Մայիս 23, 2022 12:06 Asia/Tehran

Նշելկով, որ նահատակ Սայադ Խոդայիի արյան վրեժն անկասկած լուծվելու է, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Այս սպանության կուլիսներում անկասկած կանգնած է համաշխարհային բռնատիրությունը»:

Հերթական անգամ ցույց տալով իրենց չար էությունն ԻԻՀ թշնամիները կիրակի օրը հինգ կրակոցով սպանել են ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականներից գնդապետ Սայադ Խոդայիին:

Այսօր առավոտյան, Օման  մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Այս սպանությունն անկասկած իրականացրել են համաշխարհային բռնատիրության ճակատը և նրանք, ովքեր պարտություն են կրել Պահապանների կորպուսից: Այսպիսով նրանք ցույց են ւտվել իրենց հուսահատությունը»:

 

Իրանն աշխարհում ահաբեկչության ամենամեծ զոհերից է: Ահաբեկչական գործողությունների հետևանքով, Իրանում մինչ այժմ զոհվել է ավելի քան 17 հազար քաղաքացի:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի և համաշխարհային բռնապետության սահմանած հավասարումների խախտվելու հենց առաջին օրից, Իրանը հայտնվել է թշնամիների ու ամսնավորապես՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման թիրախում: Այս ահաբեկչական խմբավորումն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տարիներին ստանձնել է Իրանի 4583 քաղաքացիների սպանության պատասխանատվությունը:

Իսկ վերջին տարիներին, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն ամեն կերպ աջակցել են ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ինքնաթիռների կասկածելի թռիչքների ժամանակ զենքի, կապի սարքավուոյմնների ու նույնիսկ սննդամթերքի տրամադրմամբ, ինչպես նաև ահաբեկիչներին վարժեցնելով: Այս աջակցությունը, որ ցուցաբերվել է ահաբեկիչներին տարբեր անունների տակ, իրականում ուղղված է եղել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովմանը: Այդ նպատակին հասնելու համար, նրանք կատարել են այնպիսի սարսափելի հանցագործություններ, ինչպես՝ միջուկային գիտնականների ու Դիմադրության հրամանատարների սպանությունները: Սպանված միջուկային գիտնականների թվում կարելի է նշել Մոհսեն Ֆախրիզադեի, Մաջիդ Շահրիարիի, Մասուդ Ալիմ Մոհամադիի, Դարյուշ Ռեզաինեժադի, Մոսթաֆա Ահմադի Ռոշանիի և Ռեզա Քաշքաիի անունները:

ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա զինակից՝ Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը նույնպես իրենք առաքելությունը կատարելիս սպանվել են 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով:

Այս ահաբեկչական գործողությունների միջոցով թշնամին փորձում էր կանխել Իրանի զարգացումն ու առաջընթացը և կասեցնել երկրի խաղաղանպատակ միջուկային ծրագիրը:

The Independent թերթն անդրադառնալով Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, գրել է. «Իրանում տեղի  ունեցած վերջին ահաբեկչություններն իսրայելական հետախուզական ծառայության և նրա արևմտյան գործընկերների, այդ թվում՝ MI6-ի և ԿՀՎ-ի անվերջ ջանքերի մի մասն են՝ խափանելու կամ հետաձգելու և, հնարավորության դեպքում, թույլ չտալու Իրանին իրականացնել  իր խաղաղանպատակ միջուկային ծրագիրը»:

Ու թեև Իսրայելը նախկինի նման հրապարակայնորեն  չի ստանձնել Սաիդ Խոդայիի սպանության պատասխանատվությունը, սակայն Սիրիայում նրա գործունեությունը վկայում է, որ սպանությունն իրականացրել են հենց սիոնիստները:

ԻԻՀ թշնամիները մտածում են, թե նման ահաբեկչությունների միջոցով կարող են խոչընդոտել իսլամական հեղափոխության գաղափարների իրագործմանը: Սակայն Իրանի ժողովուրդը  մշտապես շարունակել է նահատակների ուղին, իսկ նահատակների արդյունը երաշխավորել է իսլամական Իրանի գերազանցությունը:

Ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ երկրների լռության պայմաններում իրականացված այս ահաբեկչական գործողությունն անկասկած անպատասխան չի մնալու: Եվ ինչպես ասել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, աս մեծ նահատակի մաքուր արյան վրեժն անխուսափելի է: