Դեկտեմբեր 04, 2021 17:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ը մնում է Սաուդյան Արաբիայի գործընկերը Եմենի պատերազմում

Չնայած ԱՄՆ-ի և Արևմուտքի մարդասիրական բոլոր կարգախոսներին, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռմբակոծությունները շարունակվում են Եմենում, և այս երկրներն օգնում են Սաուդյան Արաբիային Եմենի ժողովրդի դեմ կատարած հանցագործություններում:

Սենատորներ Բեռնի Սանդերսը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Կանան խոստովանել են, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի օգնությամբ ռմբակոծում է Եմենը։

ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի միջամտությունը և պատերազմի հրահռումը  Եմենում հանգել է աշխարհում ամենամեծ հումանիտար աղետի։ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը, որը սկսվել է 2015 թվականին, շարունակվում է, որի հետևանքով հարյուր հազարավոր եմենցիներ սպանվեցին ու վիրավորվեցին, իսկ ավելի քան 4 միլիոն մարդ տեղահանվեց։ Սաուդյան Արաբիայի ռազմական ագրեսիան ոչնչացրել է նաև Եմենի ենթակառուցվածքների ավելի քան 85 տոկոսը, ինչի հետևանքով երկիրը սննդի և դեղորայքի խիստ պակաս է զգում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Եմենում հումանիտար իրավիճակը աղետալի է անվանել և հավելել.«Եմենը ապրում է աշխարհի ամենավատ հումանիտար ճգնաժամը»:

ԱՄՆ-ի և արևմտյան երկրների աջակցությամբ Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները շարունակում են ռմբակոծել Եմենը։ Բայդենի կառավարությունը վերջերս խոստացել էր վերջ տալ Եմենում պատերազմին՝ պնդելով, որ կանխելու է հարձակողական զենքի մատակարարումը սաուդցիներին։ ԱՄՆ-ի աջակցությունը Սաուդյան Արաբիային շարունակվում է զենքի վաճառքի և քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ոլորտում։ The Guardian-ը գրում է, որ Բայդենի կառավարությունը չնայած Եմենում ռազմական գործողությունները դադարեցնելու իր պնդմանը,  դա չի արել՝ և որ ճգնաժամը շարունակվում է։ 

ԱՄՆ պաշտպանական կապալառուները շարունակում են սպասարկել Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները: Միացյալ Նահանգները վերջերս հայտարարեց սաուդցիներին նոր զենք վաճառելու մասին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015 թվականի մարտից ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև զենքի գործարքների արժեքը մոտ 28 միլիարդ 500 միլիոն դոլար է։ Ջո Բայդենի նախագահության օրոք այս տարի ստորագրվել է 1,2 մլրդ դոլարի արժողությամբ  20 պայմանագիր։ Չնայած Ռիադին ցուցաբերած ԱՄՆ-ի բոլոր աջակցությանը, սաուդյան կոալիցիոն ուժերը շարունակում են ծանր պարտություններ կրել Եմենի պատերազմում: ՄԱԿ-ի գործակալությունները, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհայինն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, զգուշացրել են, որ ագրեսորների հարձակումների հետևանքով Եմենի ժողովուրդը կանգնած է սովի և հումանիտար աղետի առաջ։ Չնայած այն հանգամանքին, որ Եմենն իր ողջ ուժով դիմադրում է ագրեսորներին, այս երկրում տնտեսական վիճակը լավ չէ։ Մարդիկ պայքարում են աղքատության և հիվանդությունների դեմ, կորոնավիրուսի համաճարակը և դեղորայքի ու բուժման կարիքը լուրջ խնդիր են այս երկրի շատ քաղաքացիների համար, և ըստ միջազգային զեկույցների՝ այս երկրում միլիոնավոր մարդիկ ընդամենը մեկ քայլ են հեռու սովից։

ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ զգուշացրել են Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիային աջակցելու Բայդենի քաղաքականությունը շարունակելու դեմ, սակայն թվում է, թե դա գործնականում որեւէ ազդեցություն չունի եւ կարող է վերջ դնել այս արյունալի ու անհավասար պատերազմին։

 

 

 

 

Պիտակ