Հունվար 25, 2022 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.01.2022

Աշխատանքի 5 ամիսների ընթացքում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությանը հաջողվել է տնտեսական լավ հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Աշխատանքի 5 ամիսների ընթացքում, ԻԻՀ նախագահ  Էբրահիմ Ռայիսիի կառավարությանը հաջողվել է տնտեսական լավ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի և հարևան երկրների հետ։

Կառավարչության վերջին ամիսների ծրագրերից եղել են նախագահի վերջին այցը Ռուսաստան, Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, էկոնոմիկայի նախարարի այցերը Սիրիա, Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ գազի փոխանակման համաձայնագրի կնքումը և վերջապես Իրաքի հետ փոխգործակցությունը, ինչը լավ հեռանկար է ուրվագծում առ այն, որ Իրանի արգելափակված ակտիվները կարող են ազատվել: 

Իհարկե, կառավարությունը դեռ ճանապարհի սկզբում է։

 

Էթելաաթ օրաթերթ

ԱՄՆ-ն 90 տոննա զենք է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանին դիմակայելու համար

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Ուկրաինային ավելի քան 90 տոննա ռազմական օգնություն մատակարարելու մասին, այդ թվում՝ մահաբեր զենք, որը տրամադրվել է ուկրաինական առաջնագծի ուժերին։

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ սա նախագահ Բայդենի հրամանով Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության առաջին խմբաքանակն է։ Դեսպանատունը հայտարարել է, որ 2014 թվականին Կիևին տրամադրված 2,7 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հետ մեկտեղ, այս օգնությունը տրամադրվում է  ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի կարողությունների ամրապնդման վերաբերյալ ԱՄՆ-ի հանձնառության շրջանակում:

 

Իրան օրաթերթ

Ամերիկացի քահանան ձերբակալվել է իր տան նկուղում ութ հոգու բանտարկելու պատճառով

ԱՄն Ջորջիա նահանգում քահանան ութ հոգու պահել է իր տան նկուղում։ Ոստիկանության տվյալներով՝ 55-ամյա քահանա Քերթիս Բենքսթոնը և նրա կինը՝ 54-ամյա Սոֆին, առանց եկեղեցու թույլտվության, իրենց նկուղը վերածել են մասնավոր խնամքի կենտրոնի։

Զույգը վերահսկել է իր խնամքի տակ գտնվող անձանց ֆինանսներն ու դեղորայքի ընդունման ժամերը: Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր ութ անձինք ունեն մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն:

Հայտարարության մեջ ասված է: «Սարսափելի և զզվելի է տեսնել, թե ինչպես են այս մարդկանց բռնության ենթարկում նրանց վստահությունը շահած  մարդիկ»:

 

 

Էթեմադ օրաթերթ

Բայդենը  գնաճի մասին հարց տված լրագրողին ապուշ է անվանել

ԱՄՆ-ում գրանցվող աննախադեպ գնաճի ֆոնին, նախագահի նյարդերը տեղի են տալիս:

Երկուշաբթի օրը, գնաճը զսպելու թեմայով Սպիտակ տանը անցկացված  նիստի ավարտին  կայացած մամուլի ասուլիսում, Fox News-ի լրագրող Փիթեր Դոսսին նախագահին հարց է տվել գնաճի վերաբերյալ:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Բայդենը կիսաձայն շշնջում է. «Ապուշի մեկը»:

Տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում: իսկ լրագրողն աղմուկի պատճառով չի լսել, թե ինչ է ասել նախագահը:

 

armenpress.am

Դատախազությունն Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին հրապարակումն ուղարկել է ԱԱԾ

 Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք» լրատվական կայքի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության` հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:

«Հետք»-ի տեղեկության համաձայն՝ ՀՀ  նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը:

 

armenpress.am

Իսպանիայում հետաքննում են Սալվադոր Դալիի երկու նկարների գողությունը

 Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հետաքննում Է մասնավոր տնից Սալվադոր Դալիի (1904 – 1989) երկու գործերի ենթադրյալ գողությունը: Հունվարի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային իրավապահ մարմինների մամուլի ծառայությում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հետաքննում ենք կոտրանքով գողությունը, որը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Բարսելոնի մի բնակարանում»,- նշել են ոստիկանությունում: Ոստիկանության վարկածով «գողացված իրերի թվում են երկու նկարներ, որոնց հեղինակը կարող Է լինել նկարիչ Սալվադոր Դալին»:

El Pais թերթի վարածով՝ խոսքը վերաբերում Է գեղանկարչի երկու գործերին, որոնք 1922 թվականին նկարվել են ածխով գրքի նկարազարդման համար: Ենթադրվում Է, որ յուաքանչյուր գծանկարի արժեքը կազմում Է շուրջ 300 հազար եվրո: Սալվադոր Դալին ծնվել Է 1904 թվականի մայիսի 11-ին:

Նա համարվում Է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել Է հարյուրավոր գեղարվեստական գործեր: Դալին ամուսնացած Էր ծնունդով Կազանից Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտին Է որպես Գալա: Գեղանկարիչը վախճանվել Է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում:

 

 

armenpress.am

ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում

  «Bloomberg Economics»-ի ուսումնասիրության համաձայն՝ 2021թ. մարտ ամսին ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից գնաճի նկատմամբ տոկոսադրույքների բարձրացումից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:

Bloomberg Economics-ի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո ամենախոցելի տնտեսությամբ երկրների ցանկը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղով հաջորդում է Թուրքիան, իսկ այնուհետև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան::

Այն երկրները, որտեղ էներգիայի արտահանումը կարևոր տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ, ինչպիսիք են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենաքիչ խոցելի երկրներից են:

 

panarmenian.net

Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ ՀՀ են այցելել

 Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ Հայաստան են այցելել։ Այդ են վկայում Ozon Travel տոմսերի գնման ծառայության տվյալները։

Նշվում է, որ 2021-ի դեկտեմբերին տոմսերի վաճառքը դեպի Հայաստան, Ղրղզստան, Բուլաղարաի և Խորվաթիա առավելագույն ցուցանիշների է հասել՝ այդ երկրներում կարելի է պատվաստվել ԱՀԿ կամ Եվրամիության կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։

«Ըստ Ozon Travel-ի, այցելությունների քանակով Երևանը եղել է ամենապահանջված քաղաքը ռուսաստանցիների համար 2021-ին։

«Մոսկվայից Երևան այցելելով կարելի է հասցնել մեկ օրում ստանալ պատվաստում՝ օրվա ընթացքում մի քանի թռիչք է իրականացվում։ Օտարերկրացիների համար առաջարկվում են Moderna և AstraZeneca պատվաստանյութերը՝ դրանք երկբաղադրիչ են, ուստի հարկ կլինի երկու անգամ այցելել։ Երկրորդ բաղադրիչը ստանալուց հետո հավաստագիր է տրվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զբոսաշրջիկները Երևանում կարող են պատվաստվել ցանկացած շրջիկ կետում։ Նախապես կարելի է հերթագրվել EarlyOne հավելվածի միջոցով։

 

 

panarmenian.net

ՀՀ-ն 58-րդն է Կոռուպցիայի ընկալման վարկանիշում՝ Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ

 Transparency International միջազգային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհի 180 երկրի տվյալները, հրապարակել է իր ամենամյա Կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որտեղ Հայաստանը 58-րդն է 49 միավորով։

Հայաստանն այդ հորիզոնականը կիսում է Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ, գրում է Deutsche Welle-ն։

Հայաստանը նաև հայտնվել է 2012-ից ի վեր լավագույն առաջխաղացումն ունեցած երկրների թվում՝ բարելավելով իր ցուցանիշը 15 կետով։

Վրաստանը 45-րդն է (55 միավոր) Ֆիջիի, Բոթսվանայի և Դոմինիկանայի հետ։

Ադրբեջանը 128-րդ տեղում է յոթ այլ երկրի հետ 30 միավորով։ Նշվում է, որ Ադրբեջանը մասնակից է եղել կոռուպցիոն մի քանի սկանդալի Եվրոպայի երկրներում, որոնք կապված են քաղաքական գործիչներին կաշառելու փորձերի հետ։

Որպես մեծ կոռուպցիոն սկանդալի օրինակ զեկույցում նշվել է Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի փորձը, որի նպատակն էր «բարելավել այդ երկրի իմիջը»։

Ռուսաստանը 136-րդն է և կիսում է այն Մալիի, Լիբերիայի և Անգոլայի հետ։

Հետխորհրդային երկներից ամենակոռումպացվածը, ըստ զեկույցի, Թուրքմենստանն է 13 միավորով, որը կիսում է 169-րդ տեղը Կոնգոյի և Բուրունդիի հետ։ Ամենալավ ցուցանիշն Էստոնիայինն է, որը միայն 3 միավորով է զիջում Գերմանիային։

 

panarmenian.net

Միրզոյանն աշխատանքային այցով Լյուքսեմբուրգ կմեկնի

  Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում:

Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

Աշխատանքային այցի շրջանակում Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:

Պիտակ