Մայիս 23, 2022 17:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.05.2022

Փորձագետների կարծիքով, Իրանը ձգտում է բարելավել իր հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, հիմնվելով արևելքի և իր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու քաղաքականության վրա։

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմը մտահոգված է իրանական անօդաչու թռչող սարքերի արտահանումից Տաջիկստան

 «A-24» հեռուստաալիքի հաղորդավարն անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերիի Տաջիկստան կատարած այցին և իրանական Աբաբիլ անօդաչու թռչող սարքի արտադրության հոսքագծի բացմանը  Տաջիկստանի մայրաքաղաքում, հարց է տվել  «Ինչու՞ Տաջիկստանում»:

Սիոնիստ փորձագետ Արիել Օսրանն ի պատասխան ասում է.«Սա հետաքրքիր իրադարձություն է։ Կարծես թե Իրանը ձգտում է բարելավել հարաբերությունները ոչ միայն Տաջիկստանի, այլեւ ողջ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Իրականում Իրանն ավելի ու ավելի է կենտրոնանում Արևելքի վրա: Ինչպես տեսանք, Իրանը 25 տարվա պայմանագիր է կնքել Չինաստանի հետ, սակայն, ինչպես գիտեք, նրանք շահեր ունեն նաև Հնդկաստանում և Աֆղանստանում»։

 

Խորասան օրաթերթ

Իսրայելի հիբրիդային ջանքերի կուլիսներում

Վերջերս Իսրայելի գյուղատնտեսության նախարարի Լեռնային Ղարաբաղի Զանգելան այցը որը գտնվում է Իրանի սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա, մեծ ուշադրության է արժանացել։ Այցի նպատակն էր  «խելացի գյուղի» կառուցումն Ադրբեջանի Հանրապետության այն շրջանում, որը տարիներ շարունակ գտնվել է հայկական ուժերի վերահսկողության տա։ Թել Ավիվի վերջին փորձը՝ համատեղելու իր տեխնոլոգիաները, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում, Սիոնիստական ​​ռեժիմի հիբրիդային պատերազմի մի մասն է՝ տարածաշրջանում իր հզորությունն ու ազդեցությունը մեծացնելու համար:

 

Էթելաաթ օրաթերթ

ԱՄՆ-ի ԶՈւ շտաբի պետ. Միացյալ Նահանգներն այլևս հեեգեմոն տերություն չէ

ԱՄՆ-ի ԶՈւ շտաբի պետն ասել է, որ ԱՄՆ-ն այլևս հեգեմոն  համաշխարհային տերություն չէ, հավելելով.«ԱՄՆ այժմ բախվում է Ռուսաստանի ռազմական գործողությանը Ուկրաինայում, Չինաստանի տնտեսական և ռազմական հսկայական աճին, Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքներին և ահաբեկչության և անկայունությանը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»։

Գեներալ Մարկ Միլլին, ընդգծելով, որ առաջիկա 25 տարիները չեն լինի նույնը, ինչ անցյալում էր,  կոչ է արեց հաջորդ սերնդին ապագա պատերազմներում բանակը նախապատրաստել ճակատամարտի, ինչը, նրա խոսքով, ոչ մի նմանություն չունի այսօրվա պատերազմների հետ: Նա  մռայլ պատկեր է ներկայացրել աշխարհից, որտեղ գերտերությունները մտադիր են փոխել աշխարհակարգը:

 

Շահրվանդ օրաթերթ

Արդյոք պե՞տք է վախենալ Կապկի ջրծաղիկ հիվանդությունից

ԱՄՆ-ի տարբեր նահանգներում երկու տղամարդ վարակվել են այդ հիվանդությամբ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ վիրուսը հազվադեպ հիվանդություն է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում: Բայց մի քանի օրվա ընթացքում հաստատված կամ կասկածելի դեպքերի փոքր քանակ է գրանցվել նաև  Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում և Շվեդիայում։

Աշխարհի մի շարք երկրներում դեպքերի թվի անսպասելի աճը այս ոլորտի փորձագետների անհանգստության պատճառ է դարձել։

 

aysor.am

Մհեր Գրիգորյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:

