Հունվար 28, 2022 17:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի պահանջը՝  Սիրիայից անօրինական օտարերկրյա ուժերի անհապաղ դուրսբերման վերաբերյալ

«Ռուսաստանը պահանջում է Սիրիայից անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը, որոնք անօրինական կերպով գտնվում են այդ երկրում», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հասկանալի է, որ ԱՄՆ-ը չի պայքարում ահաբեկչության դեմ, նույնիսկ ներքին, առավել եւս գլոբալ առումով»,- ասել է նա։ Պոլյանսկու խոսքով, այն տարածքներում, որտեղ ԱՄՆ-ն անմիջականորեն մասնակցում է նավթի գողությանը, բնապահպանական աղետ է տեղի ունենում, և ՄԱԿ-ն ուշադրություն չի դարձնում այդ խնդրին։ «Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներով»,- ասել է  ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Սիրիայում ապօրինի կերպով ներկա օտարերկրյա զորքերի դուրսբերման Ռուսաստանի պահանջն ուղղակիորեն ուղղված է ԱՄՆ-ի ուժերին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում ներկա են եղել Սիրիայում  ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային  կոալիցիայի շրջանակում, սակայն գործնականում ոչինչ չեն անում, բացի խաղաղ բնակիչների սպանությունից և Սիրիայի նավթի գողությունից: The New York Times-ը բազմիցս մեջբերել է ամերիկացի ներկա և նախկին զինվորական պաշտոնյաների, որոնք բացահայտում են ԱՄՆ-ի վայրագությունները՝ Սիրիայում ավիահարվածների և հատուկ նշանակության ուժերի գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը սպանելով։ ՌԴ Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլոցկին ասել է. «Ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում, անպաշտպան և քաղաքացիական բնակչությունը բազմիցս ենթարկվել է հարձակման և կորուստներ է ունեցել:

ԱՄՆ-ի հանցավոր գործունեությունը Սիրիայում վերջին տասնամյակում հիմնականում հաշվարկված ու թիրախավորված է եղել։ Բարաք Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ-ը 2011 թվականից աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին՝ նպատակ ունենալով տապալել Բաշար Ասադի օրինական իշխանությունը և թուլացնել դիմադրության առանցքը: Հաջորդ փուլում 2014 թվականից Օբամայի կառավարությունը իրենց ստեղծած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով սկսել է օդային և ցամաքային գործողություններ Սիրիայում և այդ երկրում է տեղակայել իր զինվորականներին։ Այնուհետև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ռազմական ներկայությունը պահպանելով, գործնականում գրավեց Սիրիայի տարածքի մի մասը և թալանեց երկրի նավթը։ ԱՄՆ-ի ուժերը ներկա են Սիրիայի արևելքում, որտեղ գտնվում են երկրի գազի և նավթի հանքավայրերն ու օբյեկտները, և նրանք թալանում են Սիրիայի նավթը և արտահանում են Թուրքիայի տարածքով:

Հիմա ևս Բայդենի կառավարությունը շարունակում է օդային հարվածներ հասցնել պատերազմից տուժած Սիրիայում՝ առանց հաշվի առնելու միջազգային սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: Բայդենը Թրամփի նույն բռնատիրական քաղաքականությունն է վարում դիմադրության առանցքի և Սիրիայի նկատմամբ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քերբին Սիրիայում այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ավիահարվածների վերաբերյալ ասել է. «Մենք այդ գործողության համար որևէ մեկից թույլտվություն չենք ստանալու»: Նա ասել է.«Մենք ոչ մի տեղ ուժի կիրառման համար թույլտվություն չենք ստանում»: Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայում ռազմական ներկայության հարցում ԱՄՆ-ի պնդումը տարբեր արձագանքների է արժանացել միջազգային ասպարեզում։

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և նրա ռազմական գործողությունները անօրինական են, և դեմ են միջազգային նորմերին ու օրենքներին, հատկապես դեմ են ՄԱԿ-ի կանոնադրությանը և Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է համարվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայի կառավարությունը բազմիցս դեմ է արտահայտվել այդ գործողություններին:

Պիտակ