Դեկտեմբեր 05, 2021 18:13 Asia/Tehran

Անցած երկուշաբթի, Վիեննայում սկսված Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները ուրբաթ օրը ժամանակավորապես ավարտվեցին և բանակցությունների վերսկսումը հետաձգվել է բանակցող երկրների մայրաքաղաքներում խորհրդակցությունների անցկացումից հետո։

«Ալ-Ջազիրա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ բանակցությունների վեց փուլերում ԱՄՆ-ն ընդունել էր երաշխիքի և ստուգման երկու սկզբունքները, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ասել է.«Միջուկային գործարքի և ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է անհապաղ չեղարկվեն»։

Իրանի փոխարտգործնախարարը նշել է. «Մենք լրջորեն ենք վերաբերվում այն​​ ծրագրերին, որոնք ներկայացրել ենք մյուս կողմին։ Այն ծրագրերը, որոնք մենք ներկայացրել ենք, դրված են բանակցությունների մյուս կողմի սեղանին և նրանք պետք է ապացույցներով և տրամաբանական փաստարկներով ուղեկցված կարծիք հայտնեն դրանց վերաբերյալ»։

Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը «4+1» խմբին է ներկայացրել իր առաջարկած փաստաթղթերից երկուսը՝ ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային խնդիրների վերաբերյալ: Մյուս կողմը պետք է վերանայի Իրանի ներկայացրած փաստաթղթերը և նախապատրաստվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ներկայացված տեքստերի վերաբերյալ լուրջ բանակցությունների համար:

Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ին վերադառնալու շուրջ ինտենսիվ և զգայուն բանակցությունների վեց փուլերից հետո, մասնակից երկրների դիվանագետներն ու պաշտոնյաները կարծում են, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին վերադառնալու վերաբերյալ համաձայնության հասնելը հնարավոր մոտ ապագայում է, բայց հաջող բանակցությունների հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա:

Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ բանակցություններում կա կանոն, որ համաձայնություն ձեռք չի բերվի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ:

Մի տեսանկյունից, ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության ձախողումը նշանակում է կոլեկտիվ հակազդեցության ձախողում՝ միջազգային փոխգործակցությունը պաշտպանելու համար, և այդպիսով բոլոր ուժերը, որոնք միջազգային շրջանակներում ակտիվ դերակատարի հավակնություն ունեն, կվնասեն:

Այդ  պատճառով, այն երկրները, որոնք դեռևս ՀԳՀԾ-ի անդամ են, չեն ցանկանում, որ այս համաձայնագիրը չեղյալ հայտարարվի։ ԱՄՆ-ը մի կողմից ձևացնում է, թե ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ, մյուս կողմից շարունակում է անօրինական պատժամիջոցները։ ԱՄՆ-ի այս երկակի վերաբերմունքը արգելք է հանդիսանում Վիեննայում համաձայնության հասնելու ճանապարհին:

Նշելով, որ Վիեննայի բանակցությունների ձախողումը թանկ կարժենա Ջո Բայդենի կառավարության համար, համալսարանի պրոֆեսոր և միջազգային հարցերով փորձագետ Ռեզա Զաբիհին ասել է որ Վիեննայի բանակցությունների փակուղում հայտնվելը շատ հուսահատեցնող հետևանքներ կունենա նաև եվրոպացիների համար։ Եվ Եվրոպայի անկարողությունը ապացուցվելուց հետո, այսօր Եվրոպան կրկին հայտնվել է այն վիճակում, որ պետք է միջնորդի և օժանդակողի դեր կատարի այս ՀԳՀԾ-ի վերականգնման գործում։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը շաբաթ օրը Հռոմում արված հայտարարության մեջ ասել է, որ Եվրամիությունն աշխատում է միջուկային համաձայնագրի պահպանման ուղղությամբ, որը նաև տնտեսական գործարք է: Բորելն ասել է.«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, անկախ իր գործողությունների հետեւանքներից, դուրս է եկել համաձայնագրից, որին Իրանը հավատարիմ էր մինչ այդ։ Եթե մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա համաձայնագրին, պետք է վճարենք դրա համար»:

Ակնհայտ է, որ եթե կողմերը տրամաբանական և ռացիոնալ տեսակետ որդեգրեն, բոլորը կշահեն ՀԳՀԾ-ի վերածնննդից։