Նոյեմբեր 30, 2021 11:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- «4+1» խումբը կողմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը

Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկին զուգահեռ, մեծացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների վերացմանն ուղղված աջակցությունները։

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն այս կապակցությամբ հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը  վճռական է Վիեննայի բանակցությունների արդյունքում  հակաիրանական բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցում և Ռուսաստանն տրամաբանական է համարում Իրանի այդ պահանջը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական ճնշող պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ դիրքորոշումը վկայում է, որ այս երկրներն աջակցում են Թեհրանի պահանջին:

Եվրամիությունը և Եվրոեռյակը նույնպես հավանություն են տվել Իրանի օրինական պահանջին: 2021 թվականի սեպտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում Եվրամիության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդունվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու հետևանքները և նշվել, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը կենսական նշանակություն ունի միջուկային համաձայնագրի համար: ԻԻՀ բազմիցս և բացահայտորեն հայտարարել է, որ պահանջում է չեղարկել Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր ճնշող պատժամիջոցները, և որ պատժամիջոցների վերացումը Իրանի գլխավոր պահանջն է Վիեննայի բանակցություններում: Սա այն հարցն է, որին Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում։

 Թեհրանը նաև ԱՄՆ-ից պահանջում է երաշխիքներ՝ որ այդ երկիրը կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից  և համաձայնագրի հնարավորություններն  անդամ երկրների դեմ չի օգտագործի։

Ռուս փորձագետ, համալսարանի դասախոս  Ֆայել Իբյատովն ասել է.«Հաշվի առնելով Իրանի նկատմամբ արևմտյան բլոկի ղեկին գտնվող ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների անօրինականությունը և այն փաստը, որ Թեհրանն արել է առավելագույնը իր միջուկային ծրագիրը պարզ ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ, ժամանակն է ամբողջությամբ չեղարկել  կոպիտ պատժամիջոցները»:

Ներկայումս «4+1» խմբի, հատկապես՝ Եվրոեռյակի անդամները հստակ ուղի ունեն ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Այս համաձայնության շարունակվելը հնարավոր է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների չեղարկման Թեհրանի պահանջի իրագործմամբ: 

Եթե Վաշինգտոնը նոր պահանջներ ներկայացնելով և անտեսելով Իրանի օրինական պահանջները խոչնընդոտի այդ նպատակի իրագործումը, դրա հետևանքների համար պատասխանատու են լինելու ԱՄՆ-ը և «4+1» խմբի անդամ արևմտյան  երկրները:

Պիտակ