Հունվար 25, 2022 12:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանը՝ նախագահի հրաժարականից հետո

2018 թվականին Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությամբ իշխանությունը նախագահից փոխանցվել է Հայաստանի վարչապետին։

Փաստորեն, 2018 թվականից նախագահի բոլոր լիազորությունները, Ազգային ժողովի լիազորությունների մի մասը և կառավարող կարևոր ուժերը, ինչպիսիք են ռազմական գործերը, փոխանցվել են Հայաստանի վարչապետին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի նախագահի պաշտոնը դարձել է արարողակարգային պաշտոն, որի հետ նույնիսկ չի խորհրդակցում անձամբ վարչապետը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների պատճառով երկիրը բախվել է քաղաքական և սոցիալական ճգնաժամերի: Օրինակ, երբ նոյեմբերի 9-ի կեսգիշերին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը, հայ հասարակությունը ցնցվեց։ Հայաստանի բնակչությունը ընդդիմադիր կուսակցությունների առաջնորությամբ, մի քանի շաբաթ անընդմեջ ցույցեր կազմակերպեց Երևանի կառավարության դեմ և պահանջեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնել։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և այդ երկրին հանձնվելու լուրը լսել է հանրային լրատվամիջոցներից ու ռադիոյից և զարմացել:

Այս փաստաթղթի ստորագրումը ցույց տվեց, որ նախագահի պաշտոնը դարձել է Հայաստանի իշխանության ամենաանարդյունավետ պաշտոններից մեկը։ Վերջին երկու տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը ձգտել է կարևոր դերակատարում ունենալ Երևանի կառավարությունում։ Բայց Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքները թույլ չեն տվել նախագահին անձամբ որոշում կայացնել: Այդ իսկ պատճառով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հունվարի 23-ին հրապարակված հրաժարականի տեքստում նա գրել է.

«Նախագահը Հայաստանում չունի բավարար գործիքներ՝ ազդելու երկրի քաղաքական որոշումների վրա, ինչի պատճառով էլ նախընտրում է հրաժարական տալ»։

Արմեն Սարգսյանը 2018 թվականին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր ձայների 90%-ով դարձել է ՀՀ նախագահ։ Հայաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է։ Սակայն Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի նախագահությունը ստանձնելուց գրեթե չորս տարի անց։ Ակնհայտորեն, հաշվի առնելով Հայաստանի Ազգային ժողովի կազմը, քանի որ Արմեն Սարգսյանի հրաժարականի գործն ընթացքում է, ակնկալվում է, որ Հայաստանի նախագահությունը կստանձնի Հայաստանի վարչապետի կողմից հաստատված և վստահված անձը։

Նախագահի հրաժարականից հետո, նրան ժամանակավորապես կփոխարինիերկրի ղեկավարումը կստանձնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Հայաստանի Սահմանադրության համաձայնբ, եթե նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր հրաժարականը, կսկսվի արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես կստանձնի նրա պարտականությունները՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։ Արտահերթ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն նախագահի հրաժարականից 25-ից 35 օր հետո։

Հայաստանի օրենսդիր մարմինը կազմված է խորհրդարանից և երկիրը չունի  չունի Սենատ: Հայաստանի Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը 5 տարի է: 2018 թվականին հանրաքվեի դրված և ձայների մեծամասնություն ստացած Հայաստանի նոր սահմանադրությամբ պատգամավորների թիվը 131-ից կրճատվել է 107-ի։ Հայաստանի Ազգային ժողովի 36 մանդատները վերապահված են Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիային։

Ընդհանուր եզրակացության մեջ պետք է ասել, որ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարականը ծանր հարված կհասցնի Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիային։ Հատկապես նախագահի անձնական բողոքներով հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ տեղեկացվում էր կուլիսային որոշ իրադարձությունների մասին։ Բայց Արմեն Սարգսյանի հրաժարականով հաջորդ նախագահը դժվար թե Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ դիրքորոշվի։

Պիտակ