Հունվար 26, 2022 16:35 Asia/Tehran

Սիոնիստական ​​ռեժիմի Ներքին անվտանգության հետազոտությունների կենտրոնը վերջին զեկույցում ընդունել է, որ Իսրայելն ի վիճակի չէ դիմակայել Իրանին:

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմի Ներքին անվտանգության հետազոտությունների կենտրոնը վերջին զեկույցում ընդունել է, որ Իսրայելն ի վիճակի չէ դիմակայել Իրանին:

Կենտրոնի տարեկան զեկույցում նշվում է, որ Իրանը շարունակում է մնալ ամենամեծ արտաքին մարտահրավերը Թել Ավիվի համար, և որ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, Իսրայելն ի վիճակի չէ միայնակ զբաղվել այդ հարցով:

Կենտրոնը նաև զգուշացրել է, որ Իրանը  շարունակելու է իր տարածաշրջանային գործունեությունը, ներառյալ՝ Թել Ավիվի դեմ ուղղված սպառնալիքը, որը ձևավորվում է Լիբանանում «Հեզբոլլահ-»ի և Սիրիայում  այլ խմբերի հրթիռային ծրագրի զարգացմամբ, ինչպես նաև հազարավոր հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնք կարող են ներթափանցել Իսրայել:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Անգամ մի փոքր քաղաքավարություն չունի

Հաշվի առնելով տկարամատությունը, խոսելիս թույլ տրված սխալները, կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը. Սպիտակ տուն մուքտ գործելուց հետո ժողովրդականության աննախադեպ անկումը մինչև 39 տոկոսի  և այն հանգամանքը, որ ամերիկացիների միայն 28 տոկոսն  է պատրաստ 2024թ ընտրություններում աջակցել Բայդենին, կարելի է  ասել, որ նրա և Թրամփի միջև միակ դրական տարբերությունը լրատվամնիջոցներին չվիրավորելն էր, ինչը սակայն բայդենը «շտկեց»:

Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ​​Fox News-ի լրագրողի հարցին, Բայդենը տեսախցիկների առաջ վիրավորել է լրագրողին:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի նկատմամբ Թրամփի կողմից կիրառված առավելագույն ճնշման Թրամփի քաղաքականությունը մեծ պարտություն էր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը  երեքշաբթի օրը կայացած  մամուլի ասուլիսում. անտեսելով վերջին մեկ տարում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իրանի վրա գործադրված ճնշումը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Թեհրանի դեմ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունը մեծ պարտություն է:

Քննադատելով Թրամփի հակաիրանական քաղաքականությունը, Փրայսը նշել է. «Փաստն այն է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը մեզ որպես ժառանգություն է թողել  սարսափելի տարբերակների մի շարք: Առավելագույն ճնշման քաղաքականությունը մեծ պարտություն էր և խոստացվածի լրիվ հակառակ արդյուքն ունեցավ».

 

Իրան օրաթերթ

2 տարեկան տղան մոր հեռախոսով 2000 դոլարի պատվեր է կատարել

Մոր  հեռախոսով խաղալու ընթացքում, ամերիկացի երկու տարեկան երեխան  2000 դոլարի կահույք է պատվիրել։

Երեխայի ծնողներն ասում են, որ երբ Նյու Ջերսիում գտնվող իրենց տուն ուղարկվել են մեծ թվով փաթեթներ, որոնք նրանք չեն պատվիրել, քիչ անց  պարզվել է, որ իրենց 2-ամյա որդին   բոլոր պատվերները կատարել է մոր հեռախոսով խաղալու ժամանակ:

 

panarmenian.net

Բայդեն․ Եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար «հետևանքները հսկայական կլինեն»

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել, է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար հետևանքները հսկայական կլինեն։

«Հետևանքները հսկայական կլինեն, եթե Պուտինը ներխուժի այդ երկիր։ Դա ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա, այլ նաև հսկայական հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, «դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ինչը կփոխի աշխարհը»։

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

Հունվարի 24-ին Պենտանոգնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն որոշել է բարձր պատրաստկանության բերել մոտ 8500 զինծառայողի, որոնք, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով կտեղափոխվեն Եվրոպա։ Մեկնաբանելով Պենտագոնի այդ հայտարարությունը՝ Բայդենն ասել էր, որ խոսքը ԱՄՆ միակողմանի որոշումների մասին չէ, այլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործողությունների։ Նա ասել էր նաև, որ որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։

 

panarmenian.net

ԱՀԿ-ն չի բացառում՝ «օմիկրոնի» ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլուգեն։

Ըստ նրա, «միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է պանդեմիայի ավարտական փուլին»։ Սակայն, Կլուգեն զգուշացրել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին, գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշել է ԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպայում «օմիկրոնի» ալիքի անկումից հետո, «մի քանի շաբաթ և ամիս գլոբալ իմունիտետ կգործի՝ կամ պատվաստման շնորհիվ, կամ վարակվելուց հետո իմունիտետի ձևավորման շնորհիվ»։ Իրավիճակի վրա կարող է ազդել նաև տարվա ավելի տաք եղանակի մեկնարկը։

«Այսպիսով, կարող ենք պատրաստվել անկման շրջանին, մինչև Covid-19-ի վերադարձը տարվա վերջում, սակայն, պանդեմիան, հնարավոր է, և չվերդառնա»,-ասել է Կլուգեն։

Այնուամենայնիվ, ըստ նրա, կորոնավիրուսն «արդեն մի քանի անգամ զարմացրել է, այնպես որ մեծ զգուշավորություն է պետք պահպանել»։

Ըստ ԱՀԿ-ի, Եվրոպայի տարածաշրջանի բնակիչների 60 տոկոսից ավելին կարող է մինչև մարտ ամիսը վարակվել SARS-CoV-2-ի «օմիկրոն» մուտացիայով։ «Օմիկրոն» կոչված B.1.1.529 տարբերակն առաջին անգամ ի հայտ է եկել Բոտսվանայում և ՀԱՀ-ում 2021-ի նոյեմբերին։ ԱՀԿ-ն շտամին տվել էր «մտահոգիչ» կարգավիճակը։

 

panarmenian.net

ԱՀԿ-ն առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները՝ անարդյունավետ են

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն անարդյունավետ է համարել և առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները։ Covid-19 կապակցությամբ ստեղծված ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տալիս մեղմացնել երկրների միջև ճամփորդությունների սահմանափակումները։ Նման որոշում է կայացվել կոմիտեի հունվարի 19-ի նիստում։

Նշվում է, որ այդ սահմանափակումները միայն նպաստում են «տնտեսական և սոցիալական սթրեսին, որի հետ բախվում են պետությունները», բայց որոնք օգուտ չեն տալիս, գրում է Meduza-ն։

ԱՀԿ-ն կրկին հորդորել է պատվաստումը չհամարել պարտադիր պայման այս կամ այն երկիր այցելելու համար, այդ թվում՝ տարբեր երկրներում պատվաստանյութերի ոչ բավարար հասանելիության պատճառով։

Ըստ ԱՀԿ-ի, ավելի լայնորեն է պետք այլ միջոցներ կիրառել՝ թեստավորում կամ մեկուսացում։ ԱՀԿ-ում նշել են նաև, որ այդպիսի միջոցները «չպետք է ֆինանսական բեռ դառնան միջազգային ուղևորություններ կատարողների համար»։

 

panorama.am

 Ռուս-ուկրաինական սահմանը` պատերազմի ուրվականին դեմ հանդիման

Ուկրաինայի ձնածածկ սահմանի երկայնքով լարվածությունը թեժանում է, երբ Ռուսաստանը նորանոր ուժեր է տեղակայում այնտեղ: Նախագահ Պուտինը հրամայել է ռազմական մեքենաներ տեղափոխել դեպի Բելառուսի հարավային սահմաններ՝ այստեղ հաջորդ ամիս համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Իսկ դա Ուկրաինայի մայրաքաղաքից գտնվում է միայն 75 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Բայդենի վարչակազմը պատրաստ է լինել ՆԱՏՕ-ի իր գործընկերների կողքին, ասել է մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

«Չնայած մենք չենք կարող մտնել նախագահ Պուտինի մտքերի մեջ, սակայն տեսնում ենք, թե ինչ նախապատրաստություններ են նրանք իրականացնում սահմանին», ասել է Սաքին:

Միացյալ նահանգները, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ այս հարցում համագործակցության նշան, հայտարարել է, որ 8500 զինվորականներ է պատրաստվում տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում եւ պատրաստվում է Կիեւից դուրս բերել իր դեսպանության աշխատակազմի մի մասին:

Նախագահ Ջո Բայդենն արդեն մի քանի օր է, որ չի խոսում այս հարցի շուրջ եւ նույնիսկ շրջանցում է այդ առնչությամբ իրեն հղված հարցերը: Նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարության հետ, երբ կողմերն ընդգծել են խնդիրը դիվանագիտական եղանակով կարգավորելու իրենց ցանկությունը, քննարկել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սկսելու հարցը, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ի արեւելյան գիծն ամրապնդելու կարեւորությունը:

Այս ընթացքում ուկրաինական ուժերը պատրաստվում են հնարավոր ներխուժման, եւ կասկածի տակ առնում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործընթացը: Ինչպես ուկրաինացիներից շատերն են ասում, սխալ է, երբ Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են Ուկրաինայի հարցը, առանց ուկրաինական կողմի մասնակցության:

Ռուսաստանի հարցերով վերլուծաբաններն ասում են, թե Ռուսաստանը փորձում է բանակցել Ուկրաինայի ապագայի մասին՝ առանց Ուկրաինային ներգրավելու: Սակայն նրանք ասում են նաեւ, թե չեն կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է: Նրանք այս հարցում կարեւորում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաքելությունը:

Ռուսաստանի հարցերով որոշ վերլուծաբաններ ասում են, որ Պուտինը երկար խաղ է խաղում: Նրանցից Լեոն Արոնի խոսքերով, Պուտինը զննում է եւ փորձարկում ՆԱՏՕ-ին: ‘’Իսկ այս օրերին ՆԱՏՕ-ն ցույց տալիս մեծ տատանումներ ու տարաձայնություններ: Եվ այս առումով Պուտինն ամրապնդում է այս հարթակում իր դիրքերը», ասում է նա։

Ու երբ Արեւմուտքը քննարկում է իր անելիքները, վերլուծաբանները` ներկայացնում իրենց տեսակետները, ռուս-ուկրաինական սահմանին մոտենում է պատերազմի ուրվականը:

 

armenpress.am

ԱԽ քարտուղարն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

  Հունվարի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը: 

 

armenpress.am

Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է tr.euronews.com-ը:

ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Յուջելին վճարել 12 հազար 300 եվրո բարոյական փոխհատուցում և 1000  եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:

Գերմանացի լրագրողը ձերբակալվել էր 2017թ.-ին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից տեղի ունեցող մասսայական բռնաճնշումների և ձերբակալությունների շրջանում:

Յուջելը մեղադրվում էր  ահաբեկչական խմբավորումների քարոզչության շինծու մեղադրանքով:

Գերմանացի լրագրողը Թուրքիայում մեկ տարի գտնվել է  նախնական կալանքի տակ, վերադարձել Գերմանիա։

Պիտակ