Հունվար 15, 2022 10:37 Asia/Tehran

Չինաստան կատարած այցի ավարտին Իրանի արտգործնախարարն ասել է.«Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուրբաթ օրը հայտարարել երկու երկրների ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագրի իրագործման մեկնարկի մասին»։

Հաշվի առնելով Պեկինի բանակցությունների առանցքները և Իրան-Չինաստան պայմանավորվածություններն, այս այցը կարևոր է երկու տեսանկյունից:

Առաջինը երկու երկրների տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի համապարփակ համագործակցության փաստաթղթի շրջանակներում։

Իրան-Չինաստան հարաբերությունները բազմաշերտ են ու խորը և ներառում են տարբեր ոլորտներ: Եվ երկու երկրների միջև համագործակցության 25 տարվա համապարփակ փաստաթուղթն ամբողջական ճանապարհային քարտեզ է, որում ուշադրություն է  դարձվել  տնտեսական ոլորտին  և Չինաստանի ճանապարհային գոտու նախագծին Իրանի մասնակցությանը։ Իրանը  կապող օղակ է Կասպից ծովի և Պարսից ծոցի և Օմանի ծովերի միջև։ Այս դիրքը գրավում է Իրանի միջի և երկարաժամկետ տնտեսական ծրագրերին մասնակցել ցանկացող օտարերկրյա ներդրողներին,  այդ թվում՝ Չինաստանին։

Իրանի ԱԳ նախարարի պեկինյան այցի երկրորդ կարևոր ասպեկտը Թեհրան-Պեկին քաղաքական հարաբերությունների բարձր մակարդկան է: Իրանը և Չինաստանը, որպես միջազգային համակարգում երկու կարևոր և ազդեցիկ երկրներ, ունեն ընդհանուր շահեր և նպատակներ՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման,  տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման հարցում, և դեմ են միակողմանիությանը. Հետևաբար,  տարածաշրջանային և միջազգային մակարդակներում երկու երկրների դիվանագիտության օրակարգում ներառված են կարևոր հարցեր։

Ամիր Աբդոլլահյանը, Չինաստանի ԱԳ նախարարի հետ Պեկինում կայացած հանդիպումից հետո, Թվիթերում գրել է. «Չինաստանի պետական ​​խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ, մենք կարևոր կոնսենսուս ձեռք բերեցինք հարցերի լայն շրջանակի, ներառյալ՝ համապարփակ համագործակցության փաստաթղթի և Վիեննայի բանակցությունների շուրջ խորհրդակցությունների վերաբերյալ»: 

Հարաբերությունների այս մակարդակը տարածաշրջանային և միջազգային փոխգործակցության նկատմամբ փոխադարձ վստահության արդյունք է, որը կարող է աճել և զարգանալ երկու պատճառով.

Առաջին պատճառը հնարավորությունները ճիշտ օգտագործելը և սպառնալիքները բազմակողմ հարաբերությունների վերածելու անհրաժեշտությունն է։ Փորձը ցույց է տալիս, որ մեկ կամ երկու տնտեսական բևեռների վրա հույս դնելը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի տնտեսական և առևտրային կախվածության և խոցելիության՝ քաղաքական կամ տնտեսական տատանումներից:

Հաջորդ պատճառը վերաբերվում է միջազգային ասպարեզում երկրների հետ հարաբերություններում և հատկապես «հայացք դեպի Արևելք» քաղաքականության շրջանակներում քաղաքական մանևրների ավելացմանը՝ քաղաքական հարաբերությունները հավասարակշռելու նպատակով։

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Զոհրե Էլահյանն Իրան-Չինաստան հարաբերությունների կարևորության մասին ասում է. «Չինաստանի բարձր տնտեսական կարողությունները  կարևոր նշանակություն ունեն ամբողջ աշխարհում և այդ երկրի հետ համագործակցությունը կնապստի ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների հետ կապված շատ հարցերի լուծմանը»:

Այս քաղաքականությոան արդյունքը կլինի  քաղաքական-տնտեսական սպառնալիքներին դիմակայելու և արտաքին հարաբերություններում ռազմավարական շահերի պահպանման կարողության մեծացումը։

Ընդհանուր առմամբ, ասիական խոշոր երկրների հետ համագործակցության զարգացումը, ինչպիսին է Չինաստանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ, նոր ներդրումներ կներգրավի նավթի և գազի, նավահանգիստների, տրանսպորտի և նոր տեխնոլոգիաների ոլորտների ենթակառուցվածքներում և կնպաստի փորձի փոխանակմանը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Իրանը դիվանագիտական ​​ճանապարհով ցույց է տվել, որ բոլոր ուղիները պարտադիր չէ, որ տանեն Վաշինգտոնի և Վիեննայի բանակցություններին:

Այս հիմամբ, Իրանն ու Չինաստանը ընդլայնել են իրենց հարաբերությունները երեք ուղղություններով՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական», և 25-ամյա ռազմավարական փաստաթղթի իրականացումը կարևոր քայլ է այս գործընթացը ավարտին հասցնելու համար։

Պիտակ