նպատակով և կազմակերպում է տարբեր հանդիպումներ՝  առաջնահերթությունները կյանքի կոչելու և այնպիսի նախագծեր իրականացնելու համար, ինչպիսիք են առևտրական արգելքների աստիճանական վերացումը: Այս առնչությամբ  ,երկրները  համակարծիք են  մաքսային տարիֆները նվազեցնելու հարցում: ECO-ն գործում է արդեն երկար տարիներ, ուստի անհրաժեշտ է, որ  երկրների տնտեսական պայմանների փոփոխվելուն զուգահեռ, վերանայվեն նաև մաքսային տարիֆները»:

Հաշվի առնելով Թեհրանի կառուցողական դիրքորոշումները ECO-ի հետագա զարգացման կապակցությամբ, հարկ է նշել, որ կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի անցկացումը հնարավորություն է՝  անդամ երկրների միջև առևտրական փոխանակումները  ընդլայնելու համար:

 

Պիտակ