Դեկտեմբեր 02, 2021 11:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի տագնապահարույց քաղաքականությունների շարունակությունը

Անցնող երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայի քաղաքականություններն իրականացվել են վերիվայրումների, անսովոր փոփոխությունների և այս երկրի տարօրինակ քաղաքականություների մի մասը ուրիշներին վերագրելու միջոցով:

Թուրքիայի TRT հեռուստաալիքի կայքեջը, արաբերենով վերահրապարակել է իրանական Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Աբումուսա կղզիների մասին ԱՄԷ-ի հայտարարությունները և հստակ ցույց տակով, որ հաղորդման համար որպես աղբյուր օգտագործվել է ԱՄԷ-ի լեզուն: Սակայն Թուրքայի ԶԼՄ-ի այս քայլը վկայում է, որ Ախավան Ալ-Մոսլեմին խմբի համաշխարհային աջակիցն ու այդ խմբի թիվ մեկ թշնամին միավորվել են:

Թվում է թե Թուրքիայի այլ հեռուստըաընկերության կայքը մեթոդներով փորձել է օգտագործելով «ԱՄԷ-ն ասում է, որ կղզիները իր տարածքի մի մասն են», «Փորձագետների ու վերլուծաբանների ասելով» և «Պատմական աղբյուրները անդրադառնում են» նախադասությունները, իրանական եռյակ կղզիների հարցում անկողմնակալ դիրքորոշում դրսևրոել: Միևնույն ժամանակ, կայքը օգտվել է նաև «Ինչպե՞ս է Իրանը վերահսկողությունս ահմանել այս կղզիների նկատմամբ» և «Իրանի կողմից եռյակ կղզիների օկուպացումը» նախադասություններից: Թուրքական հեռուստաընկերությունը լիովին հաստատում է ԱՄԷ-ի հորինած հեքիաթը և նույնիսկ Պարսից ծոցի փոխարեն օգտագործել է կեղծ անունը:  Հարկ է նշել, որ ոչ ՄԱԿ-ը, ոչ միջազգային օրենքներն ու պայմանագրերը և ոչ էլ համաշխարհային քարտեզները այդ կեղծ անունը չեն օգտագործում Պարսից ծոցի համար:

Պարզ է, թե թուրքական հեռուստաալիքն ինչու է դիմել  նման քայլի: Երեք օր առաջ, Աբուդաբիի գահաժառանգ  Մոհամմադ Բին Զայեդն այցելել էր Թուրքիա, և խոսել այդ երկրում ԱՄԷ-ի կողմից 3 մլրդ դոլրա ներդրման խոստման մասին, այն էլ այն դեպքում, երբ դոլարի համեմատությանբ Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը հասել է ամենացածր աստիճանին և մյուս կողմից էլ նախատեսված է, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցը ԱՄԷ:

Ցավոք, անցնող երկու տասնամյակների ընթացքում, Թուրքիայի քաղաքականությունը վերիվայրումների և անսովոր փոփոխությունների ականտես  է եղել: Այն դեպքում, երբ այս երկիրն Ախավան Ալ-Մոսլեմինի «Մուսուլման եղբայրներ» խմբի պաշտպանության դրոշակակիրն է եղել և այս պատրվակող միջամտում է արաբական ու ոչ արաբական երկրների ներքին հարցերին,  այսօր տեսնում ենք, որ Անկարան դուրս է եկել այդ խմբավորման դեմև իր հողում ապաստան գտած խմբավորման անդամներին  զրկել  քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունքից: Միևնույն ժամանակ, Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում՝ կարգավորելու հարաբերություններն այս խմբի թշնամի երկրների հետ: Թուրքիան մի ժամանակ ծածանում էր Պաղեստինին աջակցելու դրոշը, սակայն այսօր տեսնում ենք, որ Սիոնիստական ռեժիմի հետ ռազմական, անվտանգային ու տնտեսական հարաբերություններ է  հաստատում:

Թուրքիայի պաշտոնյաներն ու որոշում կայացնողները, ովքեր այդքան միամտորեն զբաղվում են այլ ազգերի ինքնիշխանության վրա ազդող հարցերով, պետք է ուշադրություն դարձնեն այն ասացվածքին, որ «նա, ում տունը ապակուց է, չպետք է քարեր նետի ուրիշների տների վրա»։ Որովհետև Թուրքիան է, որ պետք է հարգի այլ երկրների ինքնիշխանությունը և նրանց տարածքային ամբողջականությունն ու դադարեցնի նրանց օկուպացումը։

Թուրքիան, որը կարծես հմտորեն տիրապետում է Սիրիայի օկուպացված հյուսիսում գտնվող քաղաքների, գյուղերի, փողոցների, հրապարակների և դպրոցների անունները արաբերենից և քրդերենից թուրքերենի փոխելու արվեստին,  շրջանը թուրքացնելու քաղաքականության շրջանակներում, ներկայումս փորձում է  այդ քաղաքականությունն իրականացնել նաև  ավելի հեռավոր տարածքների նկատմամբ, ինչպիսին է Պարսից ծոցը: Քաղաքականություն, որը բացասական ազդեցություն կունենա հենց Թուրքիայի վրա։

Մի խոսքով, Թուրքիան իր սնանկացած տնտեսությունը փրկելու համար Իրանի հետ իր ընդհանուր շահերը զոհաբերում է ԱՄԷ-ից ստանալիք մի քանի դոլարներն։