Մայիս 19, 2022 16:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.05.2022

«41 տարի ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ Իրանը հաղթել է ԱՄՆ-ին»,- ասել է Թրամփի խորհրդականներից մեկը։

Էթլեաաթ օրաթերթ

Թրամփի խորհրդական. 41 տարի ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ Իրանը հաղթել է ԱՄՆ-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական ամենասուր դիրքորոշում ունեցող խորհրդականներից մեկը մի հոդվածում խոստովանել է, որ 41 տարվա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Իրանը հաղթել է ԱՄՆ-ին։

Լիբանանցի Վալիդ Ֆարսը, ով Թրամփի նախընտրական արշավի ժամանակ եղել է արտաքին քաղաքականության ոլորտում նրա խորհրդականներից և այսօր ԱՄՆ-ի հակաիրանական սամենասուիր դիրքորոշում ունեցող վերլուծաբաններից մեկն է, սել է.«ԻԻՀ համակարգը ուսումնասիրելուց հետո ես եկա եզրակացության, որ գոնե մինչ այս պահը Թեհրանի իշխանությունները հաղթել են։

Նա հավելել է. «Իրանն ուժեղացրել է իր ռազմական և հետախուզական կարողությունները, տարածաշրջանի աշխարհազորայինների միջոցով ընդլայնել է իր տարածքը  և զգալի ազդեցություն է ձեռք բերել Արևմուտքում միջուկային գործարքի   շնորհիվ», - ասել է Վալիդ Ֆարսը:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են աճել, իսկ Բրիտանիայիում գնաճը գերազանցել է 40 տոկոսը

Ուկրաինայի պխատերազմի համաշխարհային տնետսական հետևանքները շարունակվում են

Բրիտանիան և ԱՄՆ-ը շարունակում են հարվածել պատերազմի թմբուկին և դիրք են  հակառուսական պատժամիջոցների առաջնագծում են, սակայն միևնույն ժամանակ նրանք կրում են պատերազմի բացասական հետևանքները։

Հետաքրքիր է, որ երկու երկրներում առաջացել է տնտեսական ճգնաժամ և գրանցվել 8% և 9% գնաճ, ինչն աննախադեպ է վերջին 40 տարիներին:

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով, երկրում վերջին 40 տարում գնաճը հասել է ամենաբարձր մակարդակին, ինչը ազդուէմ քաղաքացիների կենսամակարդակի վրա: 

 

Ջավան օրաթերթ

Պաղեստինի հյուսիսում խոցվել է իսրայելական ԱԹՍ

Սիոնիստական ​​լրատվամիջոցները հաղորդել էին, թե ռեժիմի բանակը խոցել է Հեզբոլլահին պատկանող ԱԹՍ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԹՍ-ն պատակնել է Իսրայելի ռեժիմի ուժերին:  

Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ թռչող օբյեկտ մուտք չի գործել օկուպացված Պաղեստինի օդային տարածք և բանակը սխալ է թույլ տվել.

Սիոնիստական ​​TV 13-ը հայտնել է, որ բռնազավթիչ ռեժիմի բանակը սխալմամբ խոցել է  սեփական ԱԹՍ-ն:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ռուսաստանը միջուկային հրթիռներ է տեղակայել Ֆինլանդիայի սահմանին

Արևմտյան և ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանն, ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի խնդրանքի, միջուկային  այդ թվում՝ Ալեքսանդր հրթիռներ է տեղակայել Ֆինլանդիայի հետ սահմանին։

 

 

armenpress.am

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին, Երևանում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը»,- Պետդումայի նիստի ժամանակ ասել է Վոլոդինը:

 

armenpress.am

ԱՄՆ-ը եւս 250 մլն դոլար կհատկացնի աշխարհում պարենային օգնություն ցուցաբերելու համար

 ԱՄՆ-ի իշխանությունները եւս քառորդ միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը: «Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտ են շտապ միջոցներ, ԱՄՆ-ը եւս 250 մլն դոլար կհատկացնի շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով»,-նա ասել Է Նյու Յորքում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը:

«Բլինքենը խոստացել Է, որ հետագայում Վաշինգտոնը կշարունակի միջոցներ հատկացնել պարենային անբավարարության խնդրի լուծման համար: Այսպես, նրա խոսքով, Կոնգրեսը մոտ ժամանակներս պետք Է հավանություն տա 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը՝ աշխարհում հումանիտար օգնության ցուցաբերման եւ պարենային անվտանգության խնդի լուծման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար. Արայիկ Հարությունյան  

 Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով, Եվրոպայի երևանյան մրցաշարը նոր նշաձող կսահմանի:

«Մենք նմանատիպ խոշոր մարզական իրադարձություն վաղուց չենք հյուրընկալել Հայաստանում և թե´ պետությունը, թե´ ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը` մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն գնահատականները, որ ստանում  ենք միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը: Նա շեշտեց, որ բոլոր մասնակից պատվիրակությունների և մարզիկների մասին հոգ տարված է:

«Մենք տրամադրված ենք լավագույն արդյունքներից մեկը սահմանելու Եվրոպայի այս առաջնությունում:  Առաջնության ընթացքում բռնցքամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներին կհյուրընկալենք Հայաստանում»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը չնշեց բացման արարողության վերաբերյալ մանրամասները, սակայն ընդգծեց, որ շոուն լինելու է Հայաստանում վերջին տարիներին կազմակերպված միջոցառումների ավանդույթներով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները` կկայանան 30-ին:

Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

 

 

panarmenian.net

ԱՄՆ դեսպան․ Ճանաչում ենք ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում

ԱՄՆ-ն համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը: Այդ մասին ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Արմենպրեսին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»:

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»,-ասել է Թրեյսին:

«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ասել է նա:

Նշելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ Թրեյսին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում:

«Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով»,-ասել է դեսպանը:

 

 

panarmenian.net

Զախարովա․ ՌԴ-ն առանցքային խնդիրներից մեկը համարում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը

Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում առանցքային խնդիրներից մեկը համարում է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Նման գնահատականներ են տրվել նաև Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ եռակողմ հանձնաժողովի անդամները կանոնավոր հանդիպումներ են ունենում` նպատակ ունենալով մշակել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Զախարովան հավելել է նաև, որ անցած շաբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական կողմի համանախագահն է, այցելել էր Երևան, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

Օվերչուկը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր․ «Երբ տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:

 

 

 

Պիտակ