Հունվար 24, 2022 16:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-01-2022

Իրանական մամուլն այսօր անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականին:

Իրան օրաթերթ

Հայաստանի նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր առերևույթ հանրապետություն է, բայց ոչ բովանդակությամբ։

Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ նշել է․ «Այժմ երկրին անհրաժեշտ են բովանդակալից և մտածված գործողություններ։ Հակառակ դեպքում մենք՝ աշխարհասփյուռ հայերս չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում։ Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»։

Անցած օրը Սարգսյանը հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան բանակցելով և փոխզիջումների գնալով կայուն խաղաղության հասնել:

 

 

Վաթան էմռուզ օրաթերթ

ԱՄՆ-ն ինքն իր հետ հավերժական պատերազմի մեջ է

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի  պաշտոնավարման առաջին տարելիցին ամերիկյան հասարակության վիճակը ցույց է տալիս, որ ներքին պառակտումը և աջ ծայրահեղականների ու ներքին ահաբեկչության վտանգը այս երկրի համար ամենակարևոր և պոտենցիալ սպառնալիքներն են։ Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնության կարծիքով, «ամերիկյան ժողովրդավարությունը»  խորը անկում է ապրում:

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանի համագործակցությամբ կընդլայնվեն Իրանի նավթի և գազի հանքավայրերը

Իրանի նավթային ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է որ ռուսական ընկերությունների մասնակցությամբ, երկրի նավթի ու գազի հանքավայրերը կընդլայնվեն։ 

Մոհսեն Խոջաստեհ Մեհրը, ով ուղեկցել էր նավթի նախարարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Ռուսաստան կատարած այցի ժամանակ կնքված Իրան-Ռուսաստան նավթային համաձայնագրի մասին  ասել է․ «Իրանն ու Ռուսաստանը նավթի և գազի պաշարներով աշխարհում առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցնում։ Ռուսաստանը մեծ ներուժ ունի նավթի և գազի հանքավայրերի զարգացման և անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու ոլորտում և կարող է  նավթի ու գազի հանքավայրերի զարգացման և արդյունահանման ավելացման ոլորտում համագործակցել Իրանի հետ»։

 

Քեյհան օրաթերթ

«Ալ Ջազիրա». Բայդենը խոսում է Օբամայի նման և  վարվում է Թրամփի պես

ԱՄՆ-ի հանրապետականներն ու դեմոկրատները,  որոշ ոլորտներում, ինչպես՝ Իրանի հետ թշնամության հարցում, ոչնչով չեն տարբերվում միմյանցից, բացառությամբ թշնամանքի մեթոդից։ Դա բազմիցս ապացուցվել է փորձագետների կողմից և տասնյակ պատմական դեպքերի հիման վրա։ ԱՄՆ-ի դեմոկրատ պաշտոնյաներն ասում են, որ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ից դուրս գալու քայլը ԱՄՆ արտաքին քաղաքականության  վերջին 50 տարվա ամենահիմար սխալն էր: Բայց գործնականում պատրաստ չեն քայլ անել այս «հիմար» քայլն ուղղելու համար։  Բայդենն ինչպես և Թրամփը, պաշտպանել է արաբ բռնապետերի հարաբերությունների կարգավորումն Իսրայելի գաղութատեր ռեժիմի հեը։ Միակ հարցը, որի շուրջ Բայդենը իսկապես հեռացավ Թրամփի քայլերից, Իրանի միջուկային գործարքի հարցն էր և նրա կառավարությունը, թեև թույլ քայլերով, բայց փորձել է վերականգնել այդ համաձայնագիրը։

 

civic.am

Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար արժողությամբ

Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, հունվարի 22-ի վաղ առավոտյան հասել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան՝ հայտնել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական աջակցության տրամադրումը Կիևին արտոնել էր դեռ 2021 թ. դեկտեմբերին: «Մոտ 90 տոննա ընդհանուր քաշով նվիրատվությունը, որը ներառում է այդ թվում՝ Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար նախատեսված զինամթերք, վկայում է Ուկրաինայի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքի հանդեպ Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:ԱՄՆ-ը նախորդ տարի Ուկրաինային հատկացրել է ավելի քան 650 մլն դոլար, իսկ 2014 թ.-ից ի վեր՝ Ուկրաինային տրամադրված օգնության ծավալը կազմել է ավելի քան 2,7 մլրդ դոլար:ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին՝ «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար»:

aysor.am

Արմեն Սարգսյանի ակնարկն ուղիղ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին. քաղաքագետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը վաղուց էր հասունանում։ Նրա հրաժարականի տեքստը բավականին անկեղծ էր, որտեղ նախագահը շատ հստակ նշում է պաշտոնը թողնելու պատճառը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։«Կարծում եմ՝ հրաժարականի տեքստի ամենաառանցքային նախադասությունն այն է, որտեղ Արմեն Սարգսյանն ասում է, որ նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ։Հասկանալի է, որ ակնարկն ուղիղ կերպով վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանն ասում է, որ իրեն հնարավորություն չեն տվել իր լիազորություններն օգտագործել հանուն պետության շահերի, որովհետև դրանից վտանգ են զգացել, համարել են, որ իր վարկանիշը կբարձրանա, և ինքը կհավակնի իշխանության ավելի լուրջ լծակների», - ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ երեկ տարածած հրաժարականի տեքստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր՝ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:«Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», - գրել էր նա՝ ներկայացնելով հրաժարականի դրդապատճառները։

armenpress.am

34 երկրներում բնակչության 10 տոկոսից պակաս մասն Է պատվաստված քովիդի դեմ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու Է նվաճումից. 86 երկրներում պատվաստված Է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մենք տակավին հեռու ենք բոլոր երկրներում (պատվաստումների) 70-տոկոսանոց ընդգրկման հասնելուց»,- ասել Է նա՝ հավելելով, որ «34 երկներում տակավին չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ 10 տոկոսին, իսկ 86 պետություններում պատվաստել են 40 տոկոսից պակաս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

yerevan-times.com/

Տարածաշրջանում անվտ անգությունն ապահովելու միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է. Իրանը ողջունում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության պլանավորումը։ Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։«Իրանը երկարաժամկետ և համապարփակ տեսակետ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ»,- ասել է Ռաիսին։ Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտ անգության ապահովման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է։Հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ տարբեր ոլորտներում, և ցանկություն է հայտնել մոտ ապագայում այցելել Թեհրան։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան Իրանին համարում է էներգիայի հուսալի մատակարար և ցանկանում է բարձրացնել Թեհրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության մակարդակը։Անդրադառնալով Իրանի նախագահի Մոսկվա կատարած վերջին այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Էրդողանը հույս է հայտնել, որ այս այցի արդյունքներն ու օգտակար ձեռքբերումները շուտով տեսանելի կլինեն տարբեր տարածաշրջաններում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