Հունվար 23, 2022 16:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-01-2022

Երկուշաբթի օրը Թեհրանում տեղի կունենա Իրանի և հարևան երկրների ազգային համաժողովը։

Էթելաաթ օրաթերթ

Թեհրանում տեղի կունենա Իրանի և հարևան երկրների ազգային համաժողովը

Իրանի և հարևան երկրների ազգային համաժողովի գործադիր կոմիտեի քարտուղարը տեղեկացրել է, որ համաժողովը տեղի կունենա հունվարի 14-ին,  8 մասնագիտացված պանելներով՝ ներառյալ Իրանը և հարևանության քաղաքականությունը, Իրանը և դիմադրության ճակատը, տարածաշրջանային անվտանգությունը, Իրանի և նրա հարևանների միջև գիտական, մշակութային և քաղաքակրթական փոխհարաբերությունները: 

Սեյյեդ Համզե Սաֆավին հավելել է. «Ազգային համաժողովին ելույթով հանդես են գալու Իսլամական խորհրդարանի նախագահ  Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, համաժողովի նախագահ և գերագույն առաջնորդի ավագ խորհրդական գեներալ-մայոր Սաֆավին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տնտեսական  և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին, ԱԳ փախնախարարի և Իրանի արտաքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնի ղեկավար Շեյխոլէսլամին։ Համաժողովը տեղի կունենա եռկուշաբթի օրը՝ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում»։

Նա հավելել է. «Այս համաժողովում կքննարկվեն 8 մասնագիտացված պանելներ Իրանի և հարևանության քաղաքականություն, Իրանի և դիմադրության ճակատ, տարածաշրջանային անվտանգության պայմանավորվածություններ, Իրանի և նրա հարևանների միջև գիտական, մշակութային և քաղաքակրթական փոխգործակցություն, Իրանի և հարևանների միջև բնապահպանական խնդիրներ, առևտրային միջանցքներ և այլն»։

 

Վաթան Էմռուզ օրաթեթ

Սնանկացված արևմտամետները քննադատում են  արեւելյան մոտեցման քաղաքականությունը

Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական համաձայնագրի մասին հայտարարությունից մի քանի օր անց, որը տեղի ունեցավ արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի Չինաստան կատարած այցի ժամանակ, 13-րդ կառավարությունը իր ուժեղ և համահունչ արտաքին քաղաքականության երկրորդ քայլը սկսեց նխագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա կատարած այցով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ ունեցած հանդիպումով։

Ռայիսիի կառավարությունն իր արտաքին քաղաքականությունը հիմնել է երկու սկզբունքի վրա՝ հարևանների հետ փոխգործակցություն և հայացք դեպի Արևելք։ Այս կարճ ժամանակահատվածում մենք ականատես եղանք բազմաթիվ  քայլերի արտաքին հարաբերություններում։ Իրանի անդամակցությունը Շանհայի համաձայնագրին Չինաստանի հետ ռազմավարական համաձայնագրի իրականացում, Թուրքմենստանի հետ գազի փոխանակման համաձայնագրի վերականգնում, Հիլմենդ գետի Իրանի ջրային իրավունքի ազատում և Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի բանակցությունների վերսկսում։

 

Էթեմադ օրաթերթ

Կանխատեսվել է, որ 2022 թ․-ին Թուրքիայի գնաճը կհասնի 44 տոկոսի

Թուրքիայի ֆինանսների նախարարը Ստամբուլում 60 տնտեսագետների ու վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ այս տարի գնաճը 30 տոկոսից ցածր չի լինի և կհասնի մոտ 40 տոկոսի։ Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նաբաթին ակնկալում է, որ այս տարի գնաճը կկազմի շուրջ 40 տոկոս, բայց դա չի անցնի, 50 տոկոսից։

 

