Հունվար 17, 2022 17:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-01-2022

Երեքշաբթի օրը, Թրամփն արեց 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու և իշխանության ու Սպիտակ տուն վերադառնալուն ուղղված իր առաջին քայլը։ Քայլ, որը ըտս մի շարք փորձագետների, հող է պատրաստում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի համար:

Էթելաաթ օրաթերթ

Ռուսատանի հավանական հարձակման վախից, Ուկրաինան վերաբացել է «Սառը պատերազմի» ժամանակների ապաստարանները

Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին լուրերի տարածման ֆոնին, Կիևը կրկին բացել է սառը պատերազմի ժամանակների ապաստարանները, որոնք կարող են պաշտպանել բնակիչությանը միջուկային հարձակումից:

«Թելեգրաֆ» օրաթերթի փոխանցմամբ, վերջին տարիներին այս ապաստարանները գործում էին որպես զբոսաշրջային վայրեր: Սակայն Ռուսաստանի հավանական  հարձակման սպառնալիքի պայմաններում, ապաստարանները կրկին պատրաստվում են պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիներին։ Այդ ապաստարաններից մեկը գտնվում է Կիևում: Այն կարող է  ընդունել 350 մարդ և նոր է վերանորոգվել:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանի դերն  ապագա աշխարհակարգում

Թեհրանի և Պեկինի միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը դեմ արտահայտվող  արևմտամետների միտումը բխում է նրանց միջազգային զարգացումներից հետ մնալու և ազգային շահերի հետ հակասության պատճառով: Չնայած այս օրերին Վիեննայում շարունակլվուըմ են ՀԳՀԾ-ի վերականգնման և համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի շուրջ  բանակցությունները, սակայն ի տարբերություն նախորդ կառավարության, կարծես թե Իրանի 13-րդ կառավարության դիվանագիտական ​​ապարատում դիտարկվում է երկու կարևոր կետ: Նախ՝ առանց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները չեղարկելով Իրանը պտրաստ չէ որևէ տեսակի համաձայնության և երկրորդ՝ միջազգային աշխարհակարգը գտնվում է անցումային փուլում, իսկ ԱՄՆ-ի հեգեմոնիան անկում է ապրում։ Այս գործոնները հաշվի առնելը, այսինքն՝  բացառապես միջուկային բանակցությունների վրա հենվելն, ինչպես անցյալում,  կունենա վնասակար հետևանքներ։ Ուստի Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում,  տարածաշրջանային դիվանագիտությունը և Արևելքի կարևորության ըմբռնումը  դիատարկվում է որպես պատժամիջոցները չեզոքացնելու միջոց։

 

Քեյհան օրաթերթ

Ներքին պատերազմի սպառնալիք, Թրամփ. Վերադառնալու եմ Սպիտակ տուն

Երեքշաբթի օրը, Թրամփն արեց  2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու և իշխանության ու Սպիտակ տուն վերադառնալուն ուղղված իր առաջին քայլը։ Քայլ, որը ըտս մի շարք փորձագետների, հող է պատրաստում ԱՄՆ-ում  քաղաքացիական պատերազմի համար:

Անցհալ տարի նախագահական ընտրությոններում Թրամփի պարտություից հետո, շատերը նախազգուշացրել էին, որ այս ձախողումը չի նշանակի թրամփիզմի վերջը Միացյալ Նահանգներում։ Վերջին ամիսներին շատ փորձագետներ զգուշացրել են, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունները  կարող են երկրում քաղաքացիական պատերազմի թատերաբեմ դառնալ։ Ոմանք նույնիսկ զգուշացրել են երկրի մասնատման և հեղաշրջումների վտանգի մասին։  Շաբաթ օրը, Արիզոնա նահանգի Ֆլորենցիայում Թրամփը ելույթ է ունեցել իր կողմանկիցների հավաքում։ Նա իր ելույթը սկսել է  ԱՄՆ-ի լրատվամիջոցներին ուղղված մեղադրանքներով և կրկնել  իր հայտարարությունները՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում  Ջո Բայդենին հաղթելու մասին՝  ասելով, որ ինքը հաղթել է ընտրություններում, և որ իր մրցակիցները կեղծել են ընտրությունները։

 

Էթեմադ օրաթերթ

ՄԱՆ-ի թուլության հոտը հասել է Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական ​​անդամը, քննադատելով նախագահ Ջո  Բայդենի դիրքորոշումն Ուկրաինայի հարցի նկատմամբ, զգուշացրել է, որ ԱՄՆ-ի թուլության հոտը հասել է Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային;

