Հունվար 10, 2022 16:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-01-2022

Հունվարի 9-ին Ղոմ քաղաքի բնակիչների հետ տեսակապով կայացած հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին կարևորել է համաշխարհային իմպերիալիզմին դիմակայելու անհրաժեշտությունը։ Այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են Այաթոլլահ Խամենիի ելույթին:

Իրան օրաթերթ

Պետք է դիմակայել հեղափոխության սկզբունքների ապազգայունացմանը 

Ինչ-որ ժամանակահատվածում թշնամու  հետ  բանակցելն ու շփվելը դեռ չի նշանակում հանձնվել նրան, կրոնական արժանապատվությունը տարբեր տեղերում եղել է երկրի փրկության երաշխիքը։ Հունվարի 9-ին Ղոմի բնակչության տարբեր խավերի հետ տեսահկապով կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ն խորը թշնամանք է տածում իսլամական համակարգի նկատմամբ, քանի որ այն համարում է կրոնից և ժողովրդի կրոնական համոզմունքներից ելած համակարգ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Հասկանալով առկա խնդիրը՝ հույսով, համախմբվածությամբ ու ուժով պետք է շարժվենք դեպի պայծառ ապագա, և այս պաշտոնյաները պետք է ամրապնդելով ու ամբողջացնելով ժողովրդական հնարավորությունները, ավելացնեն իրենց ջանքերը՝ խնդիրների լուծման ուղղությամբ։

 

Էթելաաթ օրաթերթ

Financial Times. Սաուդյան Արաբիան բավարար քանակությամբ հրթիռներ չունի Եմենի հարձակումներին դիմակայելու համար 

Բրիտանական թերթը գրել է, որ Ալե Սաուդը Պարսից ծոցի մի քանի արաբական երկրներին կոչ է արել  օգնել Ռիադին՝ ավելացնել  իր Patriot հրթիռների զինանոցը:

Financial Times-ը վյկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել է․«Սաուդյան Արաբիայի այս պահանջի պատճառն այն է որ ավելացել են  Եմենի Անսարալլահ շարժման հարձակումները Սաուդյան Արաբիայի տառածքում գտնվող ռազմական դիրքերի վրա»։

«Ռիադը կարող է ՀՕՊ հրթիռներ ստանալ Պարսից ծոցի արաբական երկրներից։ Այս տարբերակը կարող է իրականացվել ավելի արագ, քան ուղղակի գնումը ԱՄՆ-ից»,- գրել է բրիտանական թերթը:

 

Վաթան օրաթերթ

Ղազախստանում անվտանգության իրավիճակը վերահսկելի է դարձել

Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը երեկ հայտարարել է, որ հանրապետությունում իրավիճակը կայունանում է և կարգ ու կանոն է վերահաստատվել երկրի բոլոր շրջաններում։

Հաղորդագրության համաձայն, շարունակվում են հակաահաբեկչական գործողություններն ու քաղաքների մաքրումը ահաբեկչական ուժերից։ Իրավապահ ուժերը մաքրել են  բոլոր վարչական և հասարակական շենքերը, որոնք անցել էին ծայրահեղական ուժերի վերահսկողության տակ և այժմ  աշխատանքներ են տարվում քաղաքային օբյեկտների և հասարակական ծառայությունների  համակարգի վեռականգնման  ուղղությամբ։

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ին պետք է ստիպել հեռանալ Իրաքից

Իրաքյան Դիմադրության խմբերից Ասահաբ Ալ Հաղ շարժման  քաղբյուրոյի անդամը հայտարարել է, որ թե՛ Դիմադրությունը, թե՛ քաղաքական հոսանքը կարծում են, որ ամերիկացիները բանակցությունների միջոցով չեն հեռանա Իրաքից, և միակ լուծումը ուժի կիրառումն է։ 

Իրաքի խորհրդարանի որոշման և քաղաքական խմբերի ու հոսանքների պահանջով ամերիկյան զորքերը պետք է Իրաքը լքեին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ի  վերջը, սակայն չնայած Իրաքի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը տեղի չի ունեցել և միայն անունը փոխվել է «խորհրդատվական» և նրաց ռազմական ուժերը մնացել են Իրաքում։

 

armenpress.am

Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ աշխատանքի համար

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին`  ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաևը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական և մարտական եղբայրության համար:

yerevanlur.am

Ղազախստանի նախագահը հայտնել է զինված խմբավորումների գլխավոր նպատակը

Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել հունվարի սկզբին, այն ամենածանրն է դարձել երկրի անկախության ողջ պատմության ընթացքում:  ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նա նշեց, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները վաղուց են նախապատրաստվել:

«Տեղի են ունեցել հանրահավաքներ, որոնց մասնակիցները սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական պահանջներ են առաջադրել, դրանք բոլորը լսվել եւ կատարվել են պետության կողմից», – հայտարարել է Տոկաեւը:

Սակայն, ըստ երկրի ղեկավարի, Ղազախստանում ահաբեկիչները ձգտում էին իշխանությունը զավթել:

«Թեժ փուլ է սկսվել, եւ գործողության մեջ են մտել զինված գրոհայինների խմբեր, որոնք սպասում էին իրենց ժամին։ Ակնհայտ դարձավ գլխավոր նպատակը ՝ սահմանադրական կարգի տապալումը, կառավարման ինստիտուտների փլուզումը, իշխանության զավթումը։ Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է», – նշեց նա:

Տոկաևը հայտարարեց, որ ահաբեկիչների հիմնական հարվածն ուղղված էր Ալմաթիի դեմ, քաղաքի անկումը ճանապարհ կբացեր դեպի հարավ, իսկ հետո կհանգեցներ ամբողջ Ղազախստանի գրավմանը:

armenpress.am

ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ են արել ճկունություն դրսեւորել անվտանգության շուրջ բանակցություններում

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք Է ճկունություն դրսեւորեն անվտանգության երաշխիքների շուրջ առաջիկա բանակցություններում, Մոսկվան դա արել Է 30 տարի, ժամանակն Է ավարտին հասցնել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւի բանակցությունների սկսվելուց առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:

«Խոսակցությունը չի կարելի արդյունավետորեն կառուցել՝ հիմնվելով միայն սեփական տեսակետի վրա, պետք Է մյուս երկրի տեսակետն ընդունել կարողանալ: Մենք մյուս երկրի տեսակետը, ինչպես այն կա, ընդունել ենք 30 տարի շարունակ: Այժմ այն կողմից պետք Է ճկունություն դրսեւորեն»,-ասել Է Ռյաբկովը:

«Եթե նրանք ի վիճակի չեն դա անել, նշանակում Է՝ իրադրության վատթարացման կբախվեն իրենց սեփական անվտանգության ոլորտում»,-հավելել Է նա: Նախորդ օրը երեկոյան Ժնեւում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ տեղի Է ունեցել առաջին հանդիպումը՝ ընթրիքի ձեւաչափով:

Ամփոփելով անվտանգության երաշխիքների շուրջ «նախնական» բանակցությունների արդյունքները՝ Ռյաբկովը հայտարարել Է, որ խոսակցությունը եղել Է դժվարին, բայց գործնական: Բանակցությունների հիմնական մասը հունվարի 10-ին փակ ձեւաչափով կանցկացվի ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:

.aysor.am

Պուտին. ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պուտինը նշել է նաև, որ իրենց գործառույթները կատարելուց հետո ամբողջ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