Մայիս 25, 2022 18:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.05.2022

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը անդրադարձել է նաև իրանական մամուլը։

Էթելաաթ օրաթերթ

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը՝ Եվրոպայի միջնորդությամբ  Ղարաբաղյան ճգնաժամը լուծելու նպատակով

Փաշինյանը Բրյուսելում բանակցում է Բաքվի հետ խաղաղության ծրագրի շուրջ այն իրավիճակում, երբ Հայաստանում ընդդիմությունը խիստ քննադատում է Ադրբեջանի հետ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները: Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն նշում են, որ կառավարության դիրքորոշումը բանակցություններում չափազանց մեղմ է եղել: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման, այդ թվում՝ երկաթուղու և մայրուղու կառուցման շուրջ։

Ադրբեջանի նախագահությունը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

Քեյհան

Fox News. ԱՄՆ-ի աշխատանքը հասել է մի կետի, երբ մենք Վենեսուելայից նավթ ենք խնդրում, իսկ Եվրոպային՝ կաթի փոշի

Ամերիկյան  Fox News  ցանցի հաղորդավարը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական իրավիճակը և ասել է. «Բայդենն այնքան է վնասել ԱՄՆ-ին, որ երկիրն այսօր ստիպված է Վենեսուելայից նավթ խնդրել, իսկ Եվրոպայից՝ չոր կաթ»։

Այս օրերին Միացյալ Նահանգների վատ տնտեսական վիճակի հետևանքով, նախագահը ենթարկվում է ժողովրդի և մրցակից քաղաքական հոսանքների ամենաուժեղ քննադատությանը։

Երկրում գնաճը հասել է ռեկորդային՝ 9 տոկոսի, իսկ որոշ հիմնական ապրանքների ու պարենային ապրանքների՝ նույնիսկ 100 տոկոսի, ինչն աննախադեպ է վերջին 40 տարում։ Ի լրումն ուկրաինական ճգնաժամի և կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, կաթի փոշու խիստ պակասը աշխարհի չորրորդ խոշոր տնտեսությունում նույնպես խնդիրներ է առաջացրել և խնդիրը լուծելու համար միջամտել են զինված ուժերը. Բացի այդ, Միացյալ Նահանգները կանգնած է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ, ինչը  զայրացրել է ամերիկացիներին։

 

Իրան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմը սկսել է Աբրահամի մզկիթի հրեականացումը

 Երուսաղեմի հրեայականացման ծրագրի շրջանակներում, Սիոնսիտական ռեժիմը  ոչնչացրել է Աբրահամի մզկիթի պատմական աստիճանների մի ամսը: Արձագանքելով ավերածություններին` պաղեստինցիները զգուշացրել են, որ   Հեբրոնի պատմական հատվածներին սպառնում է հրեականացումը։

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը քանդել է  աստիճանների մի մասը՝ շարժասանդուղք կառուցելու պատրվակով, որպեսզի հեշտացնի հրեաների մուտքը մզկիթ:  Բացի մուսուլմանների համար կրոնական արժեք ներկայացնելուց, Աբրահամի մզկիթը և դրա աստիճաններն ունեն պատմական արժեք։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանն ուժեղացնում է իր միջուկային հնարավորությունները. Խորհրդակցությունները շարունակվում են

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, հայտարարելով, որ Իրանի հետ խորհրդակցությունները շարունակվում են, հավելել է, որ որոշ տեղամասերում ուրանի մասնիկների հարցը դեռ լուծված չէ։

 

armenpress.am

Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան

  Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, ճգնաժամերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հիշեցրեց, որ հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով, ինչը համարեց բավականին գոհացուցիչ՝ հատկապես ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված ավելի վատ կանխատեսումների ֆոնին: Նա հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է պատրաստվում իրականացնել այդ տեմպը պահելու համար:

