Հունվար 18, 2022 14:57 Asia/Tehran

Աբու Դաբին ենթարկվել է Եմենի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Անսարալլահ շարժումը պատժել է ԱՄԷ-ին՝ Եմենի պատերազմին մասնակցելու համար։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն պարտվել խաղում

Ուկրաինան դարձել է 2022 թվականին ՆԱՏՕ-ի պարտության ծածկանունը։ Թեև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները հայտարարել են, որ դուրս կգան Ռուսաստանի դեմ, Եթե Մոսկվան ներխուժի  Ուկրաինա, ռուսների կողմից Ղրիմը զավթումը ցույց է տվել, որ Արևմուտքը պարզապես բազմաթիվ հայտարարություններ է անում և կիրառում պատժամիջոցներ, երբ դառնում է խոցելի և մեծանում է ռազմի դաշտում պարտվելու հավանականությունը:  Մինչդեռ Ռուսաստանի սահմաններին արևմտյան ինտերվենցիոնիզմի հիմնական զոհը Ուկրաինան է, որի շուրջ վեճն այժմ հասել է շրջադարձային կետի.

 

Էթելաաթ օրաթերթ

Centcom-ի հրամանատարը հայտարարել է, որ Իրանն անպարտելի է

Արևմտյան Ասիայում ԱՄՆ ԶՈՒ հրամանատարը, ով անցկացնում է իր ծառայության վերջին օրերը, խոստովանել է, որ Իրանը ռազմական առումով ավելի ուժեղ է, քան երբևէ՝ չնայած ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ջանքերին՝ թուլացնելու տարածաշրջանում Թեհրանի  հնարավորություններն ու ազդեցությունը։

Քենեթ Մաքքենզին հայտարարել է․ «ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճն/ման պայմաններում Իրանը կարողացել է առաջին կարգի բալիստիկ հրթիռներ կառոցել»:

Նա նշել է, որ այդ հրթիռների հետ իր առաջին հանդիոպումը տեղի է ունեցել «Այն ալ- Ասադ» ռազմաբազայի հրթիռակոծման ժամանակ։

Մաքքենզին նշել է, որ իրանական հրթռիները մի քանի տասնյակ մետրից և բարձր ճշգրտությամբ, խոցել են սահմանված թիրախները, և միակ պատճառը, որ ամերիկացիները մեծ թվով զոհեր չեն ուցնեցել եղել է այն, որ զինվորները նախքան հրձակումը տեղափոխվել էին այլ բազա։

Նա նշել է, որ  Իրանի աճող ռազմական հզորությունը Թեհրանին տվել է կարողությունների այնպիսի մակարդակ, երբ  երկիրն ունի զենքեր, որոնք շատ դժվար է վերահսկել կամ հաղթել:

 

Քեյհան օրաթերթ

Աբու Դաբին ենթարկվել է Եմենի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:  Անսարալլահ  շարժումը պատժել է ԱՄԷ-ին՝ Եմենի պատերազմին մասնակցելու համար։

Եմենի ԶՈՒ  խոսնակ Յահյա Սարին երեկ առավոտյան հայտարարել է ԱՄԷ-ի դեմ իրականացված գործողության մասին։ Միաժամանակ ուժգին պայթյունները  ցնցել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին։ Տեղական  աղբյուրները հայտնել են ԱՄԷ-ի Ալ-Մասֆա շրջանում նավթի տանկերի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի մասին: Աբու Դաբիի ոստիկանությունը հաստատել է լուրը՝ պնդելով, որ պայթյունից հետո միջազգային օդանավակայանի նոր շինհրապարակում փոքր հրդեհ է բռնկվել, և մինչ այժմ որևէ վնաս չի գրանցվել։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանցիները բոլոր իրավունքներն ունեն ԱՄՆ-ից երաշխիք պահանջելու

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Իրանի՝ ԱՄՆ-ից երաշխիք պահանջելուն, գրել է, որ Թեհրանն ունի դրա իրավունքը։

Երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ուլյանովն ասել է, որ ոմանք չեն ցանկանում դասեր քաղել առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից, հավելելով.«Իրանցիներն իրավունք ունեն երաշխիքներ պահանջել այս աղետալի արկածախնդրության կրկնությունը բացառելու վերաբերյալ»։

Իրանը և Միացյալ Նահանգները գրավոր ներկայացրել են իրենց տեսակետները պատժամիջոցների չեղարկման և այդ կապակցությամբ վստահության, միջուկային պարտավորությունների և դրանց հավաստիության մասին վստահություն ձեռք բերելու չորս հարցերի վերաբերյալ, իսկ պատվիրակությունները քննարկում են տեքստերը։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն անցյալ շաբաթ օրը հայտնել է, որ հավանաբար առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնություն կկայանա:

 

armenpress.am

Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»

 Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիեւում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»,- պնդում Է հրատարակությունը: Ըստ որում ենթադրվում Է, որ ինքնաթիռները տեղ են հասցրել NLAW հակատանկային համալիրներ՝ կառավարելի հակատանկային փոխադրովի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մալին խնդրել Է Ֆրանսիային՝ վերանայել պաշտպանական համաձայնագրերը. AFP

Մալին խնդրել Է Ֆրանսիային՝ վերանայել երկկողմ պաշտպանական համաձայնագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի:

«Մալին Ֆրանսիային խնդրել Է վերանայել երկկողմ պաշտպանական համաձայնագրերը աճող լարվածության ֆոնին»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշել Է, որ Ֆրանսիան Մալիից հարցում Է ստացել եւ զբաղվում Է դրա քննարկմամբ: 2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել Է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այս առաքելությանն աջակցում Է G5 տարածաշրջանային կառույցը, որն ստեղծվել Է այդ նույն թվականին:

Սահարա-Սահելի տարածաշրջանում (Նիգեր, Մալի, Բուրկինա-ֆասո, Մավրիտանիա, Չադ) գործողության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն Է եւ իրադրության կայունացումը մինչեւ այն մակարդակ, երբ տեղի իշխանություններն իրենք կկարողանան ապահովել անվտանգությունը: 2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Փարիզը կփոխի Սահելում ռազմական ներկայության մոդելը. «Բարխան» գործողությունն իր ներկայիս տեսքով կավարտվի, նրան փոխարինելու կգա միջազգային դաշինքը, որի մեջ կմտնեն տարածաշրջանի երկրները եւ այլ գործընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ   

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը լավ լուր է հայտնել: Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախկին դեսպանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

Հայաստանում իր առաքելության չորս տարում Լաքոթը մեծ ջանքեր է գործադրել՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ իրականացնելու այս նախագիծը։ Ինստիտուտը կտեղակայվի Կասկադի վերևում՝ «Ազնավուր» կենտրոնի հարևանությամբ։ 

«Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- նշել է Լաքոտը։ 

Ֆրանսիական ինստիտուտը զբաղվելու է կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմամբ։

 

panarmenian.net

ՀՀ նախագահն ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տիեզերագիտության ոլորտներում գործակցությունը

  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։

Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

 

 

panarmenian.net

Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր

 Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է, որ ճանաչում է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստման առնվազն 14 օրվա վաղեմության հավաստագիրը։

«Սպուտնիկ լայթով» պատվաստումներին դա չի վերաբերում, գրում է ՌԲԿ-ն։

Կանոնակարգող մարմինը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկություններ է ստացել ՌԴ կառավարությունից «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ։

«Սպուտնիկ V»-ն արդեն ներառված է այն պատվաստանյութերի ցանկում, որոնցով պատվաստվածներն Ավստրալիայի կառավարության կողմից համարվում են լիարժեք պատվաստված։

Ավստրալիան փակել էր մուտքը երկիր բոլորի համար, բացի բնակիչներից, 2020-ի մարտին։ 2021-ից թույլատրվում է մուտքն ու ելքը պատվաստված քաղաքացիներին։

 

 

panarmenian.net

Վիրուսաբան․ Կան բոլոր շանսերը, որ պանդեմիան շուտով կավարտվի

  Վիրուսաբան Կոնստանտին Չումակովը «Ռադիո Ռոսսիի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե կան բոլոր շանսերը, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, ինչը հաստատում է նաև պատմությունը։

Մասնագետը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ պանդեմիաները 2-3 տարուց ավելի չեն տևում։ Նա օրինակ է բերել իսպանական գրիպի պանդեմիան, որը լուրջ փորձություն էր մարդկության համար, գրում է Gazeta.ru-ն։

«Ըստ տարբեր գնահատականների, 50-100 մլն մարդ է մահացել այդ գրիպից։ Բայց դա 2.5 տարի է տևել։ Եվ այդ վիրուսը չի վերացել, այն ուղղակի վերածվել է սեզոնային գրիպի»,-ասել է նա։ Չումակովը նաև նշել է, որ մահացությունն օմիկրոնից ընկել է մինչև 0․1% նախկին շտամմերի 2%-ի համեմատ։

Ըստ նրա, այն ժամանակ պատվաստանյութ չի եղել և բոլորը հիվանդացել են՝ դրանով իսկ ձևավորելով պոպուլյացիոն իմունիտետ։

«Քանի որ հիմա «օմիկրոնն» է ի հայտ եկել, գուցե, սա այն շանսն է, որ շուտով ամեն ինչ կավարտվի»,-ասել է Չումակովը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսն ասել էր, որ 2022 թվականը պետք է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը հանդիսանա։

Պիտակ