Մայիս 21, 2022 18:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թուրքիան Հայաստանին խորհուրդ է տվել խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ

Թուրք պաշտոնյաները հայ պաշտոնյաներին խորհուրդ են տալիս դրական և կառուցողական արձագանքել Ադրբեջանի իշխանությունների բարի կամքին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշոն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ապացուցել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր ցանկությունը։

Նա հրաժարվել է այս կապակցույամբ այլ մեկնաբանություններից: Ի պատասխան Իլհամ Ալիևի կառավարության առաջարկած փաթեթի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր առաջարկած փաթեթն է ներկայացրել ադրբեջանցի գործընկերներին։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաքվի հինգ պայմանները՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Փաստորեն, Հայաստանի առաջարկած փաթեթն մի կետով ավել է  Ադրբեջանի Հանրապետության առաջարկից, և դա ցույց է տալիս ԼՂ հիմնախնդրի կարևորությունը Բաքվի և Երևանի կառավռությունների  քաղաքական գործիչների  և երկու երկրների ժողովուրդների համար։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ամրագրված է Մոսկվայի տասը հոդվածից բաղկացած համաձայնագրում և Բաքվի ու Երևանի ղեկավարներն այս շրջանակներում պետք է հետամուտ լինեն իրենց պահանջներին։ Թուրքիայի արտգործնախարարը խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին դրական արձագանքել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների բարի կամքին։  Թուրքիայի դիրքորոշումը կարող է նաև սպառնալիք համարվել Հայաստանի համար։ 

 Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի հարաբերությունները  հիմնականում պայմանավորված են ԼՂ հակամարտության կողմերի անվստահությամբ: Սակայն որոշ կարևոր իրադարձություններ ստվերել են Բաքու-Երևան խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Թվում է, թե Թուրքիայի առաջարկը Հայաստանին պետք է դիտարկել որպես Ադրբեջանի   նկատմամբ բարի կամքի դրսևորում և Հայաստանի հետ խաղաղության գործընթացում Իլհամ Ալիևի կառավարության դիրքորոշումներին աջակցելու և այս հարցում անտարբեր չմնալու Անկարայի պաշտոնյաների ջանքերի մաս։

Անկարայի պաշտոնյաները փորձում են Ադրբեջանի Հանրապետության օգնությամբ ներթափանցել Հարավային Կովկաս։ Շատ փորձագետներ կարծում են, որ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունն անարդյունավետ է։

Սոցհարցումների արդյունքներն այն ճանապարհներից մեկն են՝ պարզելու, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում Թուրքիային։

2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացված IRI հարցման արդյունքում հայաստանցի հարցվածների մեծամասնությունը նշել է, որ Թուրքիան ավելի մեծ սպառնալիք է իրենց երկրի համար, քան Ադրբեջանը: Սա ցույց է տալիս, որ հայերն այնքան էլ չեն վստահում Թուրքիային։

Հայաստանի հետ Ադրբեջանի Հանրապետության ուղիղ երկխոսությունը՝ առանց Թուրքիայի միջամտության, ավելի կառուցողական արդյունքներ կունենա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