Մայիս 22, 2022 18:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Պարենի համաշխարհային ճգնաժամը և դրա հետևանքները

Ռուս-ուկրաինական պատերազմւբն հետևանքով առաջացած սկսված պարենի համաշխարհային ճգնաժամը հասել է մտահոգիչ մակարդակի։ Այս առնչությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենի համաշխարհային ճգնաժամի մասին նախազգուշացումը հասել է ամենաբարձր մակարդակին, և շատ մարդկանց համար սննդամթերքին հասանելիությունը դժվարացել է։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն ասել է.«Մեկից 10 սանդղակով սննդամթերքի համաշխարհային պակասի մասին ահազանգը, հավանաբար, հասել է 10-րդ մակարդակին, քանի որ պատերազմական ճգնաժամը սրել է սննդամթերքի պակասը:

Հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սննդի մատակարարման հարցը վերածվել էր համաշխարհային լուրջ մտահոգության որոշ գործոնների պատճառով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, Քովիդ-19-ի համաճարակը և աշխարհաքաղաքական հակամարտությունները: Սակայն Ուկրաինայի պատերազմը սրել է իրավիճակը: CNN-ը հայտնում է, որ 811 միլիոն մարդ գիշերները քաղցած է քնում, իսկ 38 երկրներում՝ 44 միլիոն մարդ մատնված է սովի:

Պարենի համաշխարհային ծրագրի գնահատմամբ, ցորենի և եգիպտացորենի միջազգային գները կբարձրանան 18-30 տոկոսով՝ կախված Ուկրաինայում պատերազմի տեւողությունից։ Այս պայմանները հանգեցրել են պարենի պակասի և սննդամթերքի գների աճին ամբողջ աշխարհում, հատկապես Աֆրիկա մայրցամաքի աղքատ երկրներում: Վիճակագրության համաձայն, Աֆրիկայում մոտ 346 միլիոն մարդ բախվում է պարենային լուրջ անապահովության խնդրին:

Ռուսաստանը և Ուկրաինան ցորենի արտահանման ծավալներով աշխարհում համապատասխանաբար, հինգերորդն են: Ուկրաինական պատերազմը խոչընդոտել է Սև ծովով փոխադրումները. Գյուղատնտեսական շատ հողատարածքներ անապահովության ու արտագաղթի պատճառով չեն մշակվել, իսկ նավահանգիստների փակվելով, նույնիսկ հնարավոր չէ ապրանքն ուղարկել։

Այս պայմաններում ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձում են Ռուսաստանին մեղադրել աշխարհում նման սակավությունների համար։  ԱՄՆ-ի միջամտողական քաղքականությունը և Ռուսաստանի հետ քաղաքական լարվածությունը հանգեցրին ռուս-ուկրաինական պատերազմին։ ԱՄՆ պաշտոնյաները Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելով և եվրոպական երկրներին այդ հարցում հրահրելով, փորձել են մեկուսացնել Ռուսաստանին և իրենց շահերն ու քաղաքականությունը պարտադրել Մոսկվային:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն այս մասին ասել է.«Պարենային ճգնաժամը սրվեց Ռուսաստանի դեմ միակողմանի և անօրինական պատժամիջոցների կիրառելուց հետո, որը խաթարեց արևմտյան կառավարությունների հեղինակությունը նրանց անկանխատեսելի քայլերի պատճառով, ինչպես նաև փլուզեց մատակարարման շղթաները և դադարեցրեց միջազգային ֆինանսական հոսքերը»:

Կայուն սննդի հարցերով փորձագետների միջազգային կոմիտեն զգուշացնում է, որ Ուկրաինայում պատերազմը խթանում է պարենային ամբողջական նոր և լուրջ ճգնաժամը, որից կարելի էր խուսափել:

Այդուհանդերձ ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաները, ովքեր նույնպես մտահոգված են վառելիքի և սննդի թանկությամբ և դրանց պակասով, փորձում են այս իրավիճակի համար մեղադրել Ռուսաստանին:

Խաբեբայական բնութագրելով եարևմտյան րկրների հայտարարություններն այն մասին, որ իրենց արգելքը չի ներառում սննդի և պարարտանյութերի մատակարարումը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան  Անտոնովն ասել է.«Ֆինանսների և տրանսպորտի ոլորտներում պատժամիջոցներն ուղղակիորեն ազդում են պարենի համաշխարհային շուկաների վիճակի վրա»:

Այսօր աշխարհում ահազանգ է հնչում, և այս միտման շարունակությունը կարծես թե սաստկացնում է պարենային ճգնաժամն աշխարհում, որի հետևանքով հազարավոր մարդիկ կմահանան սովից։

Պիտակ