Հունվար 19, 2022 17:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուս խաղաղապահները դուրս են գալիս Ղազախստանից

Չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կառավարությունների և թուրքերի գլխավորած թուրքական հոսանքների կողմից հնչեցված մեղադրանքներին, Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զորքերը ի վերջո դուրս եկան Ղազախստանից:

Ժողովրդական բողոքի ցույցերից և Նուրսուլթանի կառավարության կողմից  վերահսկողությունը կորցնելուց հետո, Ղազախստանի նախագահ Ղասիմ Ժոմարտ Տոկաևն այդ երկրի կայունացման հարցում գնության խնդրանքով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս խնդրանքից հետո, շատ արևմտյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ, որոնք կապված են Թուրքիայի և տարածաշրջանի թուրքական հոսանքի հետ, փորձեցին Ղազախստանի կառավարությանը հետ պահել այդ որոշումից:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց.«ՀԱՊԿ-ի առաքելությունից հետո Ղազախստանից ռուսական զորքերի դուրսբերումը բարդ խնդիր էր»:

Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքներին համահունչ Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական և արևմտյան հոսանքների հետ կապված լրատվամիջոցները նույնպես սկսեցին  հասարակական տրամադրությունները հրահրել Ռուսաստանի դեմ։ Վերջին օրերին Ադրբեջանի ԶԼՄ-ների մեծ մասի օրակարգում քարոզչություն է այն թեմայով, որ Ղազախստանում անկարգություններին վերջ տալու պատրվակով, Ռուսաստանը ռազմական ճանապարհով օկուպացրել է  այդ երկիրը։

Ղազախստանի նախագահի հետ կայացած  համաձայնությամբ, ռուսական զորքերը ժամանակին լքել են երկիրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Ռուսական 40 ռազմական ինքնաթիռ Ղազախստանից վերադարձրել են խաղաղապահ ուժերին: Խաղաղապահները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Տաջիկստանը և Ղազախստանը, որոնք ապստամբներից պաշտպանել են Ղազախստանի Հանրապետությունը»:

Ղազախստանի զարգացումներից և ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի  Ղազախստանի կարևոր քաղաքներում տեղակայելուց հետո, Խորհրդային Միության վերածնման ֆոբիան հերթական անգամ գրավել է Անկարայի ու Բաքվի լրատվամիջոցներըի ուշադրությունը և ամեն օր այս երկու երկրների ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր են հրապարակվում Խորհրդային Միությունը կամ ռուսական կայսրությունը վերակենդանացնելու Ռուսաստանի ջանքերի մասին։ «Ենի Մասավաթ» օրաթերթը, որը հանդիսանում է Ադրբեջանի ղեկավար մարմնի և նախագահության խոսնակը, «Պուտինը վերակենդանացնում է Խորհրդային Միությունը... Ղազախստանից հետո ո՞ր ն է հաջորդ երկիրը» վերնագրով հոդվածում գրել է.«Շատերը կարծում են, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը, ով հաճախ է խոսում Խորհրդային Միության վերականգնման անհնարինության մասին, իրականում փորձում է իրականացնել այս երազանքը։ Ներկայումս ԱՊՀ երկրների մեծ մասում ռուսական ուժերի ներկայությունը վկայում է  բազմաթիվ խնդիրների մասին»։

«Ռուսաֆոբիայի» քարոզչությունը և Ղազախստանի ռուսական օկուպացիայի մասին պնդումները Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության պանթյուրքիստական ​​լրատվամիջոցներում հնչում են այն պայմաններում, երբ վերջերս հրապարակվեցին սիրիական պատերազմում Թուրքիայի կողմից կազմակերպված պանթյուրքական և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների Ղազախստանում ներկայության մասին փաստաթղթերը։

Սակայն Անկարայի կառավարության պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել անկարգությունների ժամանակ պանթյուրքիստական ​​տարրերի և Թուրքիային կապված  թաքֆիրական խմբերի ներկայության մասին Ղազախստանում:

 

 

 

 

 

 

 

Պիտակ