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական ​​անդամ Մայքել Մաք Քալը կիրակի օրը պետական  հեռուստատեսությանը տված հարցազրույցում զգուշացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր Սառը պատերազմի մեկնարկի մասին:

 

armenpress.am

Ռուբինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որպեսզի առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում  ունեցած ելույթում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, պատասխանելով«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։

«Պարոն Արշակյան, արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպումը անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Ինչպես փաստել էր ձեր գործընկերները, քանի որ երկրում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, ի վերջո, կարո՞ղ եք գործընթացների մասին տեղյակ պահել և տեղեկացնել հանրությանը ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Նաև կարո՞ղ եք պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչներ ունենալու այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,- հետաքրքրվեց Խամոյանը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան սահմանները փակել է, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։

slim.am

Մոսկվան այլևս չի կարող հանդուրժել ՆԱՏՕ-ի ներխ ուժումն Ուկրաինա . Կրեմլից զգnւշшցրել են

«Մոսկվան այլևս չի կարող հանդուրժել ՆԱՏՕ-ի ներխ nւժnւմն Ուկրաինա», ԱՄՆ-ի հեռուստատեսությանը տրված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք անընդհատ ականատես ենք դառնում ՆԱՏՕ-ի աստիճանական ներխ-nւժմшնը Ուկրաինայի տարածք՝ իր ենթակառուցվածքներով, իր հրահանգիչներով, պաշտպանական և հшրձшկnղшկшն զի-նшտեuшկների պաշարներով, ուկրաինացի զի-նվnրшկшնների պատրաստմամբ և այլն»,- պարզաբանել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ իրադարձությունների այս զարգացումը Մոսկվային եւ ՆԱՏՕ-ին հասցրեց «կարմիր գծի»։ Խոսնակը հավելել է, որ ռուսական կողմն «այլևս չի կարող հանդուրժել այս իրավիճակը»։

«Եվ սա էր գլխավոր պատճառը, որ նախագահ Պուտինը ասաց. «Տղե՛րք, սա իրական uպш-ռնшլիք է մեզ համար»: Եվ սա իրական uպш-ռնшլիք է Եվրոպայում կայունության և անվտшնգության և եվրոպական անվտшնգության ճարտարապետության համար», – ասաց Պեսկովը:

yerevanlur.am

Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը

Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել Է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր Է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված Է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Այդ մասին ասվում Է Տիեզերագիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

Արբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս Է եկել նախապես տրված ուղեծիր:

«Չանչժեն» շարքի կրող-հրթիռի համար սա արդեն 406-րդ արձակումն Է: 2021 թվականին Չինաստանը նոր ազգային ռեկորդ սահմանեց մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով, դրանց թիվն անցյալ տարի հասել Է 55-ի:

39 մեկնարկներից նախորդ ռեկորդը գրանցվել Է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:

Մինչդեռ մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն Է՝ 1982 թվականին՝ 108, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկով: Ռուսաստանի արդի պատմության մեջ նման ռեկորդը հավասար Է 1992 թվականին իրականացված 55 արձակումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

yerevan-times.com

Թուրքական անօդաչու թռչող սարքերը մտել են Հունաաստանի օդային տարծք , թռչել Հունական կղզիների վրայով

Այսօր առավոտյան հայտնի է դարձել , որ Թուրքական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մտել է Աթենքի FIR-ը և երկու անգամ թռչել Էգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող Նիսիրոսից արևմուտք գտնվող Կանդելիուսա կղզու վրայով: Այս մասին հաղորդում է «Ահվալ»-ը , հղում կատարելով «Կաթիմերինի» թերթին:

Թուրքական անօդաչու թռչող սարքերի թռիչքները գրանցվել են առավոտյան ժամը 9:53-ին և 9:55-ին 19.000 ֆուտ բարձրության վրա:

Թերթը նշում է , որ սա տարեսկզբից ի վեր արդեն երրորդ անգամն էր, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը խшխտnւմ են Հունաաստանի օդային տարցծը և անցնում Կանդելիուսա կղզու վրայով։

Նշենք , որ վերջին ամիսներին թուրքական օդուժը , ավելի շատ է սկսել խшխտել Հունաաստանի օդային տարծքը:

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