Մայիս 20, 2022 16:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.05.2022

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մամուլի ասուլիսում ասել է, որ ոչ մի նշան չկա, որ Իրանը բավականաչափ լուրջ չէ՝ վերսկսելու միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունները:

Էթեմադ օրաթերթ

Գրոսսի. Ես միջուկային բանակցություններում Իրանի անլրջության նշան չեմ տեսնում

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մամուլի ասուլիսում ասել է, որ ոչ մի նշան չկա, որ Իրանը բավականաչափ լուրջ չէ՝ վերսկսելու միջուկային գործարքի վերականգնման  շուրջ Վիեննայի բանակցությունները:

«Մենք ոչ մի նշան չունենք, որ Իրանը լրջորեն չի վերաբերվում միջուկային բանակցություններին», - Twitter-ում գրել է  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում, Ռաֆայել Գրոսսին ասել է. «Միևնույն ժամանակ մենք Իրանից համոզիչ բացատրություն ենք ակնկալում՝  իր միջուկային գործունեության որոշ բաժինների վերաբերյալ»:

 

Իրան օրաթերթ

Իրանում երեխաների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների թիվը կկրևկնապատկվի

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության փոխնախարարը հայտարարել է, որ նախարարությունը ջանքեր է գործադրում՝ երեխաների խնամքի համար նախատեսված  մահճակալների թիվը կրկնապատկելու ուղղությամբ:

Սաիդ Քարիմին նշել է. «Նոր շրջանում նախարարության քաղաքականությունը արդարությունը և առողջապահական համակարգի զարգացումն է: Այս ուղղությամբ կարևոր քայլ է մեկ շնչչին բաժին ընկնող մահճակալների և սարքավորումների քանակը մեծացնելը»:

 

Ջավան օրաթերթ

Իրանն առանց համաձայնագրի կրկլին մուտք է գործել նավթի շուկա

Իրանի նավթի ընկերություններից մեկը հայտարարել է, որ նախատեսվում է, 2 միլոին բարել նավթ տեղափոխել Չինաաստան: Մյուս կողմից, փորձագետներչը նշում են,. որ համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով, Իրանն առանց որևէ համաձայնության, կրկին դուրց է գալիս համաշխարհային շուկա:

Reuters-ը՝ վկայակոչելով Vortexa Analytics նավթի բեռնափոխադրման ընկերության տվյալները, հաղորդում է, որ առաջիկայում Չինաստանը կստանա 2 միլիոն բարել իրանական նավթ:

Նավթի բեռնվածքւը, որը նախատեսվում է բեռնաթափել այս շաբաթվա վերջին, ավելացվելու է Չինաստանի պետական պահուստներին: Սա այս տարվա դեկլտեմբերից Իրանի  ամենախոշոր նավթային գործարքն է:

 

Ջամե Ջա, օրաթերթ

Իրսայել. Մենք պայքարում ենք Ջենինից Սպահան ճակատի դեմ

Մինչ Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները սպառնում են ողջ տարածաշրջանին, ռեժիմի բանակի միացյալ շտաբի պետը հայտարարել է, որ Թել Ավիվը դիմակայում է Ջենինից մինչեւ Սպահան ճակատին։

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Centcom-ի  նոր հրամանատար Մայքլ Կորիելլայի հետ հանդիպման ժամանակ, Ավիո Կոխավին նշել է, որ ռեժիմի բանակը պայքարում էմի քնաի ճակատով, այկդ թվու՝մ սառը զենքով հարձակումները և Իրանի միջուկային ծրագիրը:

Կոխավին  աշխարհի այն երկրներին, որոնք ցանկանում են ունենալ կայուն աշխարհ և որ «արմատական ​​թշնամիները»  թույլ լինեն, կոչ է արել, ուշադիր լինել ԱՐևմտյան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ:

 

armenpress.am

Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է 19 տոկոսը

Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել Է  2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծառայության տվյալներով՝ քաղաքներում գործազրկության մակարդակը բարձր Է, քան գյուղական վայրերում: Հունվարին, փետրվարին եւ մարտին քաղաքային բնակիչների 20,5 տոկոսը պաշտոնապես աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 3,1 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Գյուղերում գործազրկության մակարդակը կազմել Է 17,8 տոկոս՝ 1,5 տոկոսային կետով պակաս, քան 2021 թվականին: Առաջին եռամսյակում տղամարդկանց 21,4 տոկոսն աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 2,7 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի տվյալների համեմատությամբ: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել Է 16,8 տոկոս՝ 2,2 տոկոսային կետով պակաս: Ծառայության տեղեկատվությամբ՝ առաջին եռամսյակում կրճատվել Է վարձու աշխատողների թիվն ինքնազբաղվածների համեմատությամբ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վարձու աշխատողների բաժինն աշխատանքի տեղավորված բնակչության թվում կազմել Է 68,1 տոկոս, ինչ վերաբերում Է ինքնազբաղվածներին, ապա դրանք կազմել են 31,9 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում՝ (Իտալիա) մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:

