Հունվար 19, 2022 15:09 Asia/Tehran

Իսրայելում սարսափում են Եմենից մահապարտ ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարձակումից։ Եմենի և Աբու Դաբիի միջև հեռավորությունը նման է Եմենի և Իսրայելի ամենահարավային կետում գտնվող Էյլաթ քաղաքի միջև եղած հեռավորությանը:

Քեյհան օրաթերթ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում

Fars News գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Ռիա Նովոստի»  լրատվական գործակալությունը հայտարարել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին։ ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է՝ վկայակոչելով ՌԴ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմ: Գործակալությունն այլ մանրամասներ և զորավարժությունների անցկացման ժամկետները չի նշել:

Թեհրանում Մոսկվայի դեսպանությունը հայտարարել է, որ զորավարժությունները կանցկացվեն Պարսից ծոցում՝ 2022 թվականի սկզբին։

 

Էթելաաթ օրաթերթ

Չամսկի. ԱՄՆ-ում փափուկ հեղաշրջում է տեղի ունենում

Ամերիկացի փիլիսոփա և տեսաբան Նոամ Չամսկին զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփը դեռևս ունի զայրացած կողմնակիցների բազա, և որ նման իրավիճակը հանգեցրել է ԱՄՆ-ում փափուկ հեղաշրջման։

Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում, պատմաբան և հասարակական-քաղաքական քննադատ Նոամ Չամսկին զգուշացրել է ԱՄՆ-ում փափուկ հեղաշրջման վտանգի մասին՝ 2021թ. հունվարի 6-ին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համախոհների կողմից Կոնգրեսի վրա վիճահարույց հարձակումից հետո:

Ըստ Չամսկու՝ ընտրված իշխանությունը տապալելու փորձը իրականում հեղաշրջում է, և այդ հարձակումը հեղաշրջում է համարվում։

Չամսկին զգուշացրել է, որ Հանրապետական ​​կուսակցությունն այլևս ոչ թե քաղաքական միավոր է, այլ նեոֆաշիստական ​​ուժ: Ամերիկացի տեսաբանն ասել է.«Չնայած ԱՄՆ-ը տեխնոլոգիական և մշակութային առումով զարգացած հասարակություն է, սակայն մյուս ոլորտներում դեռ հետամնաց է»:

 

Վաթան ԷՄռուզ օրաթերթ

Իսրայելը վախենում է Եմենի «փոթորկից»

Եմենում իրականացված թշնամական գործողություններին ի պատասխան ԱՄԷ-ի դեմ այդ երկրի իրականացրած պատասխան հարձակումը ցնցել  Էմիրությունների պաշտոնյաներին

«Արաբական 48» լրատվական կայքը, մեջբերելով եբրայերեն Kan կայքը,  գրել է. «Իսրայելում սարսափում են  Եմենից մահապարտ ԱԹՍ-ներով ու  հրթիռներով հարձակումից։ Եմենի և Աբու Դաբիի միջև հեռավորությունը նման է Եմենի և Իսրայելի ամենահարավային կետում գտնվող Էյլաթ քաղաքի միջև եղած հեռավորությանը: յս հարձակումը ցույց է տալիս հութիների հնարավորությունները»:

Հունվարի 17-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ԱՄԷ-ի Ալ-Մասֆա շրջանում երեք նավթատար նավեր են պայթել և հրդեհ է բռնկվել: Ալ-Մասֆան արդյունաբերական տարածք է, որը գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից հարավ-արևմուտք: Ժամեր անց Եմենի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Յահյա Սարեյը պաշտոնապես հայտարարեց, որ Եմենի ուժերը հրթիռներով ու անօդաչու սարքերով թիրախավորել են Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Վաշինգտոն. Մենք ավելի շատ զենք կտանք Ուկրաինային

 Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ պաշտպանական զենք կտրամադրի Ուկրաինային, եթե Մոսկվա-Կիև լարվածությունը սրվի:

Ամերիկացի պաշտոնյան ասել է. ««Ինչպես գիտեք,  2014 թվականից ի վեր, անցյալ տարի մենք անվտանգության  ոլորտում ամենամեծ աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային, և ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ զենքի տեղափոխումն Ուկրաինա կշարունակվի նաև առաջիկա շաբաթներին: Մենք նախատեսում ենք ավելի շատ զենք ուղարկել այդ երկիր»:

 

armenpress.am

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:

Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց Է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն Է հայտնել նրան, բայց ասել Է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում: Ավելի վաղ Գուտերիշի առաջարության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները:

Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պաշտոնաթողությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհով․ Բադասյան

 Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ գործառույթներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածում տեղադրված հայկական մաքսակետերը, ինչպես նաև խոսեց այլընտրանքային ճանապարհի արդյունավետության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանն ասաց՝ քանի որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով տեսականորեն կարող են երթևեկել բեռնատար մեքենաներ Իրանից, այնտեղ որոշակի գործառույթներ են իրականացնում հայ մաքսավորները:

«Քանի որ հայկական մեքենաներ այդ հատվածով չեն  անցել ընդհանրապես, այդ մասով գործառույթներ չի իրականացվում։ Եթե տեսական հնարավորություն կա, որ մեքենաներ կանցնեն այդ ճանապարհով, պետք է իրականացվի մաքսային վերահսկողություն»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ  իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհով։ Նրա խոսքով՝ վարորդների համար որոշակի անհարմարություններ կան, և դա քննարկվել Իրանի գործընկերների հետ։ Բադասյանը ընդգծեց՝ այլընտրանքային ճանապարհը ունի ճիշտ այն խնդիրները, որոնք կան Գորիս-Կապան ճանապարհին:

«Իմ գնահատմամբ բեռնատարները անցնում են, ընդ որում՝ ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարները։ Կարծում եմ, որ եթե հետևեք Տարածքային կառավարական և ենթակառուցվածքների նախարարությանը, նաև խոսվում է նոր ճանապարհի մասին, որի պատրաստ լինելու դեպքում առկա ոլորանները նույնպես կշրջանցվեն Լծեն գյուղի մոտ»,- ասաց Բադասյանը։

 

 

armenpress.am

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը   

 Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։ 

«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: 

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

«Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,-ասել է նա: 

Բացի այդ, Քալընը ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցությունների նպատակով։

 

panarmenian.net

Թուրքիան հայտարարել է փետրվարի 2-ից ՀՀ հետ ավիահաղորդակցության մեկնարկի մասին

 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։

«Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի, Էրբիլի հետ՝ հունվարի 24-ից»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։

 

 

Պիտակ