Քեյհան օրաթերթ

Չինաստանն  անտեսում է ԱՄՆ-ի կողմից  Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Իրանի նավթի արտահանումը Չինաստան և այդ երկրի կողմից ԱՄՆ-ի և FATF-ի պատժամիջոցների անտեսումը արժանացել է լրատվամիջոցների ուշադրությանը։ Չինաստանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 4 միլիոն բարել իրանական հում նավթ է լցրել իր պետական ​​պահեստային տանկերը և պաշտոնապես հրապարակել է Իրանից նավթի ներկրման տվյալները: Դա ցույց է տալիս, որ Իրանի նավթային պատժամիջոցների ապարդյուն են անցել։ Reuters-ը, հղում անելով առևտրային աղբյուրներին և նավագնացության փորձագետներին, գրել է.«Չինաստանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 4 միլիոն բարել իրանական հում նավթ է լցրել Ժան Ժիանգ նավահանգստի իր պետական ​​պահեստային տանկերը»։

 

armenpress.am

Հույս ունեմ, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որում մասնավորապես անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նշելով, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են՝ նախագահն ասել է. «Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չի լինի»:

Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանը նշել է, որ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ, և չկա ուրիշ ճանապարհ՝ բացի երկխոսելը: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, հնարավոր չէ անտեսել պատմական իրողությունները, առաջ շարժվել առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու, որը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերն աշխարհասփյուռ ազգ են: «Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

 

yerevanlur.am

Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը

 

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյսակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում:

Այս մասին ասել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունարենով հղած իր ուղերձում՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն»,-նշել է դեսպան ուղերձում:

Նա ընդգծել է, որ հույն և հայ ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ և արյունակցական կապեր։ Դրանք ավելին են, քան որևէ տեսակի շահադիտական կապերը։

«Մեր եղբայրությունը անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ըստ այդմ դառնալով ավելի ամուր։ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,-ասել է Մկրտչյանը:

news.am

Ռուբեն Ռուբինյանն ու Սերգեյ Կոպիրկինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն են քննարկել

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ ԱԺ հաղորդակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:

ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:

Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 

armlur.am

Պայթյուն Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում. զոհերի թվում կան կանայք և երեխաներ

Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 10-ը` վիրավորվել պայթյունի հետևանքով, որը որոտացել է շաբաթ օրը Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Հերատ քաղաքում։ Այս մասին հայտնում է տեղական TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի աղբյուրները։

Նախնական տվյալներով՝ Հաջի Աբասի Հերատ թաղամասում պայթեցրել են մարդատար միկրոավտոբուս։ Զոհվածների և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման կողմից Հերատի ոստիկանության խոսնակ նշանակված Մահմուդ Ռասուլին հաստատել է պայթյունի փաստը՝ չճշտելով միջադեպի հետևանքով զոհերի թիվը։

2021 թվականի վերջին Աֆղանստանի մի շարք քաղաքներում, հատկապես Քաբուլում, պայթյունների դեպքերն ավելի հաճախակի դարձան: «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման զինյալները, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղն է, պատասխանատվություն են վերցրել նրանցից գրեթե յուրաքանչյուրի համար։ Մինչդեռ թալիբների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԻՊ-ը ոչ մի վտանգ չի ներկայացնում Աֆղանստանի համար։

 

news.am

2021 թվականին ՀՀ յուրաքանչուր քաղաքացու պարտքը կազմել է 3112,8 դոլար

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը նպաստեց, որ երկրներն արագ տեմպերով ավելացրեցին պետական պարտքը բացասական հետևանքները վերացնելու կամ մեղմելու նպատակով։ Անշուշտ, սպասելի էր, որ Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է նոր պարտքեր ներգրավեր՝ հաշիվ առնելով այն, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը7,4 տոկոսանկում է գրանցել։

Պետական պարտքից ժամանակին բողոքող գործող իշխանությունները 2021 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացրել են 1,25 մլրդ դոլարով կամ 16,1 տոկոսով։ Պետական պարտքի ավելացման ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է համաշխարհային ճգնաժամի տարում՝ 2009 թվականին, երբ պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 1,46 մլրդ դոլարով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