 

armenpress.am

 G7-ի ֆինանսների նախարարները չեն համաձայնեցրել ռուսաստանյան նավթի ներմուծման ստրատեգիան

 «Մեծ յոթնյակի» երկրների  ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները չեն կարողացել միասնական ստրատեգիա մշակել ռուսաստանյան նավթի ներմուծումից հրաժարվելու կամ այն կրճատելու վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանետ Յելլենը: Նա լրագրողներին ասել Է, որ Գերմանիայում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակման կրկնակի պատժամիջոցները եւ մյուս միջոցները՝ Էներգակիրների գների ազդեցության նվազարկմամբ:

Նրա խոսքով՝ «նպատակն այն Է, որպեսզի պահպանվի ռուսական նավթի մի մասի մուտքը շուկա՝ համաշխարհային գները չբարձրանալու համար»: Դրա համար կարելի Էր ստեղծել ռուսական նավթի «գնորդների կարտել», որը կորոշեր առավելագույն գինը, որը ենթակա Է վճարման, նպատակ ունենալով սահմանափակել ՌԴ-ի եկամուտները: «Շատերը, ներառյալ ես, գտնում են, որ դա գրավիչ Է ընդհանուր տնտեսական տեսակետից, բայց իրականում ստիպել, որ դա աշխատի, դժվար Է, եւ այդ բոլոր հարցերը մշակված չեն եղել»,-հավելել Է Յելլենը:

Ինչպես հաղորդել Է Bloomberg-ը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նավթի գների սահմանափակումը կդարձնի Ասիայում իր ուղեւորության գլխավոր թեման, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն աշխատում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկի սահմանափակման վրա: Այս հարցին ծանոթ մարդկանցից մեկի խոսքով՝ ԵՄ-ի ղեկավարները կպաշտպանեն գների սահմանափակումը, երբ մայիսի վերջին կհավաքվեն Բրյուսելում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար, նշում Է գործակալությունը: «Եվրոպացիները փորձում են հասկանալ, թե իրենք ինչ են պատրաստվում անել, եւ դա հիմնականում կախված Է հենց իրենցից»,-ասել Է Յելլենը: «Նրանց գլխավոր նպատակը ռուսական նավթի կախվածությունից ազատվելն Է հաջորդ տարվա ընթացքում, եւ, ես կարծում եմ, նրանք պատրաստ են քննարկել Ռուսաստանի եկամուտների կրճատման միջոցները»,-ընդգթել Է նա:

 

panarmenian.net

ՀՀ նախագահ․ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

20 մայիսի 2022 - 15:34 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ առանձնազրույցին և ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում ասել է, որ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։

«Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասել է Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Այդ համատեքստում կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:

 

panarmenian.net

Չավուշօղլու. Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին»

 Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասել է, որ Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին», գրում է «Անադոլուն»։

«Մենք մշտապես կոչ ենք անում ու խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին երկրի ներսում ճնշում են արմատականները, իսկ դրսում՝ սփյուռքը։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն պետքարտուղար Բլինքենին, այլև մեր այլ զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրել ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին։

 

panarmenian.net

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ $100 մլն-ի

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։

«Այսօր ես հայտարարում եմ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը թույլ կտա Ուկարինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա ստանալ»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այդպիսի օգնություն ցուցաբերելով, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել Ուկրաինայի դիրքերն ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ բանակցությունների սեղանի մոտ։

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտնել է, որ նոր փաթեթը 100 մլն դոլար կկազմի, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նախատեսվող օգնությունը ներառում է 155մմ տրամաչափի 18 հաուբից, հաուբիցների տեղափոխման համար նախատեսված 18 տակտիկական մեքենա, երեք AN/TPQ-36 հակահրետանային ռադար, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջո Քիրբին։

Ըստ նրա, ԱՄՆ-ն Բայդենի պաշտոնավարման օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտում մոտ 4․6 մլրդ դոլարի օգնություն է ցուցաբերել, որից 3․9 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։

 

 

Պիտակ