Մայիս 28, 2022 17:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հունական երկու տանկերի առգրավումն Իրանի վճռական պատասխանն է անօրինական գործողություններին

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է, որ ԻՀՊԿ ծովուժը բռնագրավել է Պարսից ծոցի ջրային տարածքը խախտած երկու հունական նավեր: Տանկերները բռնագրավվել են Իրանի հարավում գտնվող Ասալույեի և Լենգե նավահանգստի մոտակայքում։ Ամբողջությամբ բեռնված լինելու դեպքում դրանք կարող են կրել 1,8 մլն բարել նավթ։

Իրանի այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանում Հունաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հորդորել են իր երկրի իշխանություններին փոխանցել զերծ մնալ ծովահենությունից: Նրան տեղեկացրել են, որ Իրանի դրոշով նավթային տանկերի բռնագրավումը «միջազգային կողոպուտ» է և դրա համար պատասխանատու է Հունաստանի կառավարությունը այն անօրինական բռնագրավողները:

Պարսից ծոցի ջրերում հունական երկու լցանավերի առգրավման Իրանի գործողությունը ցույց է տալիս նավագնացության կանոնները պահպանելու և ծովում որևէ խախտում չհանդուրժելու Իրանի լրջության մասին։ Հունաստանը բողոքել  է այդ քայլի դեմ և  Իրանին մեղադրել  ծովահենության մեջ։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բռնագրավել են հունական երկու տանկեր՝ նրանց թույլ տված խախտումների համար, սակայն հունական նավահանգիստներում իրանական տանկերի առգրավումը, իսկ հետո դրա նավթն ԱՄՆ տեղափոխելը, լիովին անօրինական գործողություն է և հակասում է ծովային օրենքներին: Ռուսական դրոշով իրանական «Լարա» լցանավը տեղափոխում էր 700 հազար բարել իրանական  նավթ և ապրիլի 15-ին կանգնեցվել էր Հունաստանի ջրերում։ Հունաստանը տանկերից բռնագրավված նավթը հանձնել է ԱՄՆ-ին: Աթենքի այս անբարյացակամ քայլը տեղի է ունեցել Վաշինգտոնին բավարարելու և ԱՄՆ-ից զիջումներ ստանալու նպատակով։

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ջալիլ Ռահիմի Ջահանաբադին ասում է.«Հունական երկու նավերը բռնագրավելու ԻՀՊԿ գործողությունը համապատասխանում է ծովային օրենքին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտպանական ուժ է, որին աջակցում են կառավարությունը և ժողովուրդը: Արևմուտքը չի կարող օրինականացնել մեր նավթի գողությունը և անօրինական համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քայլն ուղղված  օրենքները խախտող լցանավերի դեմ»։

Թեհրանը խստորեն բողոքել է Իսլամական Հանրապետության դրոշով Հունաստանում նավթային տանկերի բռնագրավման դեմ։ Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպությունն արձագանքել է Հունաստանի կառավարության քայլին և հայտարարություն տարածելով՝ կոչ է արել Հունաստանի կառավարությանը անհապաղ կատարել իր միջազգային պարտավորությունները։

Հունաստանի կառավարությունը, որպես Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ և չնայած Իրանի կառավարության նկատմամբ իր միջազգային պարտավորություններով հանդերձ, դիմել է այս քայլին:

Միացյալ Նահանգները, որն իր օրակարգում ներառել է  դրել միակողմանի քաղաքականությունն ու միջազգային իրավունքի ու կանոնակարգի, այդ թվում՝ ծովային իրավունքի անտեսումը և իրեն թույլ է տալիս  այլ երկրների, հատկապես՝ իր արևմտյան դաշնակիցներին պահանջներ ներկայացնել, իր սահմանված միակողմանի պատժամիջոցները շրջանցելու պատրվակով, բռնագրավել իրանական տանկերը: Նման քայլ կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ և երկրի դեմ խորհրդի կողմից սահմանված  պատժամիջոցների շրջանակներում։

ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանը ներկայումս չի ենթարկվում ՄԱԿ-ի որևէ պատժամիջոցի: Այդ պատճառով, ԱՄՆ-ը, ըստ էության, իրավասու իրանական առևտրային նավերը կամ  Իրանին պատկանող բեռները առգրավելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

 

 

 

Պիտակ