Հունվար 11, 2022 17:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11.01.2022

ՌԴ նախագահը հայտարարել է. «Մենք թույլ չենք տա գունավոր հեղափոխությունների կրկնությունը Ղազախստանում և հարևան մյուս երկրներում». ասել է նա։

Խորասան օրաթերթ

Նախատեսվում է ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրի ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի 

Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է երկրի արտաքին առևտրի երկու ուղղությունների զարգացումների մասին.

Փեյման Փաքն ասել է. «Այս ամիս Իրանի նախագահի այցը Ռուսաստան նոր հորիզոններ կբացի առևտրականների և արտահանողների համար»,- ասել է նա։

Հաջորդ տարվանից ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մեկնարկով Իրանի համար կբացվի 10 միլիոնդ ոլարանոց արտահանման շուկա։ Նա նաև հայտարարեցլ է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում  կրիպտոարժույթները կմիանան այնպիսի վճարային համակարգերի, ինչպես Համապարփակ առևտրի համակարգը:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Կոնգրեսի վրա հունվարի 6-ի հարձակումը խորացրեց ԱՄՆ-ում առկա տարաձայնությունները: Այսօր այդ երկրի ամենամեծ խնդիրը ներքին բախումներն են:

ԱՄՆ-ի հեղինակությունը խարխլված է և այդ երկիրն վիճակի չէ բարեփոխել ինքն իրեն: Հունվարի 6-ի հարձակման հետևանքները դեռ երկար տարիներ կարտացոլվեն ամբողջ աշխարհում:

Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը շրջադարձային էր Միացյալ Նահանգների պատմության մեջ, և ոչնչացրեց լիբերալ-դեմոկրատիայի ամերիկյան մոդելը, որը պետք է գերիշխեր ամբողջ աշխարհում:

Այս համակարգի գերակայության մասին կանխատեսումները թերի էին, և  Կոնգրեսի վրա հարձակումը բացահայտեց այդ թերությունները: 

 

Քեյհան օրաթերթ

13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, աշնան երեք  ամիսներին Իրանի առևտրի ծավալն աճել է  25 տոկոսով

Իրանի արտահանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում  արտահանումների աճի, իսկ մաքսատան ներկայացուցիչն այս տարվա աշնանային եռամսյակում՝ ապրանքաշրջանառության 25 տոկոս աճի մասին։

Արտահանման ոլորտի լավ լուրերից մեկն օրեր առաջ հայտնվեց մամուլում: Ըստ այդ լուրի,  նոր կառավարության աշխատանքի ընթացքում նավթի և գազի կոնդենսատի վաճառքի ծավալն աճել էր, որը տեղի ունեցավ առանց ՀԳՀԾ-ի և FATF-ի, և գումարները վերադարձվեցին երկիր։ Մյուս նորությունն աշնանային եռամսյակում երկրի ապրանքաշրջանառության 25 տոկոս աճն էր, որի ամսին հայտարարեց մաքսային ծառայության խոսնակը։

 

Էթելաաթ օրաթերթ

Պուտին. Մենք թույլ չենք տա գունավոր հեղափոխությունների կրկնություն Ղազախստանում և հարևան այլ երկրներում

ՌԴ նախագահը հայտարարել է, որ որոշ ներքին և արտաքին ուժեր փորձում են օգտվել Ղազախստանի տնտեսական իրավիճակից և տապալելու այդ երկրի կառավարությունը՝ հավելելով, որ Ղազախստանի վերջին ճգնաժամում ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը։

Նշելով, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան մինչև առաքելության ավարտը, Պուտինը հավելել է. «Բոլորին է հայտնի, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները ոչ թե ինքնաբուխ գործողություններ էին վառելիքի թանկացման դեմ, այլ ներսի և դրսի ուժերի կողմից իրավիճակից օգտվելու արդյունք»:  

ՀԱՊԿ արտահերթ նիստում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինն ասել է. «Նրանք, ովքեր աջակցեցին Ղազախստանի գազի շուկայի կայունացմանը, մեկ ազգ են և ունեն նույն նպատակները, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել և հարձակվել կառավարության վրա, բոլորովին այլ մարդիկ են և ունեն այլ նպատակներ»։

 

armenpress.am

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե

 Վրաստանում հիվանդությունների վերահսկման եւ հասարակության առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաստատել Է այն տեղեկատվությունը, որ երկրում սկսվել Է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի ներքին տարածումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հաստատում եմ, որ սա ներքին տարածում Է: Սրանք արդեն բերովի դեպքեր չեն»,-հայտարարել Է Գամկրելիձեն:

