Դեկտեմբեր 03, 2021 17:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Էրդողանի հակառակորդներին հիասթափացրել է տնետսության վերականգնմանն ուղղված ծրագիրը

Թուրքիայի կառավարության ընդդիմախոսներն ասում են, որ առանց երկրի մակրոտնտեսական կառույցների և քաղաքականության փոփոխության, պաշտոնյաների և գործիչների փոփոխությունը չի օգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

Թուրքիայի տնտեսական ճգնաժամի արդյուքնում, հրաժարական է ներկայացրել  Էկոնոմիկայի և  ֆինանսների նախարար Լոթֆի Ալվանի հրաժարականին, ով համարվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից ու կարևոր պաշտոնյաներից մեկը։  Թուրքիայի ազգային արժույթի (լիրա) փոխարժեքի անկման ֆոնին, նախագահն ընդունել է ֆինանսների և գանձապետարանի նախարարի հրաժարականը և նրա փոխարեն նշանակել  Նուրեդին Նաբաթիին: Ալվանը պաշտոնավարում է 2020 թվականի նոյեմբերից՝ փոխարինելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ գործարար Բարաթ Ալբայրաքին։

Նաբաթին բանկային տոկոսադրույքների իջեցման հավատարիմ կողմնակից է: Վերջին մեկ տարում սա երրորդ նախարարն է, ով ստանձնում է Թուրքիայի տնտեսության ղեկը։

Էրդողանն ավելի վաղ պետական ​​կառույցներին հրահանգել էր հետաքննել լիրայի արժեզրկման հարցը, ինչը երկրում լայնածավալ բողոքի ցույցերի է հանգեցրել։

Թուրքիայի կառավարության քննադատները կարծում են, որ իշխանափոխությունն առանց մակրոտնտեսական կառույցների և  քաղաքականության փոփոխության, չի կարող վերջ տալ  տնտեսական ճգնաժամին։

Ընդդիմության առաջնորդներն ու թուրք տնտեսական վերլուծաբանները բազմիցս ընդգծել են, որ վերջին տարիներին բանկային ավանդների ցածր տոկոսադրույքները հանգեցրել են գնաճի բարձրացմանը, իսկ լիրան հասել է ամենացածր արժեքին՝ սահմանելով պատմական ռեկորդ։

Թուրքական մի քանի թերթեր գրել են, որ Լոթֆի Ալվանի նոր իրավահաջորդը` ֆինանսների և գանձապետարանի նախարարը, և մի քանի պետական ​​տնտեսական պաշտոնյաներ, բոլորը Թուրքիայի նախագահի փեսայից` Բարաթ Ալբայրաքից կախված մարդիկ են:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցական կյանքում ամենամեծ քաղաքական սխալներից մեկն այն էր, որ նա իր ավագ փեսա Բարաթ Ալբայրաքին պարտադրեց կուսակցությանն ու կառավարությանը։

Չորեքշաբթի օրը  Թուրքիայում մեկ ԱՄՆ դոլարը վաճառվել է 14 լիրայով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր աջակցությունը տնտեսական նոր մոդելին՝ հայտարարելով, որ այն հիմնված է բանկային տոկոսադրույքների իջեցման վրա՝ չնայած գնաճը մոտենում է 20 տոկոսին:

Բացի կորոնավիրուսի ճգնաժամից, թուրք փորձագետներն ասում են, որ կան նաև լիրայի արժեզրկման այլ պատճառներ, ինչպես՝ ԱՄՆ-ի և եվրոպական կառավարությունների հետ քաղաքական ճգնաժամի սրումը, տարածաշրջանային լարվածությունը, արտարժութային պահուստների նվազումը, զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը, գնաճը: Որպես թուրքական լիրայի արժեքի շարունակական անկման պատճառներից   նշվում է նաև կառավարության միջամտությունը Կենտրոնական բանկի գործերին։

Քննադատելով նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքականությունը՝ թուրքական մամուլը մտահոգություն է հայտնել ազգային արժույթի արժեզրկման կապակցությամբ։

Բազմաթիվ թերթեր, երկրում տիրող անկարգությունների և  լիրայի արժեզրկման համար մեղադրում են Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Պիտակ