Հունվար 15, 2022 12:30 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է պինդ վառելիքով և ոչ մետաղական կոմպոզիտային կորպուսով և շարժվող վարդակով մղման վեկտորը փոխելու ծանր արբանյակային շարժիչի փորձարկման մասին:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանը մեծ առաջընթաց է գրանցել տիեզերական ոլորտում

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է պինդ վառելիքով և ոչ մետաղական կոմպոզիտային կորպուսով և շարժվող վարդակով մղման վեկտորը փոխելու ծանր  արբանյակային շարժիչի փորձարկման մասին:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն,  երկրի պաշտպանության և ռազմական վերջին զարգացումների, հատկապես ավիատիեզերական ոլորտում գրանցված ձեռքբերումների վերաբերյալ զեկույցում ասել է. «Այս հաջողությունը գրանցվել է իրանցի գիտնականների և ԻՀՊԿ օդուժի մասնագետների ջանքերի շնորհիվ»։

 

Էթելաաթ օրաթերթ

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ դիվանագիտական ոլորտում այս պահին ԱՄՆ-ն ավելի մեկուսացած է քան Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նախորդ վարչակազմին մեղադրել է միջուկային գործարքից դուրս գալուց և  Իրանի հետ առկա խնդիրների առաջացման մեջ։ Նա նշել է. «Պետք է ասեմ, որ դիվանագիտական ոլորտում ԱՄՆ-ն  ավելի մեկուսացած է Իրանից՝ նախորդ վարչակազմի քայլի պատճառով»։

Փրայսը հավելել է, որ Իրանն ամեն օր նոր ձեռքբերում է գրանցում միջուկային ծրագրում՝ հավելելով, որ ՀԳՀԾ-ից  Թրամփի դուրս գալու պատճառով է, Իրանի միջուկային ծրագիրն այլևս չի վերահսկվում և արագ տեմպերով զարգանում է:

 

Քեյհան օրաթերթ

Foreign Policy. Իրան-Չինաստան համագործակցությունը սպառնում է  ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին

Իրանի  ԱԳ  նախարարի Չինաստան կատարած այցին զուգահեռ, ամերիկյան Foreign Policy պարբերականը երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը որակել է որպես «լուրջ սպառնալիք»՝ ուղղված Միացյալ Նահանգների, Սիոնիստական ​​ռեժիմի և Պարսից ծոցի սահմանակից արաբական պետությունների դեմ:

Պարբերականը նշել է, որ Աբդոլլահյանի այցը Չիանստան, տեղի է ունենում երկու երկրների միջև անցյալ տարի ստորագրված «համապարփակ ռազմավարական գործընկերությունը» խորացնելու նպատակով։

Foreign Policy-ն գրել է, որ համագործակցության 25-ամյա համաձայնագիրը մեծ օգուտ կբերի  ԱՄՆ-ի թշնամի երկու երկրներին:

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ազատ արձակել Աֆղանստանի ակտիվները՝ աննախադեպ հումանիտար ճգնաժամը կանխելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ին և Համաշխարհային բանկին կոչ է արել  ազատել Աֆղանստանի ֆինանսական միջոցները՝ այդ երկիրն աննախադեպ հումանիտար ճգնաժամից և փլուզումից փրկելու համար, ազատելով այդ երկրի ֆինանսական ռեսուրսները:

Անտոնիո Գուտերեշը Նյու  Յորքում լրագորղներին ասել է. «Մենք պետք է անմիջապես կանխիկ միջոցներ տրամադրենք Աֆղանստանին՝ կանխելու այդ երկրի տնտեսության   փլուզումը, որը կհանգեցնի աղքատության, սովի և միլիոնավոր մարդկանց տեղահանության»:

 

Էթեմադ օրաթերթ

Պոմպեո. Բայդենն  Իրանին խնդրում է թույլ տալ վերադառնալ ՀԳՀԾ

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հարցազրույցում հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակարգն Իրանին խնդրում է թույլ տալ վերադառնալ   ՀԳՀԾ:

Պոմպեոն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է «Նոր կառավարությունը կարծես թե աղաչում է ստորագրել ևս մեկ համաձայնագիր, որը չի կանխելու Իրանի միջուկային զենք ձեռք բերելու աղետալի վտանգները»։

 

armenpress.am

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան

 ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:

 

 

armenpress.am

Տոկաևը հանձնարարել է հետաքննություն սկսել զանգվածային անկարգությունների մասով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ինտերֆաքսը» հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքներով երկրի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննությանը, խաղաղ բնակչության մահերի ստույգ թիվը սահմանելուն, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու նոր կարգավորող դաշտի մշակմանը»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ։

Տոկաևը նաև հանձնարարել է Անվտանգության խորհրդին արագացնել աշխատանքները Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման և ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ։

Հանդիպմանը երկրի ղեկավարին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ գործողությունների արդյունքների, ինչպես նաև երկրում հասարակական անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու այլ գործողությունների մասին:

Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների առաջին ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարությունը։

 

armenpress.am

Բրազիլիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը

 Բրազիլիայում հունվարի 14-ից սկսել է 5-11 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է CNN Brasil-ը՝ տեղեկացնելով, որ ութամյա մի տղա երկրում առաջին երեխան է եղել, ում պատվաստել են:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով թերհավատորեն է մոտենում պատվաստումներին, հայտարարել էր, ոչ իր անչափահաս աղջիկը չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ: Ինքը՝ Բոլսոնարուն ևս պատվաստված չէ:

 

panarmenian.net

Վաշինգտոնը ողջունել է Երևանի և Անկարայի միջև կայացած երկխոսությունը

  ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը։

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրի ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- նշել են Պետքարտուղարությունում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

 

panorama.am

ՀԱՊԿ-ի 2022 թ. ծրագրերը կազմվել են նաև Հայաստանի սահմանած առաջնահերթությունների հիման վար. Ստանիսլավ Զաս

Այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք ՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, ներառյալ ռեալ գործողությունները: Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են: Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին: Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,-ուրբաթ օրը «Ռոսիա 24» հեռուստաալիքի (VGTRK) եթերում ասել է Զասը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին «համալիր խնդիրների մի ամբողջական շարք» կիրականացվի։

Այդ ծրագրերը, Ըստ Զասի, կազմվել են հաշվի առնելով իրավիճակը, որը ձևավորվում է ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում և հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները։ 

 

 

 

Պիտակ