Նոյեմբեր 30, 2021 18:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -ԱՄՆ-ն և Սիոնիստական ​​ռեժիմը  խոչընդոտում են զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածաշրջանի գաղափարի իրագործմանը

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.«Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագրին ԱՄՆ աջակցությունը խոչընդոտում է զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածաշրջանի գաղափարի իրագործմանը»։

Երկուշաբթի օրը կայացած «Արևմտյան Ասիան զանգածային ոչնչացման զենքերից զերծ» թեմայով երկրորդ համաժողովում, Մաջիդ Թախթռավանչին նշել է.«Այն դեպքում երբ  համաժողովին ներկա են բոլոր հյուրերը տարածաշրջանից և չորս միջուկային տերություններից, Միացյալ Նահանգները և Իսրայելը շարունակում են դեմ լինել դրան և չեն մասնակցում համաժողովին: Նման պայմաններում այս խոչընդոտները վերացնելու առաջին ելքը Սիոնիստական ​​ռեժիմի՝ NPT-ին միանալն է և միջուկային իր բոլոր աշխատանքների վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ստուգումների անցկացումն ընդունելը»:

Ավելի վաղ, «Արևմտյան Ասիան զանգվածային ոչնչացման զենքերից զերծ» թեմայով առաջին  համաժողովը կայացել է 2019 թվականին, որի ընթացքում մասնակիցները  հայտնեցին իրենց լուրջ հանձնառությունը՝ զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածաշրջան ստեղծելու հարցին հետամուտ լինելու համար, սակայն Սիոնիստական ռեժիմի չմասնակցելն  այս որոշման իրագործմանը, փաստորեն խափանեց տարածաշրջանը զանգածային ոչնչացման զենքերից մաքրելու ջանքերը, քանի որ այդ ռեժիմը տարածաշրջանում միակն է, որ ունի միջուկային զենք: 

Փաստորեն, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) ուժի մեջ մտնելուց ավելի քան 50 տարի անց, դրա պարտավորությունների ամբողջական կատարումը, հատկապես միջուկային զինաթափումը, դեռ չի իրականացվել, և Միացյալ Նահանգները և Սիոնիստական ​​ռեժիմը հանդիսանում են NPT-ի իրականացման ճանապարհին գտնվող  հիմնական խոչընդոտները՝ համաշխարհային և տարածաշրջանային մասշտաբով:

Միացյալ Նահանգները միջուկային զենքի ամենամեծ սեփականատերն է աշխարհում, որը միայն 2019 թվականին 36 միլիարդ դոլար է ծախսել  իր միջուկային զինանոցի և նոր միջուկային զենքերի արտադրության վրա: Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը և այդ երկրի՝ զինաթափմանն ու միջուկային զենքերի չտարածմանը դեմ գնալը մեծ հարված են հասցրել այս ոլորտում:

Հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունենալով, Սիոնիստական ​​ռեժիմը  սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև տարածաշրջանի երկրներին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին գլխավոր տնօրեն Մոհամմեդ Էլ Բարադեյն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ատոմակայաններին հասանելիություն ունենալու իր գլխավորած միջազգային գործակալության փորձերին ասել էր. «Իսրայելն ատոմային զենքեր ունենալու պատճառով համարվում է  տարածաշրջանի համար թիվ մեկ սպառնալիքը»:

Սիոնիստական ​​ռեժիմը, որն անօրինական և օկուպանտ ռեժիմ է Արևմտյան Ասիայում, միշտ հրաժարվում է մասնակցել այն համաժողովներին և համաձայնագրերին, որոնք ռեժիմին կպարտավորեցնեն չտարածել զանգվածային ոչնչացման զենքեր: Այդ իսկ պատճառով Իրանը բազմիցս  միջազգային հանրությանը հորդորել է Սիոնիստական ​​ռեժիմին ստիպել միանալ NPT-ին և անդամակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:

Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից Արևմտյան Ասիայում վերջին տարիների ճգնաժամերն ու անկայունությունն առավել քան երբևէ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ստեղծել զանգվածային ոչնչացման զենքերից զերծ  տարծաշրջան, որը Սիոնիստական ռեժիմին կպարտավորեցնի  միանալ այս ոլորտի միջազգային պայմանագրերին:

Այս կապակցությամբ, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բազմիցս, այդ թվում՝ 2010 թվականի ապրիլին Թեհրանում կայացած Միջուկային զինաթափման և չտարածման միջազգային համաժողովին հղած իր ուղերձում  հայտարարել է, «Մենք համոզված են, որ բացի միջուկային զենքից, կան զանգվածային ոչնչացման այլ զենքեր, ինչպիսիք են քիմիական և կենսաբանական զենքերը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկության համար, և Իրանի ժողովուրդը, որը քիմիական զենքի զոհ  է դարձել, առավել  քան ցանկացած այլ ժողովուրդ՝ զգում է նման զենքերի արտադրության ու պահեստավորման  վտանգը, և պատրաստ է իր ողջ կարողությամբ պայքարել նման սպառնալիքների դեմ»։