Մայիս 18, 2022 17:59 Asia/Tehran

Անարխիկ միջազգային համակարգի և Արևմտյան Ասիայի անվտանգության սրված իրավիճակի պայմաններում, վերջին տարիներին Իրանում ԱԹՍ-ների արդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է արձանագրել:

Իրան օրաթերթ

Խուճապ առաջացնող ԱԹՍ-ներ

Մի կողմից՝ համաշխարհային անարխիկ համակարգը, մյուս կողմից՝ Արևմտյան Ասիայի լարված միջավայրում լինելը, ռազմական ուժը դարձրել են իշխանության ամենակարևոր բաղադրիչը։

Արևմտյան Ասիայի վերջին մի քանի տարիների պատմությունը, ինչպես նաև Իրան-Իրաք ութամյա պատերազմի փորձնն  ԻԻՀ իշխանություններին ստիպել են գործել երկրի ռազմական հզորությունը բարձրացնելու ուղղությամբ:

Իրանի առզմական արդյունաբերության ոլորտում մեծ տեղ է տրվում ԱՍԹ-ների արդյունաբերությանը: ԱԹՍ-ներն այսօր աշխարհի բոլոր երկրներում ամենաարդիական ռազմական սարքավորումներից և զենքերից են: Իրանի զինված ուժերում մեծ առաջընթաց է գրանցվել ԱԹՍ-ների արդյունաբերության ոլորտում:

 

Քեյհան օրաթերթ

Իրանի 21 նոր քաղաքներում մեկնարկել է 118 հազար բնակելի շենքերի շինարարությունը

Երեքշաբթի օրը,  ԻԻՀ նախագահի գլխավորությամբ և ճանապարհների և քաղաքաշինության նախարարի մասնակցությամբ կայացած բնակարանային գերագույն խորհրդի նիստում, Էբրահիմ Ռայիսին հրամայել է 11 նահանգների 21 քաղաքներում սկսել  118 հազար բնակելի միավորների կառուցումը:

Բնակարանային ազգային շարժման ծրագրերն իրականացվել են Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Սպահան, Ալբորզ, Բուշեհր, Թեհրան, Խորասան Ռազավի, Խուզեստան, Սիստան և Բելուջիստան, Ֆարս, Մարքյազի և Հորմոզգան նահանգներում:

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում ծայրահեղ աջերի դերակատարությունն աճում է

ԱՄՆ-ում սպիտակամորթների գերակայության կողմնակիցների իրականացրած վերջին հանցագործությունը, որը տեղի ունեցավ Նյու Նորքում, ևս մեկ անգամ ցույց տվեց այս հոսանքի կողմից հասարակությանն ուղղված վտանգի մեծության չափերը:

ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում ծայրահեղ աջերի դերակատարությունն աճում է և կանխատեսվում է, որ բացի սևամորթների ու լատինաամերիկացիների վրա հարձակումներից, նրանք կսկսեն հարձակվել  նաև կրոնական փորքմասնությունների՝ մուսուլմանների վրա:

Ծայրահեղ աջերն իրեն քաղաքական գաղափարներին համապատասխան փորձում են ավելի ու ավելի մեծ ներգրավվածություն ունենալ ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Դրա վառ օիրինակը 2021թ հւնվարի 6-իւն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակումն էր Կոնգրեսի վրա: Հարձակումը տեղի ունեցավ 2020թ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից և Ջո Բայդենի հաղաթանակից հետո:

 

Ջավան օրաթերթ

Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Հեզբոլլահը ստացել է 62 մանդատ: Այս թիվը քիչ է 2018թ խորհրդարանական ընտրություններոմ Հեզբոլլահի ձեռք բերած մանդատներից, սակայն մյուս կողմից դա չի ավելացրել կուսակցության մրցակից՝ արևմտամետ ուժերի մանդատների թիվը: Հեզբոլլահին բաժին չհասած  մանդատները բաշխվել են անկախ թեկնածուների միջև, որոնք հիմնականում դեմ են Մարտի 14-ի դաշինքի արևմտամետ առաջնորդներին:

 

armenpress.am

Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային

  Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է մակրոֆինանսական օգնության եւս մեկ փաթեթ՝ մինչեւ 9 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:ԵՀ-ն առաջարկում Է Կիեւի հետ միասին ստեղծել ուկրաինական տնտեսության վերականգնման ծրագիր եւ այդ ուղղությամբ միավորել ԵՄ անդամ երկրների, միջազգային հովանավորների, ֆինանսական հաստատությունների եւ մյուս գործընկերների ջանքերը: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ տնտեսության վերականգնումը պետք Է ընթանա ներդրումների եւ բարեփոխումների զուգակցության հաշվին: Եվրոպայի օգնությունը ժամանակի ընթացքում Ուկրաինային կօգնի ընթանալ լինելիության ուղիով:Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրել Է ԵՄ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերի մեծացման մասին եւ նշել Է համակարգման անհրաժեշտությունն այդ միջոցները ծախսելու դեպքում: Նա մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ նպատակային աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի պաշտպանական մատակարարումների համատեղ պլանավորմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը

 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը։

«Երկօրյա այցի ընթացքում (Բրյուսել) Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: <...> Վարչապետը նշել է Վրաստանի պատմական ընտրությունը՝ հօգուտ եվրոպական ընտանիք վերադառնալու և այս համատեքստում ընդգծվել է Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականը ԵՄ Խորհրդին՝ սկսելու բանակցություններ համայնքին անդամակցելու համար, առաջին պաշտոնական քայլն է դեպի անդամակցություն: Հաջորդը, երկիրը պետք է եվրոպացի բանակցողների հետ պայմանավորվի մի շարք պայմանների շուրջ, որոնք պետք է կատարի։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Այս ճանապարհով ամենաարագը գնաց Ֆինլանդիան։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսեց 2005 թվականի աշնանը, և մինչ այժմ դրանց ավարտի հեռանկարը տեսանելի չէ։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։

 

armenpress.am

Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ

 Ուկրաինայի իրադրությունը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի ռազմավարական հարաբերություններին, Իրանը ջանում Է ՌԴ-ի հետ հարաբերություններն օգտագործել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ռազմավարական են, եւ մենք թույլ չենք տա, որպեսզի որեւԷ խնդիր վնաս հասցնի այդ հարաբերություններին: Մենք ջանում ենք Մոսկվայի հետ այդ ռազմավարական հարաբերությունները եւ Կիեւի հետ մեր լավ հարաբերություններն օգտագործել այս պատերազմին ու կորուստներին վերջ դնելու համար, որոնց ենթարկվում են այս տարածաշրջանի ժողովուրդները եւ հենց այս տարածաշրջանը»,-ասել Է Խաթիբզադեն:

Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Նախարար․ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը սվոփային սխեմաներով ՀՀ փոխադրել

 Իրանը պատրաստ է թուրքմենական գազը ՀՀ փոխադրել սվոփային սխեմաներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, հայտնում է Shana գործակալությունը։

Այդ մասին իրանցի նախարարն ասել է ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպումից հետո։

Սանոսյանն աշխատանքային այցով Իրանում է։

Օջին նաև ասել է, որ Իրանի Ազգային գազային ընկերությունը (NIGC) պատրաստ է ավելացնել գազի առաքման ծավալները Հայաստան։

«Թուրքմենստանից դեպի Հայաստան գազի սվոփային առաքումների մասին բանակցությունները սկսվել են և մենք շուտով լավ արդյունքների կհասնանեք Իրանի գազայաին համակարգի մեծ հզորության շնորհիվ։ Այսօր լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման, փոխադարձ կապերի համալիր զարգացման համար»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպմանը քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

 

panarmenian.net

Ըստ Ուկրաինայի ՊՆ ղեկավարի՝ ՌԴ-ն, «մի շարք նշաններով», տևական պատերազմի է պատրաստվում

 Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է տևական պատերազմի։ Նա այդպիսի հայտարարություն է արել՝ դիմելով ԵՄ ԱԳՆ Խորհրդի նիստում, պաշտպանության նախարարների մակարդակով։

«Ըստ որոշ նշանների, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև ռազմական գործողության։ Պատերազմը երկարաձիգ փուլ է մտնում»,-ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ Խերսոնի և Զապորոժյեի շրջաններում, իր տեղեկություններով, ռուսական զորքերն «ակտիվ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանության անցնելու համար», գրում է Meduza-ն՝ «Ուկրաինական պրավդային» հղումով։

Այդ կապակցությամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը կոչ է արել արագացնել սպառազինության խոստացված առաքումները՝ մասնավորապես, նշելով, որ «պատերազմի ձգձգումը գլոբալ պարենային ճգնաժամի, ինչպես նաև հերթական միգրացիոն ճգնաժամի ռիսկ է պարունակում»։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 

panarmenian.net

ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել

 ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Կողմ է քվեարկել է 81 սենատոր, դեմ՝ 11-ը, գրում է Deutsche Welle-ն։

Նրանք կողմ են քվեարկել օրինագծի ընդունման վերաբերյալ առաջարկի շուրջ դեբատները դադարեցնելու առաջարկությանը։

Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կայանալու է շաբաթվա վերջին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայում պատերազմի դադարեցման նշաններ չի տեսնում։

«Ցավոք, դեռևս տեսանելի չէ, որ աճած լինի այն ընկալումը, թե որքան հնարավոր է արագ պետք է վերջ տալ սրան»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Պիտակ