Հունվար 14, 2022 12:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի գլխավորած ուժերի դուրսբերումը Ղազախստանից. ԱՄՆ-ի մեղադրանքների անհիմն լինելու ապացույց

Չնայած Ղազախստանում Ռուսաստանի գլխավորած խաղաղապահների ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն պնդումներին, սկսվել է այդ ուժերի դուրսբերումը Ղազախստանից։ Ռուսաստանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրի ավելի քան 2000 խաղաղապահներ սկսել են դուրս գալ Ղազախստանից: ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը սկսել են սարքավորումները պատրաստել տրանսպորտային ինքնաթիռներով փոխադրման և իրենց մշտական ​​բազաներ տեղափոխելու համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի երեկոյան Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է երկրում խաղաղապահ գործողությունների ավարտի մասին։ Նա շնորհակալություն է հայտնել  կազմակերպությանը՝ բարդ իրավիճակում Ղազախստանին օգնություն ցուցաբերելու համար: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահների աստիճանական դուրսբերման և նրանց իրենց երկրներ վերադառնալու գործընթացը կսկսվի հինգշաբթի օրը և կավարտվի 10 օրվա ընթացքում։

Ղազախստանի կառավարության խնդրանքով ՀԱՊԿ  խաղաղապահներ ուղարկելու որոշումը առաջին նման որոշումն էր այդ կազմակերպության համար, որին հաճախ անվանում են ՆԱՏՕ-ի համարժեքը: Ամանորի առաջին օրերին, երբ Ղազախստանում վառելիքի գները բարձրացան, տարբեր քաղաքներում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք վերաճեցին փողոցային անկարգությունների: Իրավիճակի սրվելուց և Ղազախստանի անվտանգության ուժերի և բանակի կողմից երկրի անվտանգությունը վերահսկելու անկարողությունից մեկ օր անց, Տոկաևը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ օգնության խնդրանքով։

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին Ղազախստանի խնդրանքի կապակցությամբ որոշ արևմտյան լրատվամիջոցներ պնդում էին, որ Մոսկվան Ղազախստանում զուրուժ տեղակայելով փորձելու է Կենտրոնական Ասիայում ընդլայնել իր ազդեցությունը։ Եվ անգամ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասաց, որ շատ դժվար կլինի ռուսներին դուրս հրավիրել, եթե նրանք մտնեն որևէ մեկի «տուն»:

Ղազախստանից Ռուսաստանի գլխավորած ուժերի դուրսբերմամբ, ապացուցվեց  այդ երկրում ռուսական ուժերի ներկայության շարունակման մասին ԱՄՆ-ի մեղադրանքի անհիմն լինելը: Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վիետնամը, Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան, ԱՄՆ-ի օկուպացիոն ներկայության պատմությունը վկայում է այն մասին, որ ամերիկյան զորքերի ներկայությունն այդ երկրներում ոչ այլ ինչ է, քան սպանություններ, թալան, ավերածություններ, աճող տնտեսական անկարգություններ: Եվ նույնիսկ Վիետնամի նման երկիրը,  ամերիկյան զորքերի սկանդալային դուրսբերումից 45 տարի անց, դեռ տառապում է  ամերիկացիների իրականացրած  քիմիական ռմբակոծության հետևանքներից, որոնց թվում կարելի է նշել հաշմանդամ երեխաների ծնունդը:

Ռուսաստանը ենթադրում է, որ ԱՊՀ-ում գունավոր հեղափոխությունների շրջանակում Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ը: Ղազախստանում այս խռովությունները տեղի են ունեցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ծայրահեղական միտումների տարածմամբ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը: 

Պիտակ