Մայիս 28, 2022 13:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է վճարեն Աֆղանստանի վերականգնման համար

ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մեծ վնաս են հասցրել Աֆղանստանին և պետք է վճարեն այդ երկրի վերականգնման ծախսերը»:

Ուրբաթ օրը, Աֆղանստանի թեմայով Դուշանբեում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ, Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Մենք համոզված ենք, որ այն ամենից հետո, ինչ արեց արևմտյան երկրներն Աֆղանստանում, նրանք ուղղակի իրավունք չունեն  շարունակել այդ երկրում իրենց աշխարհաքաղաքական խաղերը»։

Ռուաստանը նշւոմ է, որ 20 տարի օկուպացիայի և դրա հետևանքով առաջացած ավերածությունների վերականգման աշխատանքները պետք է ֆինասնավորվեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում այդ երկրի դաշնակիցների կողմից: Մյուս կողմից, Վաշինգտոնը պնդում է, որ այդ 20 տարիների ընթացքում, միլիարդավոր դոլարներ է ծախսել Աֆղանստանի վերականգնման համար: Սակայն Աֆղանստանի հարցերով ԱՄՆ գլխավոր տեսուչը հայտարարել է, որ այս բյուջեի զգալի մասը անարդյունք է վատնվել։

2021 թվականի մարտին հրապարակված զեկույցում, Աֆղանստանի հարցով  հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոփքոն  հայտարարել է. «Այն փաստը, որ սահմանված կապիտալի ու ներդրումների մեծ մասը չի օգտագործվել ըստ նպատակի և ավերածություևնների հարցը չի լուծվել, պետք է լրջորեն մտահոգի այս նախագծերը ֆինանսավորող գործակալություններին»:

Իր նախորդ զեկույցներում, Սոփքոն անդրադարձել էր Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված միլիոնավոր դոլարների յուրացմանը, հատկապես՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորների համար նախատեսված ծրագրերում: Փաստրեն այն ֆինանսական միջոցները, որ ամերիկացիները պնդում են, թե ծախսել են Աֆղնաստանում, այդ երկրի պատերազմահար ժողովրդի կյանքի բարելավման վրա լուրջ ազդեցություն չեն ունեցել: Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ներկայությունն ավերածություններից, բռնությունից ու թալանցի բացի, այլ արդյունք չի ունեցել:

Այժմ, երբ Աֆղանստանը կառավարում են թալիբները, որոնց ոչ մի երկիր չի ճանաչել, այդ երկրի ժողովրդի վիճակը վատթարանում է: ՄԱԿ-ը և հարակից կառույցները բազմիցս զգուշացրել են Աֆղանստանում տնտեսական, սոցիալական և հումանիտար աղետալի իրավիճակի մասին:

Մյուս կողմից, Աֆղանստանում արդեն մի քանի տարի գործող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ավելացրել է հարձակումներ այդ երկրի շիաների դեմ, քանի որ   թալիբները չեն կարողանում պահպանել նրանց անվտանգությունը:

Ռուսաստանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան  ընդգծել է, որ Աֆղանստանում իրավիճակի բարելավումը և,երկրի վերակառուցումը հնարավոր չէ առանց տարածաշրջանի երկրների համագործակցության և, իհարկե, ԱՄՆ-ի և նրա գործընկերների ֆինանսավորման:

Այնուամենայնիվ, Բայդենի կառավարության կողմից Աֆղանստանի արգելափակված միջոցների զգալի մասի հատկացումը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ոչ միայն պատասխանատվություն չի կրում Աֆղանստանի վերականգնման համար, այլև աճուրդի է հանել աֆղան ժողովրդի փողերը:

Պիտակ