 

araratnews.am

Թուրքիան 40 տարվա ընթացքում այդպես էլ չի տեսել իր դաշնակիցներից սպասվող աջակցությունը․ Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Հյուսիսատլանտյան երկրները կոնկրետ քայլեր կձեռնարկեն «անօգուտ հայտարարությունների» փոխարեն՝ անդրադառնալու Անկարայի մտահոգություններին Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի գործընկերներից մենք համապատասխան աջակցություն չենք ստացել։ Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի մտահոգությունները լուծելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան չի կարող ուշադրություն չդարձնել Շվեդիայի կողմից սահմանված պատժամիջոցներին։ «Քանի որ մեր դերը ՆԱՏՕ-ում պարզ է, մենք դեռ քննարկում ենք պատժամիջոցների վերացման հարցը մեր դաշնակիցների հետ»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան 40 տարվա ընթացքում այդպես էլ չի տեսել իր դաշնակիցներից սպասվող աջակցությունը։

Ավելի վաղ Էրդողանը վերջնագիր էր ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Թուրք ղեկավարն ընդգծել է, որ Անկարան սպասում է սպառազինության էմբարգոյի վերացմանը, որը Շվեդիան և Ֆինլանդիան սահմանել են 2019 թվականին։

armenpress.am

Բայդենը 12 երկրների հետ համատեղ գործարկել Է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել Է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հաղորդել են Սպիտակ տանը: «IPEF-ը կամրապնդի մեր կապերն այս ամենախոնավ տարածաշրջանում՝ առաջիկա տասնամյակում տեխնոլոգիական ինովացիաներին եւ գլոբալ տնտեսությանը վերաբերող զարգացումը սահմանելու համար: Համակարգն ավելի հաստատուն, ազնիվ եւ կայուն տնտեսություն կստեղծի ընտանիքների, աշխատողների եւ բիզնեսի համար ԱՄՆ-ում եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել են Սպիտակ տան կայքում:

Կառույցը գործարկել են Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի եւ այլ երկրների հետ համատեղ: Կառույցի նպատակը, ինչպես նշում Է Սպիտակ տունը, գործընկեր երկրների միջեւ տնտեսական շփումների ուժեղացումն Է, այդ շփումները կայուն եւ արդարացի դարձնելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

lragir.am

10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում է մոլորակի բնակիչների 40 տոկոսի միագումար կարողությանը

Աշխարհի տասն ամենահարուստ մարդիկ տիրում են կարողության, որը գերազանցում Է մոլորակի ամենաաղքատ բնակչության 40 տոկոսի՝ 3,1 միլիարդ մարդու խնայողությունները: Այդ մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության՝ մայիսի 23-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նշված է, որ ընդամենն աշխարհում կա 2 688 միլիարդատեր՝ 573-ով ավելի, քան դեռ երկու տարի առաջ, որոնց ընդհանուր կարողությունը հավասար է 12,7 տրիլիոն դոլարի: Oxfam-ում նշում են, որ 20 խոշորագույն դոլարային միլիարդատերերի հարստությունը գերազանցում է Սահարայից հարավ ամբողջ Աֆրիկայի համախան ներքին արդյունքը (ՀՆԱ):

yerevan-times.com

Ադրբեջանը Եվրոպային կոչ է անում չմտածել ռուսական գազի մասին , Ալիևը իր գազով կապահովի

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում, ասել է, որ Ադրբեջանն ունի լրացուցիչ էներգետիկ ռեսուրսներ՝ Եվրոպա գազի մատակարարումը մեծացնելու համար։

Պատասխանելով Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունների վրա Հարավային գազային միջանցքի հետագա ազդեցության մասին հարցին՝ Ջաբբարովը ընդգծել է, որ Եվրոպայի հետ մեկտեղ Ադրբեջանը նաև Վրաստանի և Թուրքիայի հիմնական մատակարարներից է։

«Հետո գալիս են Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան և Իտալիան: Ծավալը ներկայումս շատ ավելի մեծ է, քան ձեր նշածը: Երկրորդ հարցը՝ մենք ունե՞նք գազի ծավալներ, որոնք չեն տեղափոխվում։ Այո, կա»,- ասել է Ջաբբարովը։

Նա նաև էներգետիկ ռեսուրսներն անվանեց մինչ օրս ամենամեծ երկընտրանքը:

«Ներկայումս Ադրբեջանից շատ էներգառեսուրսներ են պահանջվում, մենք ունենք, և փորձում ենք ապահովել շուկան։ Ադրբեջանական գազի արժեքն այն հարցն է, որը չի կարելի անտեսել»,- ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