Մայիս 26, 2022 18:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիոնիստական ​​ռեժիմը՝ սպանության ռեժիմ

Ամերիկյան The New York Times թերթն իր հրապարակած զեկույցում գրել է.«Սիոնիստական ​​ռեժիմն ԱՄՆ-ին հայտնել է, որ նահատակ Սայադ Խոդայիի սպանությունը իր ձեռքի գործն է»:

The New York Times-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրել  է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել սպանությունը, սակայն,  հետախուզության պաշտոնյայի խոսքով՝ Սիոնիստական ​​ռեժիմը հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներին, որ Սայադ Խոդայիի սպանությունը ռեժիմի գործակալների ձեռքի գործն է:

Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկիչներ պատրաստելու զորանոց է։ Ահաբեկչությունը բնորոշ է Սիոնիստական ​​ռեժիմին, և այլ կերպ ասած՝ ահաբեկչությունը մեծ դեր է խաղացել  ռեժիմի ստեղծման գործում: Պաղեստինի և Լիբանանի բազմաթիվ առաջնորդներ սպանվել են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից, և նույնիսկ վերջերս սիոնիստ պաշտոնյաները սպառնացել են  Գազայի հատվածում սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա ալ-Սենվարին:

Բացի Պաղեստինի եւ Լիբանանի ղեկավարներից, Սիոնիստական ​​ռեժիմի մարդասպանների խմբի կողմից սպանվել են մեծ թվով գիտնականներ, հատկապես իրանցի գիտնականներ, ինչպես նաեւ մեծ թվով լրագրողներ: Սիոնիստական ​​ռեժիմի կողմից 2000 թվականից ի վեր առնվազն 45 լրագրող է սպանվել։

Նահատակ Սայադ Խոդայիի սպանությունը Սիոնիստական ​​ռեժիմի գործակալների կողմից սպանության վերջին դեպքը չէ։ Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական քայլը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով. Առաջին՝ ահաբեկչությունը սիոնիստական ​​ագրեսիայի և օկուպացիայի արդյունք է: Երկրորդ՝ ահաբեկչությունը Սիոնիստական ​​ռեժիմին արեւմտյան տերությունների, հատկապես ԱՄՆ-ի լիակատար աջակցության արդյունքն է։ Այս աջակցության  բացահայտիչն այն է, որ սիոնիստական ​​իշխանությունները տեղեկացրել են ԱՄՆ կառավարությանը, որ իրենք են սպանել նահատակ Սայադ Խոդայիին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.-«Այս անմարդկային հանցագործությունն իրականացվում է համաշխարհային իմպերիալիզմի հետ կապված ահաբեկչական  գործակալների կողմից, ինչը, ցավոք, ուղեկցվում է ահաբեկչության դեմ պայքարին հավակնող երկրների աջակցությամբ և նրանց պահած  լռությամբ»:

Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը նախքան նահատակ Խոդայիի սպանությունը մեկնել էր ԱՄՆ և հանդիպել այդ երկրի անվտանգության և հետախուզության պաշտոնյաների հետ: Այդ այցի ընթացքում Բենի Գանցը որոշ անհեթեթ հայտարարություններ արեց Իրանի դեմ և կարծես թե ամերիկյան իշխանություններին հայտնել էր գնդապետ Խոդայիի սպանության մասին դեռևս դրա իրականացումից առաջ։

Թեև սիոնիստները պնդում են, որ նահատակ Խոդային Հեզբոլլահին առաջադեմ և ճշգրիտ հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու կամ սիոնիստների դեմ «ահաբեկչական» գործողություններ  ծրագրելու պատասխանատուն էր, սակայն  իրականությունն այլ է:

Վերջին օրերին, ԵՄ գլխավոր բանակցող Էնրիկե Մորայի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի Թեհրան կատարած այցից հետո, Վիեննայի բանակցությունների վերսկսման նշաններ նկատվեցին, ինչը սիոնիստներն իրենց շահերին դեմ են համարում և ցանականում են,որ բանակցությունները ձախողեն:

Իրանի Իսլամական Հանրապետությունը  համաձայնության կայացումը պայմանավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ԱՄՆ ահաբեկչական ցուցակից հանելով։ The New York Times-ը, մեջբերելով որոշ վերլուծաբանների տեսակետները, նշել է, որ Սիոնիստական ռեժիմն այդ  քայլով նպատակ ունի թույլ չտալ ԱՄՆ-ին համաձայնության գալ Իրանի հետ միջուկային բանակցությունների ընթացքում և  կանխել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ԱՄՆ ահաբեկչական ցուցակից հանելը:

Նահատակ Խոդայիի սպանությունն ինչ-որ տեղ կապի ունի Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս զորավարժությունների հետ, քանի որ դրանց ընթացքում նույնիսկ վարժանքներ են կատարվել  սպանության հետ կապված: 

Պիտակ