Մայիս 14, 2022 13:01 Asia/Tehran

Բոլոր ապացույցները վկայում են, որ Սիոնիստական ​​ռեժիմը կանխամտածված ծրագրով հրապարակայնորեն սպանել է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստատեսության քրիստոնյա կին լրագրող Շիրին Աբու Աղլային:

Իսրայելցի դիպուկահարի գնդակը, որն արձակվել է իսրայելական ռազմական ավտոմեքենայից, խոցել է լրագրողի գլուխն այն ամսում, որտեղ չի եղե  պաշտպանիչ գլխարկը: Հետևրաբար կրակոցը պատահական չէր կարող լինել և այս սպանությունը նախապես ծրագրված էր ու այն իրականացրել է  պրոֆեսիոնալ դիպուկահար։ Իսրայելը բավական անհանգստացած էր Շիրիան Աբու Աղելայի  գործունենության կապակցությամբ, որովհետև նա 1997 թվականից ի վեր աշխարհին իրազեկում էր Սիոնիստական ​​ռեժիմի ճնշող և ծավալապաշտական  քաղաքականության մասին և արգելք էր հանդիսանում, որ աշխարհը խաբվի այս ռեժիմի կողմից:

Երբ  ռեժիմը ձախողեց Թել Ավիվում պաղեստինցիների մի շարք գործողությունների նկատմամբ, որոնք իրականացվում էին 1948 թվականին օկուպացված տարածքների սրտում, մտածեց վրեժխնդիր լինել և նույնիսկ սկզբում մտադիր էր սպանել Յահիա Ալսենվարին, որը Ղոդսի համաշխարհային օրվա արարողություններում  գնահատեց պաղեստինցիների գործողությունները և պաղեստինցիներին կոչ արեց շարունակելու այս գործողությունները, սակայն քանի որ վախենում էր նման սպանություն  Դիմադրության ուժերի և իմասնավորի՝ ՀԱՄՄԱՍ-ի հակազդեցությանը արժանանար և Թել Ավիվին կրկին հրթիռային հարձակումների ենթարկեր, ուստի նահանջեց իր սպառնալիքից և փոխարենը  անակնկալ մի գործողությամշբ թիրախ դարձրեց Շիրին Աբու Աղլային: 

Աբու Աղլայի  սպանությունը դարձել է պաղեստինցիների ազգային միասնության ամրապնդման նոր հարթակ, իսկ Պաղեստինից դուրս այն մեծացրել է միջազգային ճնշումը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ և չնայած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակազդեցությանը և խոչընդոտներին, ջանքեր են գործադրվում նոր գործ ավելացնելու այն գործերի ցանկում, որոնք կարող են Իսրայելին հասցնել Միջազգային քրեական դատարան:

Չնայած միջազգային և արևմտյան շրջանակներում Ալ-Ջազիրայի թղթակցի սպանության դեմ ուղղված դատապարտման և քննադատության ալիքին, չպետք է անտեսել այն փաստը, որ այդ արձագանքները ոչ մի կերպ չեն իրականացվել հանցավորության չափով, իսկ եթե նման մի բան պատահեր Ուկրաինայի  պատերազմում  եւ արևմտյան կամ ուկրաինացի  մի լրագրող  թիրախ դառնար  ռուսական ուժերի կողմից, մեծ հարահրոց կստեղծվեր, կխոսեին  դատական ​​հետապնդման անհրաժեշտության մասին և  շաբաթներ շարունակ իրենց ԶԼՄ-ների համար այն կդառնար  առաջնահերթություն ու արևմտյան ու եվրոպական տարբեր քաղաքներում նրա հիշատակին մոմեր կվառեին, կամ պաշտոնական նիստերի ժամանակ զոհի հիշատակին մի քանի րոպե կլռեին, դա համարելով աջակցություն՝խոսքի ազատության ու ժողովրդավարության նկատմամբ, սակայն Աբու Աղլայի դեպքում, չիրականացավ այս քայլերից և ոչ մեկը և նույնիսկ Սիոնիստական ռեժիմը  թույլ չտվեց, որ պաղեստինցիները կարողանան իրենց ցանկությմամբ նրա դին հողին հանձնել: Այնուամենայնիվ, Աբու Աղլայիի դին հողին հանձնվեց Երուսաղեմի  արեւելքի այն տարածքում, ուր մեկնարկել էր  պաղեստինցիների վերջին ինտֆադան իհովանավորություն Ղոդսին, այսինքն՝ Շեյխ Ջարահ քաղաքամասում, որը  ի վերջո հանգեցրեց «Ղոդսի սուր»գործողության և ըստ այդմ, թեև Աբու Աղլայի սպանությամբ  մարեց նրա ձայնը, սակայն անկասկած նրա շիրիմը կըվերածվի Ղոդսի բախումների մնայուն վայրի և կշարունակվի նրա ուղին: