Մայիս 22, 2022 17:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.05.2022

Իսրայելը որոշել է Իրանի սահմանից 7 կմ հեռավորության վրա խելացի գյուղ կառուցել Ադրբեջանի Հանրապետության համար։ Այս ծրագիրը տարածաշրջանում անվտանգության բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել:

Խոռասան օրաթերթ

Իսրայելը  անապահովություն է սերմանում Իրանի սահմանների մոտ

Իսրայելի և Ադրբեջանի Հանրապետության սերտ հարաբերությունները գաղտնիք չեն, սակայն Լեռնային Ղարաբաղի պատերազմն ավելի պարզ դարձրեց այդ հարաբերությունները։ Իսրայելն իր հում նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից և հանդիսանում է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարարը։

Ադրբեջանը Սիոնիստական ​​ռեժիմին համարում է գյուղատնտեսության զարգացման իր հիմնական գործընկերը։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարն Ադրբեջան կատարած այցի ընթացքում այցելել է խելացի գյուղ, որը գտնվում է Իրանի սահմանից 7 կմ հեռավորության վրա։ Կառուցման պատասխանատուն իսրայելական ընկերություններն են։ Նախագիծը գտնվում է Կասպից ծովի և Կովկասի միջև՝ Լեռնային Ղարաբաղի Զանգելանի շրջանում, որտեղ հայկական բանակը տեղակայված էր մինչև 2020 թվականը։

 

Էթելաաթ օրաթերթ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ. Մենք չենք հանդուրժելու իսրայելական բազաները Իրանի շուրջ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է. «Եթե ​​սիոնիստների սադրանքները բացահայտվեն,   կարաժանանան մեր վճռական ու կործանարար  պատասխանին: Մենք երբեք չենք զիջի մեր ժողովրդի շահերի հարցում»:

Գեներալ Ռամազան Շարիֆը Ղում քաղաքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Այսօրվա առաջընթացի համար մենք պարտական ​​ենք սրբազան պաշտպանությանը»։ Հակառակորդը փորձում է Իրանի ձեռքբերումները լուսանցք մղել և խնդիրները մեծացնել, և մենք պետք է տեղյակ լինենք թշնամու այս դավադրությունից»։

 Նա ընդգծել է. «Մեր անվտանգությունն ու ազգային շահերը պահպանելու համար մենք չենք կարող հանդուրժել, որ սիոնիստները մեր սահմանների մոտ բազա ունենան»:

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստները 11 անգամ կրակելով սպանել են 17-ամյա պաղեստինցի տղայի

Հորդանան գետի Արևմտյան ափն այս օրերին չափազանց անհանգիստ վիճակում է և տարածքում ամեն վարկյան կարող են ժողորդական ապստամբություններ բռնկվել։ Մի կողմից Պաղեստինի երիտասարդությունը համառորեն դիմադրում է, իսկ մյուս կողմից սիոնիստները, լիակատար հուսահատության մեջ, սպանում են պաղեստինցիներին։ Ուրբաթ օրը  սիոնիստ զինվորականները կրկին հարձակվել են Ջենին քաղաքի վրա և վայրագորեն սպանել են  պաղեստինցի երիտասարդներ։

 «Արաբ 48»-ը գրել է, որ ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության,  Ջենին քաղաքի Հայֆա փողոցում սիոնիստների հարձակման ժամանակ սպանվել է 17-ամյա պատանի, ևս մեկ 18-ամյա   պաղեստինցի վիրավորվել է : Նա տեղափոխվել է հիօվանդանոց, որտեղ վիրահատվել է: Ամջադ Ֆայեդի նահատակության լուրը հայտարարվելուց անմիջապես հետո  Իբն Սինա  հիվանդանոցի մոտ բողոքի երթ է տեղի ունեցել:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի և արտասահմանյան ընկերության միջև 500 միլիոն եվրոյի գաղտնի պայմանագիր  է կնքվել

Իրանի ազգային նավթային ընկերության ներդրումների և աշխատանքի տնօրենն ասում է, որ նավթային արդյունաբերությունը փորձում է զարգանալ ֆինանսավորման տարբեր ուղիներով և  դիտարկվում էեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ֆինանսավորումները։

