Դեկտեմբեր 05, 2021 12:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-12-2021

Russia Today լրատվական գործակալությունը ը հրապարակելով ԿՀՎ գաղտնի փաստաթղթերը բացհայտել է ԿՀՎ-ի պաշտոնյաների կողմից 2-10 տարեկան երեխաների դեմ սեռական բնույթի ոտնձգության փաստաթղթեր, որոնք ԱՄՆ կառավարությունը փորձել է թաքցնել:

Քեյհան օրաթերթ

Արևմուտքի դիվերսիան՝ Իրանի տեխնիկական և իրավական առաջարկների դեմ

*****

Վիեննայի բանակցությունների 7-րդ փուլն ավարտվել է ուրբաթ օրը, մինչդեռ, ըստ հրապարակված լուրերի և տեղեկությունների, արևմտյան կողմերը որևէ նախաձեռնություն չեն դրել բանակցությունների սեղանին և գործնականում խաթարել են բանակցային գործընթացը։

Մինչդեռ Վիեննայում Իրանի միջուկային թիմը իր խորհրդակցություններն ու բանակցությունները կենտրոնացրել էր «բոլոր պատժամիջոցները չեղարկելու», «արդյունավետ ստուգման» և «երաշխիքներ տրամադրելու»  անհրաժեշտության վրա։ Սակայն տեղեկություններ են ստացվել, որ երեք եվրոպական երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բարձրաստիճան դիվանագետները փորձել են սաբոտաժի ենթարկել բանակցությունները և պնդելով, որ Իրանի առաջարկները հակասում են ՀԳՀԾ-ին և նույնիսկ դուրս են ՀԳՀԾ-ի դրույթներից,  կոչ են արել շուտափույթ դուրս գալ բանակցություններից:

 

Վաթան Էմրուզ օրաթերթ

Եվրոպացիների հաշվեհարդարը էմիգրանտների արյմաբ

*****

Վերջին շաբաթների ընթացքում Եվրամիությունը ականատես եղավ էմիգրանտների համար երկու ողբերգական և միաժամանակյա միջադեպերի՝ նախ 31 էմիգրանտներիխեղդվելը Լա Մանշում և հետո  փախստականների ճգնաժամի շարունակությունը բելառուսա-լեհական սահմանին:

Լա Մանշը, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում և Անգլիայի հարավում, աշխարհի ամենաշատ երթևեկող ջրային ուղիներից մեկն է։ Իսկ ապաստան հայցողները հաճախ են փոքր նավակներով այն հատում են: 2021 թ․-ին մոտ 26000 անօրինական էմիգրանտներ անցել են Լա Մանշը և մտել բրիտանական տարածք։

 

Էթեմադ օրաթերթ

Պայթյունի ձայն Իրանի Նաթանզ քաղաքի երկնքում

*****

Այս ձայնը լսվել է Իրանի Նաթանզի «Բադրուդում», երկնքում միաժամանակ ուժեղ լույս է նկատվել: Նաթանզում պայթյունի ուժգնությունն այնպիսին է եղել, որ պայթյունի ալիքը վնաս է հասցրել որոշ տների, երկու պայթյունի ձայն է լսվել Նաթանզ տեղանքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող «Բադրուդ» շրջանում։ Նաթանզում ՀՕՊ համակարգի իրականացված կրակոցն իրականցվել է ռազմափորձի շրջանակում:

 

Իրան օրաթերթ

ԿՀՎ-ի 10 գործակալների կողմից 2-ից 10 տարեկան երեխաների բռնաբարության բացահայտում

*****

Russia Today լրատվական գործակալությունը ը հրապարակելով ԿՀՎ գաղտնի փաստաթղթերը բացհայտել է ԿՀՎ-ի 
պաշտոնյաների կողմից 2-10 տարեկան երեխաների դեմ սեռական բնույթի ոտնձգության փաստաթղթեր, որոնք ԱՄՆ կառավարությունը փորձել է թաքցնել:

RT-ին բացահայտել է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերը, որը ցույց է տալիս Անչափահասների հանցագործության դեմ պայքարի կազմակերպության գլխավոր տեսուչների գրասենյակը զեկուցել է այս կազմակերպության 10 աշխատակիցների կողմից չարաշահումներ են արձանագրվել, սակայն նրանցից միայն 2-ն են մեղավոր ճանաչվել դատարանի կողմից։

 

armenpress.am

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել  Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության փաստով

*****

Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև, բռնությամբ հասցնելով ադրբեջանական հենակետ, սպանել նրան: Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակչի դին ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը։ Արցախի դատախազությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

 

lragir.am

Հայաստանի 36 խոշորացված համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

*****

Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առավոտյան ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։

Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը: Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:

 

yerevanlur.am

ԵԱՀԿ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում

*****

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով կազմակերպելու ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումը;

Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում՝ իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այդպիսի հանդիպում անցկացնել, երբ հանգամանքները թույլ կտան շարունակելու քննարկումները, որոնք մեկնարկել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, և Փարիզում՝ նոյեմբերին։ Համանախագահները հույս են հայտնել, որ այդ հնարավորությունը շուտ կընձեռվի;

Նրանք առանձին հանդիպումներ են ունեցել դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, և դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախագահ Զբիգնև Ռաուի հետ; ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։

 

news.am

Գիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը

*****

Բրիտանացի գիտնականները, Scientific Advisory Group for Emergencies (SAGE)-ի մասնագետները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը, հայտնում է LentaRu-ն։

Նրանց կարծիքով՝ COVID-19-ը առնվազն մինչեւ 2026 թվականը վտանգ կներկայացնի։ Իրենց եզրակացությունները նրանք ներկայացրել են կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«SARS-CoV-2-ը կշարունակի վտանգ ներկայացնել առողջապահական համակարգի համար եւ պատվաստումների ու տվյալների մոնիթորինգի միջոցով ակտիվ հսկողություն կպահանջի առնվազն հետագա հինգ տարիների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ այդ ժամկետները կարող են աճել այն դեպքում, եթե պատվաստումների, համաճարակաբանական հսկողության եւ վարակի տարածման համաշխարհային զսպման միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 5-10 տարվա ընթացքում շատ հավանական է, որ անհրաժեշտ կլինի պատվաստանյութերի եւ խթանիչների միջոցով պահպանել կոլեկտիվ իմունիտետը, ինչպես նաեւ կիրառել այլ միջոցներ (թեստավորում, օդափոխություն, հիվանդների մեկուսացում եւ այլն)՝ հիվանդության տարածումը վերահսկելու համար։

Գիտնականները նաեւ նշել են, որ Մեծ Բրիտանիայում, եվրոպական այլ երկրների համեմատ, COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակը կայունացել է երկրի բնակչության պատվաստումների շնորհիվ։

 

 

 

 

 

 

Պիտակ