Գամկրելիձեն նաեւ նշել Է, որ, կանխատեսումների համաձայն, օմիկրոնի տարածման բարձրակետը կարող Է լինել փետրվարի առաջին կեսին:

Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող Է աճել մինչեւ 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը կհայտնաբերվի լաբորատոր եղանակով: Այսպիսով, մեկ օրում կարող Է հայտնաբերվել կորոնավիրուսի 10-15 հազար լաբորատոր հաստատված դեպք: «Այս փուլում օմիկրոնի դեպքերի պատճառով երկրում չի ավելացել հոսպիտալացումը, սակայն ավելացել են թեժ գիծ եւ առցանց-կլինիկաներ զանգերը: Եվ դա սպասելի Է, քանի որ օմիկրոնի դեպքերը, դելտա շտամի համեմատությամբ, թեթեւ են ընթանում»,-նշել Է Գամկրելիձեն՝ հորդորելով, որ մարդիկ ավելի ակտիվորեն դիմակ կրեն վիրուսի տարածումը կանխելու համար:

Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին: Երկրում վերջին օրերին հայտնաբերվել Է վարակման 5486 նոր դեպք:

Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել Է ախտահարման 968 հազար դեպք, ավելի քան 916 հազարն ապաքինվել Է, 14 հազար 264-ը՝ մահացել, հաղորդել Է Spitnik-ը:

 

 

armenpress.am

Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է  հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում  Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 14-ին, Մոսկվայում։

 

 

armenpress.am

Gallup-ի հարցումների համաձայն՝ Թուրքիան դասվել է աշխարհի ամենահոռետես երկրների շարքին

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական normhaber.com-ը:

Միջազգային հետազոտական Gallup ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։

Ըստ տվյալների՝ Թուրքիայում հոռետեսության մակարդակը  մեծապես աճել է երկրում առկա շարունակվող գնաճի ֆոնին:

 

panarmenian.net

ՄԻՊ-ն իր ղազախ գործընկերոջ հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված հունվարի 10-ին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։

Հունվարի 10-ի լրացուցիչ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ ղազախահայերի հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել անհրաժեշտության դեպքում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավակցել է Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով զոհվածների համար։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 

panarmenian.net

Տոկաև․ ՀԱՊԿ խաղաղապահները 2 օրից փուլերով դուրս կբերվեն Ղազախստանից

 Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կսկսվի 2 օրից։

Նա նշել է, որ գործընթացը փուլային կլինի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմի փուլային դուրսբերումը։ Գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,- ասել է նա։

Մինչ այդ, երկրում անկարգությունների առնչությամբ ավելի քան 10,000 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Տոկաևը կոչ է արել Ղազախստանի ունևոր անձանց կիսվել իրենց ֆինանսներով ժողովրդի հետ՝ այդ նպատակով կստեղծվի «Ղազախստանի ժողովրդին» հիմնադրամը։

Խոսելով նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին՝ Տոկաևն ասել է, որ առաջին նախագահի՝ Ելբասիի շնորհիվ երկրում առաջացել է շատ շահութաբեր ընկերությունների և հարուստ մարդկանց շերտ, որոնք հարուստ են նույնիսկ միջազգային չափանիշներով։

«Կարծում եմ, որ ժամանակն է արժանին մատուցել Ղազախստանի ժողովրդին և օգնել նրան սիստեմատիկաբար և կանոնավոր կերպով»,-ասել է նա, գրում է Sputnik Ղազախստանը։

Նա նոր վարչապետ է նշանակել՝ Ալիխան Սմայիլովին ու հանձնարարել նրան 3 շաբաթվա ընթացքում նախապատրաստել կառավարության գործողությունների 2022 թվականի ծրագիրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ասկար Մամինի ղեկավարած կառավարությունը պաշտոնանկ էր արվել հունվարի 5-ին, երբ երկրում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր՝ հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման ֆոնին, որոնք արագ վերաճել էին անկարգությունների։

Տոկաևը նաև 5-ամյա մորատորիում է հայտարարել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար։ Դա վերաբերում է նաև շրջանների ղեկավարներին և պատգամավորներին։ Նա նաև ասել է, որ սեպտեմբերին քաղաքական բարեփոխումների փաթեթ կներկայացվի։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 

 

panarmenian.net

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են հայ-թուրքական կարգավորումը

 Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրակարգային մի շարք հարցերի թվում Քալըննն ու Սալիվանը քննարկել են նաև հայ-թուրքական կարգավորման խնդիրը, տեղեկացնում է Regionmonitor-ը։

«Քննարկվել է տարածաշրջանի կայունության ու բարօրության համար Թուրքիայի ու Հայաստան միջև կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 10-ին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել էր ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը:

Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Պիտակ