Ֆեռեյդուն Քորդ Զանգանեն ասել է, որ այժմ բանակցություններ են ընթանում ներքին և օտարերկրյա ներդրողների հետ և այս հարցում որևէ սահմանափակում չկա։

 

news.am

Թուրքիան խախտել է միջազային կոնսենսուսը. The National Interest

Բայդենի վարչակազմը հսկայական աշխատանք է իրականացրել տրանսատլանտյան միասնականության ամրապնդման համար, որպեսզի պատժի Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու համար եւ սահմանափակի ապագայում այլ երկրների դեմ ագրեսիվության դրսեւորման նրա հնարավորությունները: Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, միակ չկողմնորոշված դաշնակիցն է: Թուրքիան Ռուսաստանին քննադատում է Ուկրանա ներխուժելու համար, սակայն հրաժարվում է միանալ բազմակողմանի պատժամիջոցներին, գրում է The National Interest-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղում է հակամարտության երկու կողմերում, որպեսզի ամրապնդի իր տարածաշրջանային ազդեցությունն ու տնտեսական շահը:

Թուրքիան խախտել է միջազգային կոնսենսուսը: Էրդողանը կարծում է, որ տնտեսական կապերի պահպանումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կմեղմացնի հակամարտության ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա եւ քաղաքական շահ կբերի նրան»,- ընդգծել է հոդվածի հեղինակ, ԱՄՆ երեք նախկին նախագահների վարչակազմերի ժամանակ որպես խորհրդական ծառայած Դեւիդ Ֆիլիպսը:

Ինչպես ընդգծում է ամերիկացի փորձագետը, բիզնեսի վարումը Ռուսաստանի հետ վտանգավոր որոշում է Թուրքիայի համար:  

Միունույն ժամանակ Ֆիլիպսն ընդգծում է, որ Թուրքիան մեծությամբ հինգերերոդ արտահանման շուկան է Ռուսաստանի համար, Ռուսաստանը՝ տասներորդ շուկան է Թուրքիայի համար:

 

araratnews.am

Ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության օդային բարձր ճշգրտության հրթիռները մեկ օրում խոցել են երեք հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ուկրաինական զինտեխնիկայի կենտրոնացման 13 տարածք, ինչպես նաև զինամթերքի չորս պահեստ Լուգանսկում և Դոնեցկում: Այս մասին հայտնել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խոցել են երեք հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 13 տարածք, ինչպես նաև զինամթերքի չորս պահեստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար, Սոլ և Դոնեցկի ժողովրդական Հանրապետության բնակավայրերի տարածքներում։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նիրկովոն:

Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի Զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 26 տարածք, ինչպես նաև ոչնչացրել է զինամթերքի պահեստ Կրասնի Լիման գյուղի մոտ»,- ասել է գեներալ-մայորը։

Կոնաշենկովը հավելել է, որ ընդհանուր առմամբ ավիահարվածների արդյունքում զոհվել է ավելի քան 210 ազգայնական, շարքից հանվել է ուկրաինական զինտեխնիկայի 38 միավոր։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր 174 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 977 անօդաչու թռչող սարք, 317 զենիթահրթիռային համակարգ, 3198 տանկ և այլ զրահատեխնիկա, 408 բազմակի հրթիռային կայան։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 1622 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 3077 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

armenpress.am

Հայաստանի նախագահը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

armenpress.am

ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու մի քանի տասնյակ այլ պաշտոնյաների մուտքը երկիր

Ի պատասխան Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջը՝ Սոֆի Թրյուդոյին, օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էրիկ Ջին Քենիի և ևս 24 անձի մուտքը ՌԴ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների ու մտերիմների, ռազմարդյունաբերական համալիրի և նավաշինության ոլորտի ղեկավարների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում կհայտարարվի Կանադայի դեմ նոր պատժամիջոցների մասին:

 

yerevanlur.am

Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների ակտիվացմանը

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ինտենսիվացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:

Բայդենը նշել է, որ հիմա կա կարևոր հնարավորություն՝ տևական խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում: «Միացյալ Նահանգները պատրաստ է  աջակցելու ինտենսիվացնելու դիվանագիտական շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև ու օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Բայդենը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նպատակաուղղված քայլեր ժողովրդավարական կառավարման ու բարեփոխումների ոլորտում՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