Մարտ 25, 2022 19:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների նկատմամբ հակազդեցությունն աճում է

Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների նկատմամբ հակազդեցությունն աճում է: Համաշխարհային տնտեսության, առևտրի և ապրանքների փոխադրման ոլորտների վրա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների բացասական ազդեցությունն արժանացել է լայնածավալ հակազդեցության:

 G20-ի և BRICS-ի անդամ  Բրազիլիան հայտարարել է, որ  Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն անօրինական են: Այդ մասին հայտարարել է  Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ալբերտո Ֆրանկան:

Բրազիլիայի դիրքորոշումը կիսում են նաև այնպիսի կարևոր երկրներ, ինչպես՝ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, որոնք բոլորը հանդիսանում են G20-ի և այլ խոշոր համաշխարհային տնտեսական կազմակերպությունների անդամ: Այդ երկրների կարծիքով, ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն անօրինական է, այն բացասական մեծ ազդեցություն է ունենալու համաշխարհային տնտեսության վրա և արդյունքում հանգեցնելու է էներգետիկ ու պարենային ճգնաժամերի առաջացման:

Արևմուտքի վերջին հակառուսական պատժամիջոցներն ուղղված են Դաշնության տնտեսության ոչնչացմանը: ԱՄՆ-ն որրպես արևմտայն բնլոկի առաջնորդ, ստեղծված իրավիճակը լավ հնարավորություն է համարոևւմ՝ ՌԴ տնետսության վրա ճնշում գործադրելու և Վլադիմիր  Պուտինին հեղինակազրկելու համար:

Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան չեն միացել  Արևմուտքի հակառուսական քաղաքականությանը և գործողություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, «Չնայած ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք պատրաստ չենք միանալ հակառուսական պատժամիջոցների արշավին: Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի կողմից սահմանված որոշ պատժամիջոցներին, սակայն մենք չենք կարող անտեսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները և չենք կարող միանալ այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներին ու ճնշում գործադրել Թուրքիայի մեր քաղաքացիների վրա»:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, նշելով, որ դեմ է ռուսական պատժամիջոցներին, հայտարարել է, որ Չինաստանը համաձայն չէ խնդիրները լուծել պատժամիջոցների միջոցով և դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հակասում են միջազգային իրավունքին:

Հնդկաստանը, որը ցանկանում է շարունակել առևտրային և էներգետիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, իր նավթային բորսաներում  հրաժարվելով դոլարից, փորձում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ավելի վաղ նախազգուշացրել էր համաշխարհային տնտեսության  վրա հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցության, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսության  աճի դանդաղելու կապակցությամբ: հակառուսական պատժամիջոցները նման են երկսայր սրի, քանի որ դրանք լուրջ հետեւանքներ են ունեցնալու նաև պատժամիջոցներ սահմանած երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների տնտեսությունների ու էներգետիկ ոլորտների վրա: 

 Փորձագետ Մոհսեն Աբասն ասում է. «Արևմուտքը հայտարարում է, որ փորձում է նման գործողություններով այդ թվում՝ Ուկրաինա զենք ուղարկելով, դիմակայել Մոսկվային, սակայն իրականում պատժում է աշխարհի մարդկանց։ Մյուս կողմից, սպառազինություն արտադրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճը բացահայտեց այս պատերազմի իրականությունը»։

Պիտակ