Դեկտեմբեր 02, 2021 17:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն և Սիոնիստական ​​ռեժիմը խոչընդոտում են զանգվածային ոչնչացման զենքերից զերծ  Միջին Արևելք կերտելու գաղափարի իրագործմանը

Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Միջին Արևելքի գաղափարը վաղուց է ներկայացվել, բայց այն փաստորեն չի իրականացվել։

Երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթով իր աշխատանքն է սկսել «Միջին  Արևելքը՝ զանգվածային ոչնչացման զենքերից զերծ» թեմայով համաժողովի երկրորդ նիստը:Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Միջին Արևելքը  դեռ չի իրականացվել։ Դրա համար կա երկու հիմնական պատճառ, որոնք վերաբերում են  ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի վարքագծին:

Միացյալ Նահանգները զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Միջին Արևելքի գաղափարի հավատարիմ ջատագովն է, բայց գործնականում Վաշինգտոնը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, այլև գործել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ոչ ավանդական միլիտարիզմի ամրապնդման ուղղությամբ: ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայի տարածաշրջան զենքի ամենամեծ արտահանողն է և Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական աջակիցներից մեկը, որը միջուկային զենքի միակ սեփականատերն է տարածաշրջանում: ԱՄՆ-ը նաև ընտրովի մոտեցում է ցուցաբերում  աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միջուկային հարցին։ Թեև ԱՄՆ կառավարությունը դեմ է Իրանի՝ խաղաղ միջուկային էներգիային հասանելիություն ունենալուն և այն օգտագործում է որպես Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու պատրվակ, սակայն լռում է Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիային հասանելիություն ունենալու վերաբերյալ: Որոշ աղբյուրներ նշել են, որ Սաուդյան Արաբիան միջուկային գաղտնի գործունեություն է իրականացնում: 

ԱՄՆ-ը չի մասնակցել Նյու Յորքում կայացած «Միջին  Արևելքը՝ զանգվածային ոչնչացման զենքերից զերծ» խորագրով համաժողովին, ինչը քննադատության է ենթարկվել Ռուսաստանի կողմից: Այս կապակցությամբ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն, իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է  համաժողովում ԱՄՆ-ի դատարկ սեղանի լուսանկարը՝ քննադատելով Վաշինգտոնի բացակայությունը այդ հանդիպմանը և գրել, «Ցավալի է, որ Միացյալ Նահանգները, որպես 1995 թվականին ընդունված բանաձևի երեք կողմերից մեկը, որը հատուկ պատասխանատվություն է կրում նման տարածաշրջանի գաղափարի իրականացման համար, մերժել է համաժողովին մասնակցելու հրավերը»:

Իսրայելի ռեժիմը, որը միջուկային զենքի միակ սեփականատերն է Արևմտյան Ասիայում, հրաժարվում է միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) և խուսափում է մասնակցել զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Միջին Արևելք ստեղծելու գաղափարի վերաբերյալ հանդիպումներին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին «Միջին Արևելքը՝ զանգվածային ոչնչացման զենքից զերծ» թեմայով համաժողովի երկրորդ նիստում ասել է.«Այն դեպքում երբ  համաժողովին ներկա են բոլոր հյուրերը տարածաշրջանից և չորս միջուկային տերություններից, Միացյալ Նահանգները և Իսրայելը շարունակում են դեմ լինել այս գաղափարին և չեն մասնակցում համաժողովին: Նման պայմաններում այս խոչընդոտները վերացնելու առաջին ելքը Սիոնիստական ​​ռեժիմի՝ NPT-ին միանալն է և միջուկային իր բոլոր աշխատանքների վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ստուգումների անցկացումն ընդունելը:Իսրայելի միջուկային ծրագրին  ԱՄՆ-ի աջակցության  և այն  անտեսման պատճառով  անհնար է դարձել զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածաշրջանի գաղափարի իրագործումը»:

Միջինարևելյան տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքերից մաքրելու վերաբերյալ համաժողովներն այն դեպքում են կարող կառուցողական լինել, երբ գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն վճռակամ լինեն այս գաղափարի իրականացման հարցում և լռություն չպահպանեն Իսրայելի միջուկային զենքի նկատմամբ: 

 

 

Պիտակ