Մայիս 20, 2022 13:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը քննադատում է իսրայելական ռազմական տեխնիկան Ուկրաինա ուղարկելը

Իսրայելի հետ Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունն աճում է Ուկրաինայի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով, այնպես որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հինգշաբթի օրը իր վերջին դիրքորոշմամբ սուր քննադատեց Թել Ավիվին՝ կոչ անելով ավելի հավասարակշռված դեր և դիրքորոշում ունենալ: Բոգդանովն ասել է.«Թել Ավիվի դիրքորոշումները հիսաթափեցրել են Ռուսաստանին»:

Քննադատելով իսրայելական զինտեխնիկայի ուղարկումն Ուկրաինա՝ Բոգդանովն այդ քայլը գնահատել է որպես Մոսկվայի նկատմամբ Թել Ավիվի թշնամական վերաբերմունքի նշան։ Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ուկրաինական բանակը զինելու համար իսրայելական զինտեխնիկա ուղարկելու հարցին։ Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ Ուկրաինայի բանակի համար ուղարկել է 2000 սաղավարտներ և 500 զրահաբաճկոններ: Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը զարմացած է Ռուսաստանի նկատմամբ Իսրայելի թշնամական քաղաքականությունից և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելուց, և որ Մոսկվան շահագրգռված է բանակցել Թել Ավիվի ղեկավարների հետ։

Սիոնիստական ​​ռեժիմը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հակամարտության սկզբում այսպես կոչված միջնորդական դիրք ընդունեց այս հարցում, սակայն աստիճանաբար ավելի կոշտ և քննադատական ​​դիրքորոշում որդեգրեց Մոսկվայի նկատմամբ, և այժմ Ուկրաինայի բանակին ռազմական տեխնիկա ուղարկելով գործնականում Ռուսաստանի դեմ արևմտյան դաշտում հայտնվեց:  Թել Ավիվի այս դիրքորոշումը զայրույթ է պատճառել Մոսկվային: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել էր Ուկրաինայում նեոնացիստներին աջակցելու մեջ։

Զախարովան կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հրեական արմատները չեն երաշխավորի, որ նա չի աջակցի իր երկրում նեոնացիզմի տարածմանը։

Մոտ երեք շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց արտահայտություններ կատարելով, ասել էր, որ նացիստական ​​Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հրեական ծագում ուներ: Լավրովի այդ խոսքերը լարվածություն առաջացրեց Մոսկվայի և Թել Ավիվի հարաբերություններում: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ իսրայելական պաշտոնյաների կողմից լայնորեն դատապարտված այս արտահայտություններից անմիջապես հետո,  նա հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նա ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար: Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այդ հավակնությունը:

Այժմ, Իսրայելը այսպես կոչված մարդասիրական օգնություն, ապա ռազմական տեխնիկա ուղարկելով Ուկրաինա, պարզ է դառնում, որ Թել Ավիվը փաստացի մտել է ուկրաինական պատերազմի ասպարեզ՝ ի վնաս Ռուսաստանի։ Իսրայելցիները պնդում են, որ մոտ 100 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Ուկրաինա և վեց շաբաթով այդ երկրի արևմուտքում դաշտային հիվանդանոց են ստեղծել։ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման աստիճանական շրջադարձը շատ ծանր է եղել Ռուսաստանի համար, որը միշտ համարում էր, որ գերազանց հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ և միշտ ջերմորեն է ընդունել իսրայելցի առաջնորդներին:

Իհարկե, Թել Ավիվի այս թշնամական գործողությունները Մոսկվայի աչքից հեռու չեն, և հետևաբար, Ռուսաստանի արձագանքները Սիոնիստական ​​ռեժիմի այս գործողություններին աստիճանաբար ակնհայտ են դառնում։ Դրանց թվում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության ջերմ ընդունելությունը Մոսկվայում։ Նաև առաջին անգամ զեկույց է հրապարակվել ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգի կրակոցների մասին՝ հակադարձելու Իսրայելի վերջին օդային հարվածներին Սիրիայում որոշ դիրքերի ուղղությամբ։ Իհարկե, այս գործողությունը նախազգուշացում է Թել Ավիվին, որ Ուկրաինայի նկատմամբ նրա աջակցող գործողությունները անպատասխան չեն մնա։ 

Իսրայելական լրատվամիջոցները մի վերլուծության մեջ նշել էին, որ Ռուսաստանի կողմից Սիրիայում Իսրայելի ռեժիմի կործանիչների վրա կրակելը կարող է վկայել Իսրայելի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի էական փոփոխության մասին։ Սակայն Բոգդանովը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Սիրիայում ռուս զինվորականներն օգտագործել են իսրայելական կործանիչների դեմ S-300 համակարգը։

Պիտակ