Հունվար 29, 2022 12:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սաուդյան Արաբիայի շարունակվող  հարձակումները խոչընդոտւմ են Եմենում խաղաղության հաստատմանը

Եմենի վրա Սաուդյան կոալիցիայի հարձակումների ակտիվացումից հետո Իրանն ակտիվացրել է քաղաքական և իրավական խորհրդակցությունները միջազգային պաշտոնյաների և կառույցների հետ: Այս համատեքստում, Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։

ԻԻՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Եմենի և Աֆղանստանի վերջին զարգացումները և Վիեննայի բանակցությունների ընթացքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Եմենում տիրող իրավիճակին և խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների շարունակմանը, կոչ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ավելի մեծ դերակատարություն ունենալ Եմենի  շրջափակման և քաղաքացիական բնակավայրերի համատարած ռմբակոծությունների դադարեցման գործում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում, Իրանի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբաբադին նույնպես անդրադարձել է Եմենում տիրող իրավիճակին, նշելով. «Հունվարի 21-ին աշխարհը հերթական անգամ ականատես եղավ  դաժան, անմարդկային և միջազգային իրավունքի, հատկապես մարդասիրական իրավունքի սկզբունքներին ու հիմքերին հակասող հանցագործության»։

Հունվարի 21-ին Եմենի բանտի վրա սաուդյան կոալիցիայի իրականացրած  ավիահարվածի արդյունքում, զոհվեց ավելի քան 100 եմենցի բանտարկյալ ևս 250 հոգի վիրավորվեց:

Իրանը Եմենի պատերազմի ողջ ընթացքում եղել է այդ երկրի ժողովրդի աջակիցը և փորձել է միջազգային ջանքերին համահունչ, երկու կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և վերջ դնել  աշխարհի ամենամեծ ճգնաժամին:

Միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններում, Իրանն ընդգծել է այդ կառուցյների կարևոր դերակատարությունը՝  Եմենում պատերազմին և ճգնաժամին վերջ տալու գործում: Իրանը համոզված է,  որ ՄԱԿ-ը պետք է ավելի կարևոր դեր խաղա Եմենի շրջափակումը դադարեցնելու, հրադադարի հաստատման և պատերազմին վերջ տալու համար քաղաքական բանակցություններ վարելու հարցում:

Եմենի վրա հարձակումների շարունակումը ոչ միայն չի օգնի երկրում ճգնաժամի կարգավորմանը, այլ կհանգեցնի  պատերազմի աշխարհագրական շրջանակի ընդլայնմանը և, ի վերջո, խաղաղության ուղու կործանմանը, միևնույն ժամանակ սպառնալով տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:

Պատերազմի ավելի քան 6 տարիները ցույց են տվել, որ հարձակումներն ավելի են մեծացնում եմենցիների դիմադրությունը, իսկ  պայքարի համար Եմենը  ընտրում է  ռազմական տարբերակները:

Եմենի ազգային փրկության կառավարության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմեդ Նասեր ալ-Ատեֆին ասել է, որ թշնամու հարձակումներին պատասխանելը Եմենի ժողովրդի օրինական իրավունքն է, և  «Եմենի փոթորիկ» գործողության շրջանակում ավելի խոշոր հարձակումներ են իրականացվելու ագրեսոր երկրների դեմ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ սաուդյան կոալիցիան 2022 թվականի հունվարին ավելի քան 800 հարձակում է իրականացրել Եմենի բնակելի և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Քանի որ հարձակումները շարունակվում են, Եմենի բնակիչների ավելի քան 90%-ը մարդասիրական օգնության միջոցով դեղորայքի և սննդի կարիք ունի: Եմենի ծովային, օդային և ցամաքային շրջափակումը, սակայն, դժվարացրել է այդ երկիրն օգնության տրամադրումը:

Եվ այս իրավիճակում, հարձակումների ուժգնացումն ավելի կխորացնի ճգնաժամը: Ւսկ ՄԱԿ-ը, որպես խաղաղության և անվտանգության մարմին, և կազմակերպության ենթակայությամբ գործող կառույցները, կարող են կարոևր դեր ունենալ Եմենի ճգնաժամի կարգավորման և երկրի հումանիտար կարիքները բավարարելու գործում։ 

Պիտակ