Ըստ վարչապետի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակի բանաձևերով վերածվում է տնտեսական աճի: Բայց այս փուլում ամփոփված է առաջին եռամսյակի տնտեսական աճը: «Եվ մենք ունենք 8.6 տոկոս իրական տնտեսական աճ: Սա գալիս է ի ցույց դնելու Հայաստանի տնտեսական դիմակայունությունը: Ապրիլին մենք գրանցել ենք երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում գրանցված և աշխատավարձ ստացող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Ապրիլի արդյունքներով, Հայաստանում գրանցված և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թիվն ավելի քան 120 հազարով ավել է, քան 2018 թվականին: Առաջին 4 ամիսների տվյալներով, այս տարի նախորդ տարվանից մոտ 570 մլրդ դրամի ավել առևտրաշրջանառություն է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին՝ այս տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովվի, ինչի համար շատ մեծ ջանք է պահանջվում: Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանության խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և այդ նպատակին հնարավոր կլինի հասնել:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ չնայած հոռետեսությանը՝ տնտեսությունն այսպիսի դիմակայություն է ցուցադրում՝ վարչապետն ասաց. «Դա նրանից է, որ կոռուպցիոն համակարգ չկա, որ տնտեսությունից այդ փողերը քաշի և տանի ինչ-որ դարակներում, օֆշորային հաշիվներում լցնի: Սա շատ կարևոր հանգամանք է: Բիզնեսն այսօր գիտի, որ ուրիշի հետ հարաբերություն չունի, իր հարաբերությունն իր հետ է, մրցակցային դաշտի հետ է, իր հարկային պարտավորությունների և օրենքի հետ է: Եվ սա առաջին հերթին կապում են սրա հետ, նաև կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ»:

 

armenpress.am

Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իսրայելի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպման արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են երկխոսության տարբեր մեխանիզմներ ձևավորելու և երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտության հարցում։ Չավուշօղլուն նաև ընդգծել է Իսրայելի հետ առևտրի ծավալներն ավելացնելու Անկարայի պատրաստակամությունը։

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հիմնված կարգավորման օգտին:

«Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն է»,-ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է,  որ իր իսրայելցի գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի զգայունությունը իսլամական սրբավայրի՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի վերաբերյալ։

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի` 15 տարվա ընթացքում առաջին այցը իրենց երկիր կարող է նպաստել ոչ միայն դիվանագիտության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, այլև տնտեսական կապերին։

 

armenpress.am

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ  

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաղեստինյան խնդրին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ:

Չավուշօղլուն իր գործընկերոջ հետ մասնակցել է Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի նիստին, որը ստեղծվել է 2010 թվականին՝ Թուրքիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարների նախագահությամբ։  Այնուհետև կողմերը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող 9 պայմանագիր են ստորագրել:

 

panarmenian.net

Մյասնիկովիչ․ Մինչև տարեվերջ ԵԱՏՄ գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը հնարավոր կլինի համաձայնեցնել

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծիք է հայտնել, որ, թեև դեռ վիճելի հարցեր կան, մինչև տարեվերջ հնարավոր կլինի համաձայնեցնել ԵԱՏՄ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը։

«ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը մեծապես պատրաստ են, իսկ գազի շուկայի մասով դեռևս վիճելի հարցեր կան։ Փաստացի 3 վիճահարույց հարց կա։ Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք այս նախագծի մասով ևս փոխադարձաբար ընդունելի լուծում կգտնենք»,-ասել է նա, հայտնում է «Բելտա» գործակալությունը։

Որպես հիմնական վիճահարույց հարցեր Մյասնիկովիչը նշել է գազի փոխադրման սակագների, անդամ երկրների միջև արդեն կնքված երկարաժամկետ պայմանագրերի և երրորդ երկրներից բնական գազի ներկրման հետ կապված հարցերը։

«Ընդհանուր առմամբ, բոլոր այս հարցերը քննարկում ենք բնական մենաշնորհների տեսնակյունից»,-ասել է նա։

Ըստ ԵԱՏՄ երկրների պայմանավորվածության, ընդհանուր էներգետիկ շուկաները պետք է սկսեն գործել 2025-ի հունվարի 1-ից։

 

panarmenian.net

Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Չեռնոգորիայի նախագահը

 Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

 

panarmenian.net

ՀՀ և ԿԽՄԿ նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման կարևորությունը

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին, ասել էր, որ Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով անձանց, որոնց գերությունը հաստատել է նաև Ադրբեջանը։ 38-ից 3-ը քաղաքացիական անձ է։

Պիտակ