Դեկտեմբեր 01, 2021 09:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01.12.2021

Իրանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում կանխատեսել է տնտեսության 8 տոկոս աճ։

Քեյհան օրաթերթ

Մարոկկացիները չեն ընդունում Սիոնիստական ռեիւմին. 36 քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոցներ

*****

Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի, Բահրեյնի և Սուդանի հարաբերությունների կարգավորումից հետո Մարոկկոյի կառավարությունը նույնպես անցյալ շաբաթ  միացավ դավաճաններին և հայտարարեց, որ կարգավորում է իր հարաբերությունները  ռեժիմի հետ։ Այդ շրջանակում,  Իսրայելի ռազմական նախարարն անցյալ շաբաթ մեկնեց Ռաբատ և երկօրյա այցի ժամանակ հայտարարեց, որ ռեժիմն անվտանգության ու ռազմական համաձայնագրեր է ստորագրել Մարոկկոյի կառավարության հետ։

Սակայն Սիոնիստական ​​ռեժիմի հետ Մարոկկոյի հարաբերությունների կարգավորումը խիստ զայրացրել է այս երկրի ժողովրդին։ Ավելի քան 36 քաղաքներում փողոց դուրս եկած քաղաքացիները բողոքել են Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու կառավարության քայլի դեմ: Ցուցարարները վանկարկել են «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դավաճանություն է», «Պայքար ընդդեմ սիոնիզմի և հարաբերությունների կարգավորման» և «Ժողովուրդները դատապարտում են արաբական ռեժիմներին»: Ցուցարարներն իրենց ընդդիմությունն են հայտնել իսրայելական ռեժիմին և այս ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին։

 

Իրան օրաթերթ

Իրանում կանխատեսվել է տնտեսության 8 տոկոս աճ

*****

Հաջորդ տարվա բյուջեում Իրանի կառավարությունը կանխատեսել է տնտեսության 8 տոկոս աճ: Բացի այդ, ակնկալվում է, որ հատուկ քաղաքականության իրականացման և դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխման շնորհիվ, գնաճը զգալիորեն կնվազի:

 

Քեյհան օրաթերթ

Իրանը դեմ է պատժամիջոցների չեղարկման ժամանակավոր համաձայնագրին. Պատժամիջոցները  պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն

*****

Իրանի և «4+1» խմբի միջև Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի մեկնարկից հետո, որոշ շրջանակներ,  վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները և ամերիկյան աղբյուրները, դեռ խոսում են «ժամանակավոր համաձայնության» հնարավորության մասին, Իսկ Արևմուտքի շահերը սպասարկողները նպաստում են այդ լուրերի տարածմանը: Սակայն իրանցի դիվանագետները հայտարարել են, որ որ բանակցությունների այս փուլում Իրանի նպատակն է ստուգելու հնարավորությամբ բոլոր պատժամիջոցների չեղարկումը և   երաշխիքների տրամադրումը:

 

Էբթեքար օրաթերթ

Դրական ազդակներ՝ Վիեննայում Իրանի հետ բանակցությունների առաջին օրը

*****

Երեքշաբթի առավոտյան, Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամ երկրների փորձագետների ներկայությամբ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում մեկնարկել է պատժամիջոցների վերացման աշխատանքային խմբի աշխատանքը:

Երեքշաբթի օրը կայացել են միայնփ որձագիտական հանդիպումներ, իսկ չորեքշաբթի  նախատեսվում է ստեղծել միջուկային  աշխատանքային խումբ։ Ընդհանուր առմամբ,  բանակցությունների առաջին օրվա ազդակները դրական են եղել:

Ռուս բանագնացը ողջունել է բանակցությունները և ասել, որ Միացյալ Նահանգները պետք է վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ վերացնել բոլոր պատժամիջոցները, որոնք անհամատեղելի են ՀԳՀԾ-ի հետ՝ Իրանի կողմից միջուկային համաձայնագրին լիարժեք  վերադարձի դիմաց: Սակայն երկկողմ դիվանագիտության մեջ  մանրամասների շուրջ կան տարաձայնություններ:  Չեղարկվելիք պատժամիջոցների վերջնական ցուցակը պետք է քննարկվի:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Իրանը Թուրքմենստանն  հետ  գազի փոխանակման պայմանագիր է կնքել

