Մայիս 21, 2022 19:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.05.2022

Փորձագետների կարծիքով՝ թուրքական արտադրության «Բայրաքդար» ԱԹՍ-ները, որոնք ավելի ու ավելի մեծ տարածում են գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան պատերազմի ժամանակ, կառուցվում են նրա արևմտյան գործընկերների օգնությամբ։ Թուրքական այս օգնությունը և արտադրության համար անհրաժեշտ կարևոր մասերի կարիքը կարող են դառնալ Անկարայի կառավարության «աքիլլեսյան գարշապարը»։

Խորասան օրաթերթ

«Բայրաքթարի» «աքիլլեսյան գարշապարը»

 «Բայրաքդար» ԱԹՍ-ների մասին մենք լսել ենք վերջին տարիներին Լիբիայի պատերազմի կամ Հյուսիսային Իրաք թուրքական ներխուժման ժամանակ: Անօդաչու թռչող սարքը  ավելի մեծ տարածում գտավ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով, և հայտնի դարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում:  «Բայրաքդար»-ն անխոցելի ԱԹՍ չէ, քանի որ մինչ այժմ դրանցից մի քանիսը խոցվել են հակառակորդ ուժերի կողմից, սակայն նաև շոշոփելի հաջողություններ է ունեցել: Այն ինչ ավելի հետաքրքիր է դարձնում «Բայրաքթարի» պատմությունը, ԱԹՍ-ի արտադրության մեջ «աքիլլեսյան գարշապարի» գոյությունն է, որի կողքով հնարավոր չէ հեշտությամբ անցնել ու անտեսել: 

Կարելի է ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որն իր արևմտյան գործընկերների օգնությամբ մեկ գիշերվա ընթացքում անցել է հարյուրամյա ճանապարհը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, որոնք տասնամյակների ընթացքում արտադրել են բոլոր տեսակի ինքնաթիռների սերունդներն ու կատեգորիաները: Սակայն այս օգնությունը և ԱԹՍ-ների արտադրության համար անհրաժեշտ կարևոր մասերի  կարող են դառնալ Անկարայի կառավարության «աքիլլեսյան գարշապար»։

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի նախագահ. Ազատ գոտին պետք է աշխատատեղեր ստեղծելու վայր լինի, ոչ թե ներմուծման

Իրանի նախագահ Սայեդ Էբրահիմ Ռայիսին, Միանդոաբի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ կառավարությունում ամբողջ աշխատանքը հիմնված է արդարության վրա, ասաց. «Իշխանությունը ձգտում է որոշումներ կայացնել՝ հիմնվելով հանրության շահի վրա, արդարությունը ժողովրդի կամքն է, և իշխանությունը իր ջանքերը կենտրոնացրել է այդ ուղղությամբ»։

Անդրադառնալով երկրում ազատ գոտիների կարողություններին, Իրանի նախագահն ասել է.«Որոշվել է ազատ գոտիներում ստեղծել 8000 աշխատատեղ, ազատ գոտին պետք է լինի ոչ թե ներմուծման, այլ աշխատատեղերի ստեղծման վայր»։

 

Քեյհան օրաթերթ

Աճող նախազգուշացումներն ուկրաինական պատերազմի և տնտեսական ճգնաժամի մասին/ The Economist. պարենային աղետը ճանապարհին է

Աշխարհում ուկրաինական պատերազմի շարունակման և սովի բռնկման հետևանքների մասին նախազգուշացումներն օրեցօր ավելանում են, և լրատվամիջոցներն ու ավելի շատ հայտնի մարդիկ զգուշացնում են այդ մասին։ Համաշխարհային բանկի՝ «Սովը ճանապարհին է» հայտարարությունից մի քանի օր անց, The Economist. տնտեսական շաբաթաթերթն իր շապիկը վերնագրել է. «Պարենային աղետը ճանապարհին է»։

Ուկրաինական պատերազմից անցել է 86 օր. պատերազմ, որը խիստ ազդել է աշխարհի վրա՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի վառելիքից, նավթից, ցորենից, գարուց շատ երկրների կախվածության պատճառով։ Ուկրաինական պատերազմից տուժած ամենակարևոր ոլորտներից մեկը պարենային անվտանգությունն է։ Ուկրաինական պատերազմը մատակարարման շղթայի խաթարման հիմնական գործոնն է, որը մեծ մտահոգություն է առաջացրել պարենային ապրանքների արտադրության և բաշխման վերաբերյալ: Ոմանք նույնիսկ այն անվանել են «ցորենի պատերազմ»:

 

Էթելաաթ օրաթերթ

Տարածաշրջանում Թուրքիայի  կառավարության մոտեցման փոփոխության արմատները

Արաբական գարնան զարգացումների սկիզբը Թուրքիայի համար հնարավորություն էր Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջին անգամ լրջորեն ներկայանալու Արևմտյան Ասիայում։

Թուրքիան, որը նախկինում առաջնահերթություն էր տալիս Արևմուտքին, հանկարծակի շրջվեց դեպի Արևմտյան Ասիա։ Անկարան ձգտում էր հենակետ ստեղծել ու հաստատվել տարածաշրջանում՝ աջակցելով Եգիպտոսում, Սիրիայում, Թունիսում, Լիբիայում և նույնիսկ Պաղեստինում «Մուսուլման եղբայրներին» առնչվող քաղաքական հոսանքներին: Մյուս կողմից, Թուրքիան իր քաղաքական-տնտեսական մոդելը հարմար մոդել է համարել Արևմտյան Ասիայի արաբական երկրների համար, որոնք փոխել են քաղաքական համակարգերը կամ նրանց քաղաքական համակարգը հակված է փոփոխության: Թուրքիայի այս քաղաքականությունը լարվածություն է առաջացրել տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերություններում։

 

armenpress.am

Միրզոյանն Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերը

Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը անհրաժեշտությունը դրանց կարգավորման գործում։

 

aravot.am

Երևանի քաղաքապետը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին (Yerevan Tech Forum 2022): Նախաձեռնության նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած մարտահրավերները, մշակել դրանց լուծումները:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ քաղաքապետն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այսօր քաղաքում կիրառվող որոշ սմարթ (խելացի) լուծումներն ու շեշտել, որ քաղաքային իշխանությունն աշխատանքներ է տանում հատկապես տրանսպորտի ոլորտում դրանք զարգացնելու ուղղությամբ: Ֆորումի ընթացքում քննարկվել է նաև Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 տեղական ու միջազգային խոսնակ, 30 ընկերություն և ոլորտով հետաքրքրված 1000-ից ավելի անհատ:

 

news.am

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը:

 

armenpress.am

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրեսի»-ը, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները, թե իբր օրեր առաջ հունական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Այս մեղադրանքները Թուրքիայի՝ մոլորեցնելու ու իր սեփական անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու հերթական փորձն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ-ից առնվազն պարադոքսալ են անվանել այն, որ նման հայտարարություն է անում մի երկիր, որը մեկ օրում 42 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքում՝ խախտելով այդ երկրի օդային սահմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան «հերթական անգամ իր գործողություններով խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նման կրիտիկական պահի  վնասում ՆԱՏՕ-ի միասնականությանը»:

Պիտակ