Մեկնաբանություն- Իրանն աշխարհում արբանյակներ կառուցող և արձակող 10 երկրների թվում է
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեհփուրը հայտարարել է, որ Իրանը այն 10 երկրներից է, որոնք կառուցում և արձակում են արբանյակներ՝ հավելելով, որ այս արդյունաբերությունը երկրին ուժ է պարգևում:
Զարեհփուրը հավելել է. «Պատժամիջոցների գագաթնակետին Իրանը տիրացել է տիեզերական ոլորտում ամենաառաջադեմ գիտելիքներին, և կարող է կառուցել արբանյակներ ու արբանյակակիրներ, ու մեծ ճգրտությամբ դրանք տեղակայել տիեզերքում»:
Վերջին չորս տասնամյակների ընթացքում, Իրանը շարունակական ու արդյունավետ քայլեր է արել հրթիռային ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում:
Չնայած թշնամիները պատժամիջոցների կիրառմամբ փորձել են կանխել Իրանի գիտական ու տնտեսական առաջընթացն այդ թվում նաև ավիատիեզերական ոլորտում, սակայն Իրանը ձեռք է բերել տիեզերական ոլորտի մի շարք տեխնոլոգիաներ, ինչը մեծ հաջողություն է երկրի համար:Եվ արբանյակների տեղակայումը տիեզերքում, վկայում է այդ առաջընթացի մասին: Իրանցի մասնագետների վերջին 40 տարիների ջանքերի արդյունքում, Իրանն այսօր տիեզերական տեխնոլոգիայի տիրապետող տասը երկրների թվում է:
Այս պահին հրթիռների արձակման կայաններ են արտադրում աշխարհի վեց երկրներ և Իրանը տիեզերական բազայի զարգացման առումով զբաղեցնում է հաջորդ հորիզոնականը: Տիեզերական արդյունաբերության ոլորտը ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ ոլորտներից է: Ու չնայած պատժամիջոցներին ու սահմանափակումներին, Իրանին հաջողվել է ձեռք բերել տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը:
Այն իրենից ներկայացնում է արբանյակների նախագծումը, կառուցումը, տիեզերքում տեղակայումը և տվյալների ստացումն ու դրանց կիրառումը: Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների հետ Իրանի տիեզերական ծրագրի տարբերությունը կայանում է նրանում, որ ԻԻՀ հենվում է ներքին հնարավորությունների վրա և կիրառում տեղական տեխնոլոգիա:
Վերջին երկու տարիներին, Իրանը, կենտրոնանալով արբանյակակիրների վրա, կարևոր առաջընթաց է գրանցել ադ ոլորտում և արբանյակների կառուցմանը զուգահեռ, մշակել նաև արբանյակակիրների արձակման կայանների կառուցման տեխնոլոգիան:
2022թ ներկայացվեց տիեզերական ոլորտում Իրանի հերթական նվաճումը՝ Noor 2 արբանյակը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն այս կապակցությամբ ասել է. «Մենք դատապարտված ենք դուրս գալ տիեզերք: Ապագայում մենք կունենանք Noor սերնդի մի քանի թեթև արբանյակներ»:
Իսկ կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ասել է. «Աշխարհը տիեզերքից իրանական արբանյակներով տեսնելը ռազմավարական մեծ ձեռքբերում է»:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նույնպես հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսլամական երկիրն է, որը արբանյակ է ուղարկել տիեզերք։ Նա նշել է. «Մեզ հաջողվեց հաղթել թշնամուն և ձեռք բերել այս բարդ տեխնոլոգիաներն ու նոր գիտելիքներն ու դրանք վերածել լավ արտադրանքի»:
Noor 1 և Noor 2 արբանյակները Իրանի առաջին ռազմական արբանյակներն են, որոնք տեղադրվել են ուղեծրում: Ընդհանուր առմամբ, աշխարհում միայն մոտ 30 երկիր ունի նման արբանյակներ։