*****

Արդեն մի քանի օր է՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջանական  գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի մասին լուրերը  ուշադրության կենտրոնում են: ԶԼՄ-ներն այս համաձայնագիրը համարում են 13-րդ կառավարության ձեռքբերումը և հաղորդում, որ ցուրտ եղանակին  հյուսիսային քաղաքները  կգազաֆիկացվեն և երկրում գազի պակաս այլևս չի լինի: Միևնույն ժամանակ, էներգետիկ ոլորտի  որոշ փորձագետներ այս կապակցությամբ  այլ տեսակետ ունեն՝ համարելով, որ այս համաձայնագիրն  այնքան արդյունավետ չէ, որպեսզի ձեռքբերում համարվի։

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը Շվեդիայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

*****

  Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1֊3֊ն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

 

armenpress.am

Արա Բաբլոյանը Covid-ի դեմ պայքարի հիմնական միջոց է համարում պատվաստումը

*****

 «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանն այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:

«Դեռ անցած տարի մարտին ես իմ կարծիքը ներկայացրեցի, որ այս համաճարակի դեմ պայքարելու հիմնական միջոցը պատվաստումն է: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եվ դրա վառ ապացույցն այն երկրների ցուցանիշներն են, որտեղ բավականին մեծ տոկոսով բնակչությունը պատվաստված է, և մահացությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում»,- նշում է Բաբլոյանը:

 

armenpress.am

Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. COVID-վիճակագրություն

*****

 Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք, մահացել Է 80 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 845 հազար 643 դեպք, 12 հազար 54 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4214 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 788 հազար 201 հիվանդ: Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1802 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 45 հազար 362-ի, նրանցից 6554-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր Է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

 

www.panarmenian.net

Փաշինյանն ու Կլաարը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին առնչվող հարցեր են քննարկել

*****

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկվել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

 

www.panarmenian.net

ՊՆ փոխղեկավար․ Սահմանին չկրակելու հրաման չի տրվել

*****

 Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ սահմանին չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել։

Ընդդիմադիր պատգամավորի մոտ նման հարց էր առաջացել խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական հայտարարությունների ֆոնին, գրում է «Ազատությունը»։

Նախ մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Ապա ավելի ուշ նոյեմբերյան բախումների ժամանակ ասել էր, որ չկրակելու հրաման տալը դավաճանություն է։

Նա հարցրել է, թե այդ դեպքում ժամանակին ինչո՞ւ էր բնական համարվում սահմանին կրակելու փոխարեն ծեծկռտուքի մեջ մտնելը. «Ոչ թե կրակոց են արձակել, ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով փորձել են կասեցնել թշնամու առաջխաղացումը»:

«Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են», - ասել է փոխնախարարը:

«Հրաման չեն տվել վարչապետից սկսած, մինչև պաշտպանության նախարար ու Գլխավոր շտաբի պետ, կարող էին մեկ օրվա, մեկ վայրկյանի ընթացքում այս հարցը կարգավորել և ոչ թե թույլ տալ ամբողջ առաջնագծով բանակը փայտով ադրբեջանցիների հետ մտներ ձեռնամարտի, հիմա էլ դավաճաններ հռչակել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նիստից հետո լրագրողների հարցերին փոխնախարարը խուսափել է պատասխանել։ Փոխարենը մի քանի րոպե շարունակ բացատրում էր, թե շտապում է և չի հասցնի հերքել կամ հաստատել սահմանից եկող լուրերը, թե Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկությունը չի հաստատել, բայց մեծ վստահությամբ պնդել է, որ այլ ուղղություններով ևս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն։

«Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրից զինված ուժեր առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության չեն կարող լինել, դա միջազգային իրավունքի պարտադրանք է...Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալիս... Փոխվում է տարածաշրջանը»,-ասել է նա:

 

 

Պիտակ