Հունվար 14, 2022 17:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մարդու իրավունքների ոլորտում Բայդենի կառավարության գործունեությունն արժանացել է քննադատության

2022 թվականի սկզբին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում քննադատել և մտահոգիչ է բնութագրել մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կառավարության աջակցությունը:

«Չնայած մարդու իրավունքների պաշտպանության պնդումներին, Բայդենի վարչակազմը քիչ առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգներում ռասայական և գենդերային հավասարության խթանման գործում»,-ասվում է Human Rights Watch-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Չնայած մարդու իրավունքների ու դրա պաշտպանության ոլորտում Բայդենի կառավարության կողմից կատարված հայտարարություններին դեռ պետք է պարզել, թե արդյոք նրա կառավարությունը պատրա՞ստ է ճանաչել ԱՄՆ-ում մարդկու իրավունքների ոլորտի բազում խախատումները և քայլեր ձեռնարկել դրանց վերացման համար: Պատասխանը բացասական է: Չնայած որոշ  հայտարարություններին, Բայդենի վարչակազմը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ԱՄՆ-ում ռասայական անհավասարության դեմ պայքարելու համար: Human Rights Watch-ի ծրագրի գործադիր տնօրեն Նիկոլ Օսթին Հիլերին ասում է.«Միացյալ Նահանգների սևամորթները դեռևս տառապում են տնտեսական անհավասարություններից, որոնք բխում են համակարգված ռասիզմից: Դա ազդում է սերունդների վրա և վերացրել է միգրացիայի իրավունքի սահմանային քաղաքականությունները, մինչդեռ սահմանային պաշտոնյաները ներգաղթյալներին ենթարկում են բռնության և անարգանքի»: Իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, զեկուցել են ԱՄՆ-ում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին, ներառյալ համատարած ռասիզմը, բանտարկյալների իրավունքների խախտումները, բնիկ ամերիկացիների իրավունքների խախտումները, կանանց իրավունքների խախտումների, անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և այլ նմանատիպ դեպքերի մասին: Նրանք հանդես են եկել այդ խախտումների վերացման կոչով: Մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննադատել է ԱՄՆ-ում սևամորթների  անմարդկային իրավիճակը, համակարգված ռասիզմը և կոչ է արել փոփոխություններ կատարել այս ոլորտում: Այն էլ այնպիսի երկրում, որ իրեն մարդկային իրավունքների պաշտպանության առաջատար է համարում: Այնուամենայնիվ ԱՄՆ-ի կառավարությունը մշտապես անտեսել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից դրված պահանջները:

Human Rights Watch-ի զեկույցում ընդգծվում է, որ սևամորթների ազատազրկումը և համակարգված ռասիզմը, որոնք ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման ցուցանիշներից են, դեռևս շարունակվում են։

Վերջին տարիներին հաշվի առնելով ամերիկյան հասարակության մեջ լատինաամերիկացիների ներկայության զգալի աճը, ամերիկացիները նույնպես ներառվել են ռասայական խտրականության և ռասայական բռնության ակտերի մեջ: Կորոնավիրուսի և Covid-19 հիվանդության բռնկումից ավելի շատ տուժել  են ռասայական և էթնիկ փոքրամասնությունները։ Human Rights Watch-ի զեկույցում հստակեցվում է, որ սևամորթների, լատինաամերիկացիների և բնիկ ամերիկացիների համայնքները անհամաչափորեն տուժել են կորոնավիրուսի համաճարակից, և որ ԱՄՆ-ում խորացրել է ռասայական անհավասարությունները՝ առողջապահական, բնակարանային, մաքուր ջրի հասանելիության, զբաղվածության, կրթության և հարստության կուտակման ոլորտներում: Միևնույն ժամանակ, սևերի և սպիտակամորթների միջև հարստության տարբերությունը շարունակվում է, իսկ աշխարհի ամենամեծ կապիտալիստական երկրում տնտեսական անհավասարությունը մնում է բարձր: Ամերիկացի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը խստորեն քննադատել է դասակարգային լայն պառակտումը, ասելով.«ԱՄՆ-ում այսօր շատ հարուստները ավելի են հարստանում, մինչդեռ աշխատավոր դասակարգի միլիոնավոր ընտանիքներ պայքարում են ապրուստը հոգալու կամ կոմունալ ծախսերը վճարելու համար: Մենք այժմ գտնվում ենք դատարկության վիճակում, որտեղ ԱՄՆ-ում հարուստների և աղքատների միջև անջրպետն ավելի մեծ է, քան վերջին 100 տարվա ընթացքում»:

 

 

Պիտակ