Հունվար 22, 2022 17:51 Asia/Tehran

«Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները մեկնարկել էին հունվարի 21-ին Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում:

Զորավարժություններին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք ռազմածովային ստորաբաժանումներ, Իրանի բանակի 11 ռազմածովային, Ռուսաստանի երեք և Չինաստանի ռազմածովային ուժերի երկու ստորաբաժանումներ։

Զորավարժությունների նպատակներից էին միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության և ծովային ահաբեկչության դեմ պայքարը, ծովային փրկարարական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և օպերատիվ-մարտավարական փորձի փոխանակումը։

«Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունների խոսնակ, երկրորդ ծովակալ Մուստաֆա Թաջալդինին ասելով որ զորավարժության նպատակն է ամրապնդել երեք երկրների  ռազմածովային համագործակցությունը հավելել է.«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է այնպիսի հզորության մակարդակի, որը ծովային մեծ տերությունների կողքին կարող է զորավարժությունների առանցքը և հրամանատարությունը ստանձնել ծովային ասպարեզում»: Երեք երկրները՝ Իրանի, Ռուսաստան և Չինաստանի, համար զորավարժությունների անցկացման տարածքն այսինքն՝ Հնդկական օվկիանոսը և Օմանի ծովը, համարվում են կարևոր և ռազմավարական տարածաշրջաններ։ Այս շրջանը Բաբա ալ-Մանդեբի, Մալաքայի և Հորմուզի ջրային ուղիների և նեղուցների առկայության պատճառով, որը հայտնի է որպես Ոսկե եռանկյունի, շատ կարևոր է: Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը 2019 թվականին այս տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Օմանի ծովը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսը համաշխարհային առևտրի կարևոր տարածքներից են և Իրանի արտահանման մեծ մասը, հատկապես նավթը և նավթամթերքերը, առաքվում են նավով: Ռուսաստանի միջազգային առևտուրը և Չինաստանի նավթի ներմուծումն ու արտաքին առևտուրը նույնպես կախված են նավագնացությունից: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ ջանքերն ուղղված են տարածաշրջանում և նրա կենսական ջրային ուղիներում կայուն ծովային անվտանգության հասնելու համար, որը կապահովի երեք երկրների շահերը:

Անկասկած Իրանի ներկայությունը նման զորավարժություններին, որոնք անցկացվում են մեծ տերությունների մասնակցությամբ, չնայած ԱՄՆ-ի դաժան ու անօրինական պատժամիջոցներին, ցույց են տալիս Իրանի մեկուսացման բացակայությունը և վկայում  Միջազգային ասպարեզում Իրանի մակարդակի և դիրքի բարելավման մասին: 

<Ծովային անվտանգության գոտի 2022> զորավարժության անցկացումը կարող է նաև կարևոր ուղերձ լինել օտարերկրացիներին, որոնք տարածաշրջանում անապահովության հիմնական գործոնն են: Եվ ևս մեկ անգամ ցույց տվեց տարածաշրջանի երկրների լրջությունը և մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ուժը տարածաշրջանում իր շահերը, կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

Չինաստանի ռազմաքաղաքական վերլուծաբան Սուն Չժոնգ Պինն ասում է.«Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պետք է ուժեղացնեն համագործակցությունը անվտանգության ոլորտում, հատկապես ծովային անվտանգության ոլորտում, քանի որ որոշ երկրներ ծովում անհանգստություն են առաջացնում և  սա միջազգային իրավունքի բացահայտ  խախտում է։ Այս երեք երկրների համար միջազգային նավագնացության անվտանգությունը կարևոր է»: